ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 151 — Ծանուցագիրը հանձնելը 1.
Ամփոփում
Հոդված 151. Ծանուցագիրը հանձնելը 1. Ծանուցագիրը հանձնվում է վարութային գործողության կամ դատական նիստի օրվանից ոչ ուշ, քան երկու օր առաջ: Եթե վարութային գործողությունը կամ դատական նիստը ծրագրված չէ, կամ դատալսումները չեն կարող հետաձգվել, ապա ծանուցագիրը կարող է հանձնվել ներկայանալու նախորդ օրը կամ ներկայանալուց անմիջապես առաջ՝ դրանում նշելով ծանուցագիրն ուշ հանձնելու պատճառը: 2. Թղթային ծանուցագիրը հանձնվում է անմիջականորեն կամ փոստով` ծանուցվող ա
Ամբողջ Տեքստ
Հոդված 151. Ծանուցագիրը հանձնելը 1. Ծանուցագիրը հանձնվում է վարութային գործողության կամ դատական նիստի օրվանից ոչ ուշ, քան երկու օր առաջ: Եթե վարութային գործողությունը կամ դատական նիստը ծրագրված չէ, կամ դատալսումները չեն կարող հետաձգվել, ապա ծանուցագիրը կարող է հանձնվել ներկայանալու նախորդ օրը կամ ներկայանալուց անմիջապես առաջ՝ դրանում նշելով ծանուցագիրն ուշ հանձնելու պատճառը:
2. Թղթային ծանուցագիրը հանձնվում է անմիջականորեն կամ փոստով` ծանուցվող անձի նշած հասցեով: Եթե անձն առաջին անգամ է ծանուցվում, ապա թղթային ծանուցագիրը հանձնվում է նրա մշտական բնակության վայրի կամ հաշվառման հասցեով, իսկ եթե այն հայտնի չէ, ապա աշխատանքի, ուսման կամ ծառայության վայրի հասցեով:
3. Թղթային ծանուցագիրն ստորագրությամբ հանձնվում է անձամբ ծանուցվողին, իսկ նրա ժամանակավոր բացակայության դեպքում՝ նրա հետ բնակվող ընտանիքի չափահաս անդամներից մեկին կամ համատիրության աշխատողին: Եթե թղթային ծանուցագիրն ուղարկվել է ծանուցվողի աշխատանքի, ուսման կամ ծառայության վայր, ապա այն հանձնվում է համապատասխան հաստատության վարչակազմի իրավասու աշխատակցին: Թղթային ծանուցագիրն ստացողը պարտավոր է այն հանձնել ծանուցվողին:
4. Թղթային ծանուցագրի ստորագրության համար առանձնացված հատվածում ստացողը նշում է իր անունը, ազգանունը և ստացման ժամանակը, որը հաստատում է ստորագրությամբ: Եթե թղթային ծանուցագիրն ստացողը ծանուցվողը չէ, ապա նա նշում է նաև ծանուցվողի հետ իր հարաբերության մասին:
5. Այլ պետության տարածքում բնակվող անձին թղթային ծանուցագիրը կարող է ուղարկվել նաև Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների միջոցով կամ միջազգային պայմանագրով սահմանված այլ կարգով:
6. Թղթային ծանուցագրի` ստորագրության համար առանձնացված մասը վերադարձվում է վարույթն իրականացնող մարմնին:
7. Էլեկտրոնային ծանուցագիրն ուղարկվում է ծանուցվող անձի պաշտոնական կամ նրա կողմից գրավոր հայտնված էլեկտրոնային փոստի հասցեով կամ հեռախոսահամարով:
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- —
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
