ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 382 — Վճռաբեկ բողոքը 1.
Ամփոփում
Հոդված 382. Վճռաբեկ բողոքը 1. Սույն օրենսգրքի 355-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսվածից բացի, վճռաբեկ բողոքը պետք է բովանդակի նաև սույն օրենսգրքի 381-րդ հոդվածով նախատեսված` բողոքը վարույթ ընդունելու պայմանները և դրանք հիմնավորող փաստարկները: Վճռաբեկ բողոքին կցվում է նաև վճռաբեկ բողոքի էլեկտրոնային տարբերակը (էլեկտրոնային կրիչը): 2. Օրենքի կամ այլ նորմատիվ իրավական ակտի միատեսակ կիրառության համար բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի
Ամբողջ Տեքստ
Հոդված 382. Վճռաբեկ բողոքը 1. Սույն օրենսգրքի 355-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսվածից բացի, վճռաբեկ բողոքը պետք է բովանդակի նաև սույն օրենսգրքի 381-րդ հոդվածով նախատեսված` բողոքը վարույթ ընդունելու պայմանները և դրանք հիմնավորող փաստարկները: Վճռաբեկ բողոքին կցվում է նաև վճռաբեկ բողոքի էլեկտրոնային տարբերակը (էլեկտրոնային կրիչը):
2. Օրենքի կամ այլ նորմատիվ իրավական ակտի միատեսակ կիրառության համար բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի հնարավոր որոշման էական նշանակությունը պետք է հիմնավորվի հետևյալ եղանակներից առնվազն մեկով․ 1) սույն օրենսգրքի 381-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի պարագայում` բողոքին կցել համապատասխան դատական ակտերը, մեջբերելով դրանց հակասող մասերը և կատարելով համեմատական վերլուծություն` բողոքարկվող դատական ակտով և նույնանման փաստական հանգամանքներով մեկ այլ գործով ստորադաս դատարանի դատական ակտով նույն նորմատիվ իրավական ակտի տարաբնույթ կիրառման վերաբերյալ. 2) սույն օրենսգրքի 381-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի պարագայում` մեջբերել համապատասխան դատական ակտերի հակասող մասերը՝ կատարելով համեմատական վերլուծություն` բողոքարկվող դատական ակտի և որոշակի փաստական հանգամանքներ ունեցող գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատական ակտի հակասության վերաբերյալ․ 3) սույն օրենսգրքի 381-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի պարագայում` մեջբերել ստորադաս դատարանի դատական ակտի այն մասը, որը հակասում է Սահմանադրական դատարանի որոշմանը՝ կատարելով համեմատական վերլուծություն` բողոքարկվող դատական ակտի և Սահմանադրական դատարանի որոշման եզրափակիչ մասի միջև առկա հակասության վերաբերյալ. 4) սույն օրենսգրքի 381-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի պարագայում` մեջբերել համապատասխան դատական ակտերի հակասող մասերը՝ կատարելով համեմատական վերլուծություն` բողոքարկվող դատական ակտի և նույնանման փաստական հանգամանքներ ունեցող գործով Վճռաբեկ դատարանի դատական ակտի միջև առկա հակասության վերաբերյալ. 5) սույն օրենսգրքի 381-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի պարագայում` փաստարկելով, որ բողոքարկվող դատական ակտի կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր։
3. Վճռաբեկ բողոքը ներկայացվում է նույն հիմքով, որով վերաքննության կարգով բողոքարկվել է առաջին ատյանի դատարանի դատական ակտը, բացառությամբ այն դեպքի, երբ վերաքննիչ դատարանը կայացրել է առաջին ատյանի դատարանի դատական ակտից էապես տարբերվող դատական ակտ: (382-րդ հոդվածը լրաց.
16.01.24 ՀՕ-32-Ն)
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- —
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
