ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԱՐՏՈՆԱԳՐԱՅԻՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամփոփում
ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԱՐՏՈՆԱԳՐԱՅԻՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2015 թվականի հունիսի 19-ին «ԱՐՏՈՆԱԳՐԱՅԻՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության 2010 թվականի դեկտեմբերի 22-ի ՀՕ-209-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 4-րդ հոդվածում` 1) 1.1-ին մասի առաջին նախադասությունը լրացնել հետևյալ բառերով. «` հաշվի առնելով սույն հոդվածի 1.2-րդ մասի պահանջները». 2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.2-րդ մասով. «1.2. Առևտրի իրականացման վայրերում (ոսկու շուկաներ) վաճառասեղանների կամ վաճառակետերի միջոցով թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի կամ թանկարժեք քարերի առքուվաճառքի գործունեություն իրականացնողները` տարեկան մինչև 115 մլն դրամ իրացման շրջանառությամբ, որոնք, օրենքի համաձայն, համարվում են շրջանառության հարկ վճարողներ, սույն օրենքի 8-րդ հավելվածով սահմանված հայտարարություն ներկայացնելու դեպքում համապատասխան գործունեության մասով համարվում են արտոնագրային վճար վճարողներ:»: Հոդված 2. Օրենքի 7-րդ հավելվածի 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 14-րդ ենթակետով. «14) առևտրի իրականացման վայրերում (ոսկու շուկաներ) վաճառասեղանների կամ վաճառակետերի միջոցով թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի կամ թանկարժեք քարերի առքուվաճառքի գործունեությունը` տարեկան մինչև 115 մլն դրամ իրացման շրջանառությամբ:»: Հոդված 3. Օրենքի 8-րդ հավելվածում` 1) 1-ին կետի առաջին պարբերությունը լրացնել հետևյալ բառերով. «, իսկ առևտրի իրականացման վայրերում (ոսկու շուկաներ) վաճառասեղանների կամ վաճառակետերի միջոցով թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի կամ թանկարժեք քարերի` տարեկան մինչև 115 մլն դրամ իրացման շրջանառությամբ առքուվաճառքի գործունեություն իրականացնողները` համապատասխան հայտարարության առկայության դեպքում».
2) 9-րդ կետի աղյուսակը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողով. առևտրի իրականացման վայրերում (ոսկու շուկաներ) վաճառասեղանների կամ վաճառակետերի միջոցով թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի կամ թանկարժեք քարերի առքուվաճառքի գործունեություն` տարեկան մինչև 115 մլն դրամ իրացման շրջանառությամբ վաճառա-սեղան կամ վաճառա-կետ մինչև 0.5 մ 2 ներառյալ 35000 գումարած 0.5 մ 2 գերազանցող մինչև յուրաքանչյուր 0.1 մ 2 համար` 7000 25000 գումարած 0.5 մ 2 գերազանցող մինչև յուրաքանչյուր 0.1 մ 2 համար` 5000 20000 գումարած 0.5 մ 2 գերազանցող մինչև յուրաքանչյուր 0.1 մ 2 համար` 4000 15000 գումարած 0.5 մ 2 գերազանցող մինչև յուրաքանչյուր 0.1 մ 2 համար` 3000 0 3) 13-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 14-րդ ենթակետով. «14) առևտրի իրականացման վայրերում (ոսկու շուկաներ) վաճառասեղանների կամ վաճառակետերի միջոցով թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի կամ թանկարժեք քարերի առքուվաճառքի տարեկան մինչև 115 մլն դրամ իրացման շրջանառությամբ գործունեության համար` թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի կամ թանկարժեք քարերի ցուցադրման և (կամ) վաճառքի համար օգտագործվող վաճառասեղանների կամ վաճառակետերի մակերեսը` արտահայտված քառակուսի մետրերով (մ 2 ):»: Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2015 թվականի հուլիսի 1-ից: Սույն օրենքի դրույթները 2015 թվականի ընթացքում չեն տարածվում առևտրի իրականացման վայրերում (ոսկու շուկաներ) վաճառասեղանների կամ վաճառակետերի միջոցով թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի կամ թանկարժեք քարերի առքուվաճառքի գործունեություն իրականացնող այն տնտեսավարող սուբյեկտների վրա, որոնց 2015 թվականի իրացման շրջանառությունը մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը գերազանցել է 58.35 մլն դրամը: Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո առևտրի իրականացման վայրերում (ոսկու շուկաներ) վաճառասեղանների կամ վաճառակետերի միջոցով թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի կամ թանկարժեք քարերի առքուվաճառքի գործունեություն իրականացնող այն անհատ ձեռնարկատերերը և իրավաբանական անձինք, որոնք ցանկանում են նշված գործունեության մասով հանդիսանալ արտոնագրային վճար վճարող 2015 թվականի հուլիս ամիսն ընդգրկող ժամանակահատվածում, Օրենքի 8-րդ հավելվածի 5-րդ կետով նախատեսված հայտարարությունը կարող են ներկայացնել և արտոնագրային վճարի վճարումը կատարել մինչև 2015 թվականի հուլիսի 15-ը ներառյալ: Հայաստանի Հանրապետության Նախագահ Ս. Սարգսյան 2015 թ. հունիսի 29 Երևան ՀՕ-67-Ն Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԱՐՏՈՆԱԳՐԱՅԻՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-67-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (01.07.2015-01.01.2018) Կարգավիճակ Գործողությունը դադարեցված է Սկզբնաղբյուր ՀՀՊՏ 2015.06.30/39(1128) Հոդ.538 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 19.06.2015 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 29.06.2015 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 01.07.2015 Ուժը կորցրել է 01.01.2018 Հիմնական ակտ 19.06.2015, ՀՕ-67-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 22.12.2010, ՀՕ-209-Ն 22.12.2010, ՀՕ-209-Ն Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 19 հունիսի, 2015 թ.
- Գործի #:
- ՀՕ-67-Ն
- Դատարան:
- ՀՀ Ազգային ժողով
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
