«ՀԵԼՍԻՆԿՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՍԱՄԲԼԵԱՅԻ ՎԱՆԱՁՈՐԻ ԳՐԱՍԵՆՅԱԿ» ՀԿ-Ի ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ/2-11)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 21 մարտի 2013թ. ՍԴԴԿՈ/2 - 11 | «ՀԵԼՍԻՆԿՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՍԱՄԲԼԵԱՅԻ ՎԱՆԱՁՈՐԻ ԳՐԱՍԵՆՅԱԿ» ՀԿ-Ի ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԹԻՎ 2 ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան
21 մարտի 2013թ.
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի
թիվ 2 դատական կազմը
Նախագահությամբ Կ. Բալայանի
Անդամակցությամբ Ֆ. Թոխյանի
Վ. Պողոսյանի
Ուսումնասիրելով «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ-ի անհատական դիմումով գործը քննության ընդունելու մասին հարցը,
Պ Ա Ր Զ Ե Ց.
«Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ-ն 01.03.2013թ. դիմել է ՀՀ սահմանադրական դատարան վիճարկելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.38-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված դրույթների սահմանադրականությունը։
Դիմողը գտնում է, որ եթե ՀՀ սահմանադրական դատարանի 25.02.2011թ. ՍԴՈ-943, 15.07.2011թ. ՍԴՈ-984 որոշումներով սահմանված կարգը չապահովի օրենքով և որպես հետևանք անհատական դիմումի հիման վրա օրենքի դրույթի Սահմանադրությանը հակասող ճանաչող որոշումը գործը «շահած» անձի նկատմամբ ընդհանուր իրավասության դատարաններում գործի վարույթը նորոգելու համար արդյունավետ ազդակ չհանդիսանա ու հակասահմանադրական նորմ կիրառած դատական ակտի բեկանման հիմք չհանդիսանա, ապա ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 6-րդ կետով երաշխավորված անձի «սահմանադրական դատարանի իրավունքը» կլինի ոչ իրական, իսկ սահմանադրական դատարանում սահմանադրաիրավական վեճ նախաձեռնելն իրենից կներկայացնի անօգուտ զբաղմունք, ժամանակի և միջոցների վատնում կամ արկած։
Ըստ դիմողի սահմանադրաիրավական վեճի առարկա դրույթները
հնարավորություն են տալիս դատարանին նոր հանգամանքի հիմքով հարուցված դատական ակտի վերանայման արդյունքում իրացնել այն լիազորությունների ծավալը, ինչ «սովորական» վարույթների ժամանակ, ինչպես նաև չբեկանել վերանայվող դատական ակտը փոփոխելով դրա եզրափակիչ մասը կամ ուղարկել գործը նույն դատարան նոր քննության։
Դիմողի կարծիքով նոր հանգամանքով դատական ակտի վերանայման դեպքում ՀՀ վճռաբեկ դատարանը չի կարող ունենալ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածով սահմանված լիազորությունների ողջ ծավալը, այլ կաշկանդված է նոր հանգամանք համարվող ՀՀ սահմանադրական դատարանի որոշմամբ, չի կարող Սահմանադրությանը հակասող նորմ պարունակող դատական ակտը որևէ պարագայում թողնել ուժի մեջ։
Դիմումի և կից փաստաթղթերի ուսումնասիրությունը վկայում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.38-րդ հոդվածի 1-ին մասին անդրադարձել է ՀՀ սահմանադրական դատարանն իր 15.07.2011թ. ՍԴՈ-984 որոշմամբ, բացահայտելով այդ պահի խմբագրությամբ գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.38-րդ հոդվածի սահմանադրաիրավական բովանդակությունը, սահմանել է, որ նշյալ դրույթը սահմանադրաիրավական այն բովանդակությամբ, որը բացառում է ՀՀ Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչված նորմ կիրառած դատական ակտն օրինական ուժի մեջ թողնելու հնարավորությունը, համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը։ ՀՀ սահմանադրական դատարանի նշյալ որոշումից հետո կատարվեցին օրենսդրական որոշակի փոփոխություններ։ Մասնավորապես, 2011 թվականի հոկտեմբերի 26-ին ընդունվեց ՀՕ-269-Ն օրենքը, որով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.38-րդ հոդվածը շարադրվեց հետևյալ խմբագրությամբ
