ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՄԱՍԻՆ — Հոդված 9 — Սահմանադրական դատարանի դատավորի անձեռնմխելիությունը 1.
Ամփոփում
Հոդված 9. Սահմանադրական դատարանի դատավորի անձեռնմխելիությունը 1. Սահմանադրության 164-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Սահմանադրական դատարանի դատավորը չի կարող պատասխանատվության ենթարկվել արդարադատություն իրականացնելիս հայտնած կարծիքի կամ կայացրած դատական ակտի համար, բացառությամբ երբ առկա են հանցագործության կամ կարգապահական խախտման հատկանիշներ: 2. Սահմանադրության 164-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ իր լիազորությունների իրականացման կապակցությամբ Սահմա
Ամբողջ Տեքստ
Հոդված 9. Սահմանադրական դատարանի դատավորի անձեռնմխելիությունը 1. Սահմանադրության 164-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Սահմանադրական դատարանի դատավորը չի կարող պատասխանատվության ենթարկվել արդարադատություն իրականացնելիս հայտնած կարծիքի կամ կայացրած դատական ակտի համար, բացառությամբ երբ առկա են հանցագործության կամ կարգապահական խախտման հատկանիշներ:
2. Սահմանադրության 164-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ իր լիազորությունների իրականացման կապակցությամբ Սահմանադրական դատարանի դատավորի նկատմամբ քրեական հետապնդում կարող է հարուցվել միայն Սահմանադրական դատարանի համաձայնությամբ:
3. Սահմանադրական դատարանի դատավորն իր լիազորությունների իրականացման կապակցությամբ առանց Սահմանադրական դատարանի համաձայնության չի կարող զրկվել ազատությունից, բացառությամբ երբ նա բռնվել է հանցանք կատարելու պահին կամ անմիջապես դրանից հետո:
4. Ի լրումն Սահմանադրության 27-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված իրավունքի՝ ազատությունից զրկելու պահից դատավորն իրավունք ունի հեռախոսազանգով կամ հաղորդակցման այլ միջոցներով այդ մասին անհապաղ տեղեկացնելու Սահմանադրական դատարանի նախագահին կամ այլ դատավորի:
5. Սույն մասով նախատեսված դեպքերում դատավորին ազատությունից զրկելը չի կարող տևել յոթանասուներկու ժամից ավելի: Սահմանադրական դատարանի դատավորին ազատությունից զրկելու մասին անհապաղ տեղեկացվում են Սահմանադրական դատարանի նախագահը և գլխավոր դատախազը: Սահմանադրական դատարանի դատավորին ձերբակալելու մասին որոշումն անհապաղ ուղարկվում է Սահմանադրական դատարանի նախագահին և գլխավոր դատախազին: Դատավորին ազատությունից զրկած մարմինները և պաշտոնատար անձինք պարտավոր են ապահովել Սահմանադրական դատարանի նախագահի և մյուս դատավորների անարգել մուտքն այն վայր, որտեղ պահվում է ազատությունից զրկված դատավորը, և ապահովել նրանց տեսակցությունը դատավորի հետ:
6. Սահմանադրական դատարանի դատավորի նկատմամբ քրեական հետապնդման հարուցումը և տվյալ վարույթով մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատախազական հսկողությունն իրականացնում է գլխավոր դատախազը կամ նրա հանձնարարությամբ` տեղակալը:
7. Քրեական վարույթի շրջանակում դատավորի նկատմամբ գործողությունները կատարվում են՝ առավելագույնս ապահովելով մինչդատական վարույթի գաղտնիությունը, դատավորի և դատական իշխանության հեղինակության ու անկախության նկատմամբ հարգանքը, բացառելով դատավորի գործունեությանը ուղղակի կամ անուղղակի որևէ միջամտություն:
8. Սահմանադրական դատարանի շենքում քննչական գործողություն կատարելու համար դատարանի շենք մուտք գործելն իրականացվում է Սահմանադրական դատարանի նախագահի իրազեկմամբ:
9. Քրեական հետապնդման մեջ չգտնվող դատավորի
մասնակցությամբ քննչական գործողություններ կարող են կատարվել Սահմանադրական դատարանի նախագահի իրազեկմամբ:
10. Քրեական հետապնդման մեջ չգտնվող դատավորի
մասնակցությամբ առանց դատարանի թույլտվության իրականացվող ապացուցողական գործողությունները կատարվում են նախապես դատավորի հետ համաձայնեցված ժամանակ և վայրում՝ առավելագույնս ապահովելով ապացուցողական գործողության գաղտնիությունը, դատավորի հեղինակության և անկախության նկատմամբ հարգանքը, բացառելով դատավորի գործունեությանը ուղղակի կամ անուղղակի որևէ միջամտություն: (9-րդ հոդվածը փոփ. 29.03.19 ՀՕ-5-Ն, լրաց.
25.03.20 ՀՕ-198-Ն, փոփ.
09.06.22 ՀՕ-226-Ն ) (25.03.20 ՀՕ-198-Ն օրենքն ունի անցումային դրույթ )
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
