ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ — Հոդված 100 — Պարտապանի եկամուտներից կատարվող պահումների չափը 1.
Ամփոփում
Հոդված 100. Պարտապանի եկամուտներից կատարվող պահումների չափը 1. Պարտապանի աշխատավարձից և դրան հավասարեցված վճարներից, հեղինակային պայմանագրերով վարձատրությունից, կրթաթոշակից կարող է պահվել 50 տոկոսից ոչ ավելի՝ այնպես, որ բռնագանձում տարածելուց հետո պարտապանի՝ սույն մասով սահմանված բոլոր եկամուտների հանրագումարը պակաս չլինի օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի չափից։ Սույն մասով նախատեսված եկամուտներ են համարվում պարտապանի դրամական միջոցների վր
Ամբողջ Տեքստ
Հոդված 100. Պարտապանի եկամուտներից կատարվող պահումների չափը 1. Պարտապանի աշխատավարձից և դրան հավասարեցված վճարներից, հեղինակային պայմանագրերով վարձատրությունից, կրթաթոշակից կարող է պահվել 50 տոկոսից ոչ ավելի՝ այնպես, որ բռնագանձում տարածելուց հետո պարտապանի՝ սույն մասով սահմանված բոլոր եկամուտների հանրագումարը պակաս չլինի օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի չափից։ Սույն մասով նախատեսված եկամուտներ են համարվում պարտապանի դրամական միջոցների վրա արգելանք կիրառելուն նախորդող մեկ ամսվա համար և դրանից հետո հաշվարկված աշխատավարձը, դրան հավասարեցված վճարները, հեղինակային պայմանագրերով վարձատրությունը և կրթաթոշակը:
2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված եկամուտներից կարող է պահվել մինչև 75 տոկոսը, եթե բռնագանձվում է ալիմենտ, կյանքին, առողջությանը, կերակրողի մահվամբ կամ հանցագործությամբ պատճառված վնասի գումար։
3. Հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահությանը ներգրավված զինծառայող պարտապանի դրամական ապահովությունից, աշխատավարձից և դրան հավասարեցված վճարներից կարող է պահվել 30 տոկոսից ոչ ավելի՝ այնպես, որ բռնագանձում տարածելուց հետո պարտապանի՝ սույն մասով սահմանված բոլոր եկամուտների հանրագումարը պակաս չլինի օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի չափից։
4. Պարտապանի կուտակային կենսաթոշակային ակտիվների վրա (դրանց կուտակման ժամանակահատվածում) բռնագանձում չի կարող տարածվել մինչև նրա` օրենքով սահմանված կարգով կուտակային կենսաթոշակ ստանալու իրավունք ձեռք բերելը։ Կուտակային կենսաթոշակներից (ծրագրային վճարներից, անուիտետներից, միանվագ վճարներից) կարող է պահվել 50 տոկոսից ոչ ավելի՝ այնպես, որ բռնագանձում տարածելուց հետո պարտապանի՝ սույն մասով սահմանված բոլոր եկամուտների հանրագումարը պակաս չլինի Կառավարության սահմանած սոցիալական նպաստի չափից։
5. Պարտապանի պետական կենսաթոշակից կարող է պահվել 30 տոկոսից ոչ ավելի՝ այնպես, որ բռնագանձում տարածելուց հետո պարտապանի՝ սույն մասով սահմանված բոլոր եկամուտների հանրագումարը պակաս չլինի Կառավարության սահմանած սոցիալական նպաստի չափից։
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