1. Եթե սույն բաժնով նախատեսված չեն հատուկ կանոններ, ապա նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով դատական ակտի վերանայման վարույթի վրա տարածվում են սույն օրենսգրքի ընդհանուր կանոնները։
2. Այդ վարույթի արդյունքում կայացված դատական ակտում դատարանը կարող է չփոփոխել վերանայված դատական ակտի եզրափակիչ մասը, միայն եթե ծանրակշիռ փաստարկների մատնանշմամբ հիմնավորում է, որ սույն օրենսգրքի 204.32 կամ 204.33 հոդվածով նախատեսված հանգամանքներն ըստ էության չէին կարող ազդել գործի ելքի վրա։
3. Վերաքննիչ դատարանի դատական ակտն օրենքով սահմանված ընդհանուր կարգով կարող է բողոքարկվել վճռաբեկ դատարան։
Այսինքն խնդրո առարկա դրույթի նախկինում գործող տեքստն
օրենսդրական փոփոխության արդյունքում վերածվել է ներկայիս գործող դրույթի առաջին մասի։ Հետևաբար, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.38-րդ հոդվածի 1-ին մասի վերաբերյալ ՀՀ ՍԴ թիվ 2 դատական կազմը փաստում է, որ առկա է ՍԴՈ-984 որոշումը։
Ինչ վերաբերում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.38- րդ հոդվածի 2-րդ մասի դրույթներին, ապա ՀՀ ՍԴ թիվ 2 դատական կազմը փաստում է, որ առկա չեն դիմումի քննությունը մերժելու հիմքեր, քանի որ
• դիմումում առաջադրված հարցերը ենթակա են սահմանադրական
դատարանին,
• դիմողն իրավասու է դիմել սահմանադրական դատարան,
• դիմումում առաջադրված հարցի վերաբերյալ առկա չէ սահմանադրական դատարանի որոշում,
• դիմումի առարկայի վերաբերյալ այլ դիմումի հիման վրա սահմանադրական դատարանում գործի դատաքննություն չի իրականացվում,
• դիմողը սպառել է դատական պաշտպանության բոլոր միջոցները։ Դիմողը միջնորդություն է ներկայացրել առ այն, որ պետական
տուրքը վճարված լինելու պատշաճ ապացույց համարել «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ-ի կողմից «Առէկսիմբանկ Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ի «Վանաձոր» մասնաճյուղում 14.12.2010 թվականին վճարված 20000 դրամ արժողությամբ անդորրագրի բնօրինակը սույն գործով դիմումի ընդունելիության հարցը քննարկելու համար։ Ղեկավարվելով «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածով, որը, որպես բացառություն ընդհանուր կանոնից, նախատեսում է միայն նշյալ օրենքի 18-րդ հոդվածով նախատեսված և վերադարձման ենթակա պետական տուրքի գումարների օգտագործման հնարավորությունը նույն մարմնի կողմից այլ ծառայություններ և գործողություններ մատուցելու համար, իսկ նշված 18-րդ հոդվածը վերաբերում է մտավոր սեփականության օբյեկտների հետ կապված գործողությունների համար պետական տուրքի դրույքաչափերին։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածով, 32-րդ հոդվածի 3-րդ կետով ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 2 դատական կազմը
Ո Ր Ո Շ Ե Ց.
1. «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ-ի անհատական դիմումով գործը քննության ընդունել մասնակի ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.38-րդ հոդվածի 1-ին մասով մերժել, իսկ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.38-րդ հոդվածի 2-րդ մասով ընդունել քննության։
2. Բավարարել պետական տուրքի վճարման հետ կապված
միջնորդությունը։
3. Սույն գործով դատավարությանը որպես պատասխանող կողմ ներգրավել ՀՀ Ազգային ժողովին։
Նախագահող
Անդամներ
21 մարտի 2013 թվականի
ՍԴԴԿՈ/2-11
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 21 մարտի, 2013 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ/2-11
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
