Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 76 — ԵՏՄ անդամ պետություններ արտահանված ապրանքների մատակարարման գործարքների հարկման բազայի նկատմամբ ավելացված արժեքի հարկի զրոյական դրույքաչափի կիրառությունը 1.
ARLISՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 76AI Ինդեքսավորված

ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 76 — ԵՏՄ անդամ պետություններ արտահանված ապրանքների մատակարարման գործարքների հարկման բազայի նկատմամբ ավելացված արժեքի հարկի զրոյական դրույքաչափի կիրառությունը 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 76. ԵՏՄ անդամ պետություններ արտահանված ապրանքների մատակարարման գործարքների հարկման բազայի նկատմամբ ավելացված արժեքի հարկի զրոյական դրույքաչափի կիրառությունը 1. Հայաստանի Հանրապետության տարածքից ԵՏՄ անդամ պետություններ արտահանված՝ ԵՏՄ ապրանքի կարգավիճակ ունեցող ապրանքների մատակարարման գործարքների նկատմամբ ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափի կիրառությունը հիմնավորվում է արտահանման հարկային հայտարարագիրը արտահանողի կողմից հարկային մարմին ներկայացնելու

Ամբողջ Տեքստ

Հոդված 76. ԵՏՄ անդամ պետություններ արտահանված ապրանքների մատակարարման գործարքների հարկման բազայի նկատմամբ ավելացված արժեքի հարկի զրոյական դրույքաչափի կիրառությունը 1. Հայաստանի Հանրապետության տարածքից ԵՏՄ անդամ պետություններ արտահանված՝ ԵՏՄ ապրանքի կարգավիճակ ունեցող ապրանքների մատակարարման գործարքների նկատմամբ ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափի կիրառությունը հիմնավորվում է արտահանման հարկային հայտարարագիրը արտահանողի կողմից հարկային մարմին ներկայացնելու օրը:

2. Այն դեպքում, երբ Հայաստանի Հանրապետության տարածքից ԵՏՄ անդամ պետություններ ԵՏՄ ապրանքի կարգավիճակ ունեցող ապրանքների արտահանումն իրականացվում է հանձնարարության, կոմիսիայի կամ գործակալության պայմանագրերի հիման վրա՝ համապատասխանաբար հանձնակատարի, կոմիսիոների կամ գործակալի կողմից, իսկ սույն հոդվածի 1-ին մասով սահմանված՝ արտահանման հարկային հայտարարագիրը հարկային մարմին է ներկայացվում համապատասխանաբար հանձնակատարի, կոմիսիոների կամ գործակալի կողմից, ապա արտահանված ապրանքների մատակարարման գործարքների նկատմամբ ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափի կիրառությունը համապատասխանաբար հանձնարարողի, կոմիտենտի կամ պրինցիպալի մոտ կարող է հիմնավորվել, եթե համապատասխան հաշվարկային փաստաթղթերով հիմնավորվի հանձնակատարի, կոմիսիոների կամ գործակալի կողմից արտահանողի ապրանքների արտահանման փաստը: 3. (հոդվածը 04.03.26 ՀՕ-83-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում 2027 թվականի հունվարի 1-ից) ( 04.03.26 ՀՕ-83-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել