Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ARLISԻրավական ակտAI Ինդեքսավորված

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՀ Ազգային ժողովՀՕ-116-Ն22 փետրվարի, 2007 թ.Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ARLIS Հայաստանի իրավական տեղեկատվական համակարգ Руский Պաշտոնական ինկորպորացիա ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2007 թվականի փետրվարի 22-ին «ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի մայիսի 30-ի ՀՕ-193 օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասը «ավարտից» բառից հետո լրացնել «ոչ շուտ, քան 3 ամիս» բառերով: Հոդված 2. Օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասով հաստատված լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների աղյուսակում` 1) «1. Անվտանգության բնագավառ» բաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ` « 1. ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌ 1. պայթուցիկ նյութերի կամ պայթեցման սարքավորումների արտադրություն ՀՀԿ Բ - Փ - Ո Հ Վ 2. պայթուցիկ նյութերի կամ պայթեցման սարքավորումների առևտուր ԿՄ Բ - - - - Հ Վ 3. պայթեցման աշխատանքների կատարում ԿՄ Բ - - - Ո Հ - 4. հրագործական ապրանքների արտադրություն, ներմուծում կամ առևտուր ԿՄ Պ - - - - - - 5. զենքի արտադրություն ՀՀԿ Բ - Փ - - Հ Վ 6. զենքի առևտուր ԿՄ Բ - Փ - - Հ Վ 7. թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի` - արտադրություն կամ պատրաստում ՀՀԿ Բ - Փ - Ո Հ Վ - նոր թմրամիջոցների ու հոգեմետ նյութերի մշակում ՀՀԿ Բ - Փ - Ո Հ Վ - պահպանում ՀՀԿ Բ - - - - Հ Վ - տեղափոխում ՀՀԿ Բ - - - - Հ - - բաշխում, բացթողում և իրացում ՀՀԿ Բ - - - Ո Հ Վ - արտադրության, պատրաստման, վերամշակման, իրացման, օգտագործման (այդ թվում` բժշկական) նպատակով ձեռքբերում ՀՀԿ Բ - - - - Հ - - գիտական և ուսումնական նպատակներով օգտագործում ՀՀԿ Բ - - - Ո Հ Վ - ցուցակներում ներառված պատրաստուկների ստացման նպատակով վերամշակում ՀՀԿ Բ - Փ - Ո Հ Վ - օգտագործմամբ փորձաքննության անցկացում ՀՀԿ Բ - - - Ո Հ Վ - արտահանում կամ ներմուծում ՀՀԿ Բ Ա - - - Հ - 8. դրամահատման, պետական մեդալների, շքանշանների պատրաստում կամ արտադրություն ՀՀԿ Բ - Փ - - Հ Վ 9. պետական կնիքների, դրոշմակնիքների պատրաստում կամ արտադրություն ՀՀԿ Բ - Փ - - Հ Վ 10. հատուկ պաշտպանվածություն պահանջող պետական նշանակության փաստաթղթերի տպագրում ՀՀԿ Բ - Փ - Ո Հ Վ».

2) «2. Առևտրի բնագավառ» բաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ` « 2. ԱՌԵՎՏՐԻ ԲՆԱԳԱՎԱՌ արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 710210000, 710221000, 710231000 ծածկագրերին դասվող բնական` մշակված կամ չմշակված, բայց չշրջանակված կամ չամրացված ալմաստների առուվաճառք, ներմուծում, արտահանում, փոխադրում ԿՄ Պ Ա - - - - - ».

3) «3. Առողջապահության բնագավառ» բաժնի 2-րդ և 3-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել.

4) «5. Արժեթղթերի շրջանառության բնագավառ» բաժնի 1-ին կետն ուժը կորցրած ճանաչել.

5) «7. Գյուղատնտեսության բնագավառ» բաժնի 2-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.

6) «9. Կրթության բնագավառ» բաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ` « 9. ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌ 1. նախադպրոցական կրթական ծրագրերի իրականացում ԿՄ Բ Ա - - - - - 2. տարրական ընդհանուր կրթական ծրագրերի իրականացում ԿՄ Բ Ա - - - - - 3. հիմնական ընդհանուր կրթական ծրագրերի իրականացում ԿՄ Բ Ա - - - - - 4. միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթական ծրագրերի իրականացում ԿՄ Բ Ա - - - - - 5. հատուկ ընդհանուր կրթական ծրագրերի իրականացում ԿՄ Բ Ա - - - - - 6. նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական ծրագրերի իրականացում ԿՄ Բ Ա - - - - - 6.1 միջին մասնագիտական կրթական ծրագրերի իրականացում, բացառությամբ բժշկական միջին մասնագիտական ծրագրերի ԿՄ Բ Ա - - - - - 6.2 բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրերի իրականացում, բացառությամբ բժշկական բարձրագույն կրթական ծրագրերի ԿՄ Բ Ա - - - - - ».

7) «10. Հեռահաղորդակցության (էլեկտրոնային հաղորդակցության) բնագավառ» բաժնի 4-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.

8) «12. Ատոմային էներգիայի օգտագործման բնագավառ» բաժնում` ա. 4-րդ կետն ուժը կորցրած ճանաչել, բ. 9-րդ կետի առաջին, հինգերորդ և 11-րդ կետի չորրորդ տողերը հանել.

9) «13. Շրջակա միջավայրի պահպանության բնագավառ» բաժնի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ` «1. վտանգավոր թափոնների` -վերամշակում -վնասազերծում -պահպանում -փոխադրում և տեղադրում ՀՀԿ Բ Ա Փ - Ո Հ Վ».

10) «14. Որակի, ստանդարտացման, սերտիֆիկացման, չափագիտության բնագավառ» բաժնի 2-րդ սյունակից հանել «և նորոգում» բառերը.

11) «16. Տրանսպորտի բնագավառ» բաժնում` ա. 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ` «1. միջազգային կանոնավոր հաղորդակցության գործունեություն ԿՄ Բ - Փ - Ո Հ - ». բ. 2-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.

12) «17. Քաղաքաշինության բնագավառ» բաժնում` ա. 1-ին և 2-րդ կետերի երկրորդ և յոթերորդ տողերը հանել, բ. 1-ին և 2-րդ կետերի 2-րդ սյունակի առաջին տողերը «քաղաքացիական» բառերից հետո լրացնել «և արդյունաբերական» բառերով.

13) «17.1 Զբոսաշրջության բնագավառ» բաժնի 1-ին և 2-րդ կետերի 5-րդ սյունակները լրացնել «Ա» տառերով.

14) «18. Գործունեության այլ բնագավառներ» բաժնում` ա. 2-րդ կետն ուժը կորցրած ճանաչել, բ. 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ` «7. Սննդամթերքի արտադրություն, այդ թվում` 7.1 թորած ալկոհոլային խմիչքների(բացառությամբ «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 220870 ծածկագրին դասվող լիկյորների և 220890 ծածկագրին դասվող մինչև 9 տոկոս սպիրտ պարունակող այլ սպիրտային խմիչքների), ինչպես նաև 2208 ծածկագրին դասվող` միայն պտուղներից և հատապտուղներից (բացառությամբ` խաղողի) թորված 40 տոկոս և ավելի սպիրտ պարունակող ալկոհոլային խմիչքների) և խմորման նյութերից էթիլային սպիրտի արտադրություն ԿՄ Պ Ա - - - - - 7.2 «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 220870 ծածկագրին դասվող լիկյորների և 220890 ծածկագրին դասվող մինչև 9 տոկոս սպիրտ պարունակող այլ սպիրտային խմիչքների արտադրություն ԿՄ Պ Ա - - - - - 7.3 «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 2208 ծածկագրին դասվող` միայն պտուղներից և հատապտուղներից (բացառությամբ` խաղողի) թորված 40 տոկոս և ավելի սպիրտ պարունակող ալկոհոլային խմիչքների արտադրություն ԿՄ Պ Ա - - - - Վ 7.4 գինու, խնձորի և պտղահատապտղային այլ գինիների արտադրություն ԿՄ Պ Ա - - - - - 7.5 գարեջրի արտադրություն ԿՄ Պ Ա - - - - - »: Հոդված 3. Սույն օրենքի 1-ին հոդվածը, 2-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ և 7-րդ կետերը, 8-րդ կետի «ա» և «բ» ենթակետերը, 9-րդ, 10-րդ կետերը, 11-րդ կետի «բ» ենթակետը, 12-րդ կետի «ա» ենթակետը, 13-րդ, 14-րդ կետերն ուժի մեջ են մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: Սույն օրենքի 2-րդ հոդվածի 1-ին, 6-րդ կետերը, 11-րդ կետի «ա» ենթակետը, 12-րդ կետի «բ» ենթակետն ուժի մեջ են մտնում պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո: Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո նախկինում տրված լիցենզիաները պահպանում են իրենց իրավաբանական ուժը: Հայաստանի Հանրապետության Նախագահ Ռ. Քոչարյան 2007 թ. մարտի 24 Երևան ՀՕ-116-Ն Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-116-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (05.04.2007-մինչ օրս) Կարգավիճակ Գործում է Սկզբնաղբյուր ՀՀՊՏ 2007.04.04/18(542) Հոդ.422 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 22.02.2007 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 24.03.2007 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 05.04.2007 Հիմնական ակտ 22.02.2007, ՀՕ-116-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 30.05.2001, ՀՕ-193 30.05.2001, ՀՕ-193 Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
22 փետրվարի, 2007 թ.
Գործի #:
ՀՕ-116-Ն
Դատարան:
ՀՀ Ազգային ժողով

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել