«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 5, 7, 8, 37, 38, 45, 49 ԵՎ 86-ՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾՈՎ ԴԻՄՈՒՄԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՄԻՋՈՑ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-6)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 11 փետրվարի 2014թ. ՍԴԱՈ - 6 | «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 5, 7, 8, 37, 38, 45, 49 ԵՎ 86-ՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾՈՎ ԴԻՄՈՒՄԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՄԻՋՈՑ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ԱՇԽԱՏԱԿԱՐԳԱՅԻՆ ՈՐՈՇՈՒՄԸ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ
«ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 5, 7, 8, 37, 38, 45, 49 ԵՎ 86-
ՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾՈՎ ԴԻՄՈՒՄԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ
ԼՐԱՑՈՒՑԻՉ ՄԻՋՈՑ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քննության առարկա գործի շրջանակներում դիմող կողմը, «Սահմանադրական դատարանի մասինե ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի հիմքով, 31.01.2014թ. միջնորդել է վեճի առարկա հոդվածների առնչությամբ կիրառել դիմումի ապահովման լրացուցիչ միջոց, մասնավորապես, կասեցնել նաև «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 8-րդ, 8.1-րդ, 14-րդ, 37-րդ և 38-րդ հոդվածների գործողությունը։ Սահմանադրական դատարանը, դիմող կողմի նախկին միջնորդության հիման վրա, 24.01.2014թ. ընդունել է ՍԴԱՈ-3 որոշումը, որի եզրափակիչ մասում նշված է «Մինչև «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների դիմումի հիման վրա «Կուտակային կենսաթոշակների մասինե ՀՀ օրենքի 5, 7, 8, 37, 38, 45, 49 և 86-րդ հոդվածների սահմանադրականության վերաբերյալե գործի դատաքննության ավարտը կասեցնել «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդվածի և 86-րդ հոդվածի 3-րդ մասի գործողությունը»։
Դիմող կողմը, 31.01.2014թ. ներկայացրած միջնորդության մեջ որպես իր առաջարկությունը հիմնավորող փաստարկ, ի թիվս այլնի, նշում է. «Չնայած նրան, որ պատասխանատվություն նախատեսող 76-րդ հոդվածը կասեցված է և օրենքով, գործատուների համար նախատեսված պարտադիր կուտակային վճարը հաշվարկելու և վճարելու պարտավորությունը չկատարելը չի առաջացնում պատասխանատվություն, սակայն թե գործատու հանդիսացող պետական կառավարման մարմիններն ու կազմակերպությունները և թե նաև պետական եկամուտների կոմիտեի ցուցումով (պահանջով) որոշ այլ գործատուները իրականացնում են աշխատակիցների վարձատրությունից պահումներ, փոխանցումներ և առանձին դեպքերում ստիպում են աշխատակիցներին ընտրելու կենսաթոշակային ֆոնդեր և կառավարիչներ։ Բազմաթիվ քաղաքացիներ և գործատուներ բողոքում են այս գործելակերպի դեմ, ակնկալում են հստակեցում իրենց իրավունքների և օրինական շահերի պաշտպանության նպատակով»։ ՀՀ սահմանադրական դատարանն արձանագրում է, որ դիմումի ապահովման միջոցի ընտրության հարցում բացառապես ղեկավարվում է «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի դրույթներով, համաձայն որի գործը քննության ընդունելուց հետո սահմանադրական դատարանը դիմող կողմի միջնորդությամբ կամ իր նախաձեռնությամբ մինչև գործի դատաքննության ավարտը կարող է կասեցնել այն իրավական ակտի գործողությունը, որի սահմանադրականությունը վիճարկվում է, եթե կասեցման մասին որոշում չընդունելը կարող է հանգեցնել անդառնալի կամ ծանր հետևանքների դիմող կողմի կամ հանրության համար։
Դիմող կողմի բարձրացրած հարցերը դիմումի ապահովման միջոց ընտրելու շրջանակներում հանգամանալից քննության են առնվել ՀՀ սահմանադրական դատարանի 24.01.2014թ. ՍԴԱՈ-3 որոշման ընդունման շրջանակներում, և սահմանադրական դատարանն այդ որոշման վերանայման հիմքեր չի տեսնում։
Միաժամանակ, ՀՀ սահմանադրական դատարանը հարկ է համարում նշել, որ «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի գործողության հարցում ցանկացած շահագրգիռ պետական մարմին ՀՀ սահմանադրական դատարանի 24.01.2014թ. ՍԴԱՈ-3 որոշման մեջ ձևավորած իրավական դիրքորոշումը և դրա հիման վրա օրենքի դիմումի ապահովման կասեցված իրավադրույթներին առնչվող այլ իրավահարաբերությունները պետք է դիտարկի բացառապես մարդու իրավունքի գերակայության սկզբունքի հարգման համատեքստում։ Այս առումով, պետական մարմինների վիճարկվող օրինադրույթների կիրառմանն առնչվող որոշումների իրավաչափության գնահատումը պայմանավորված է նրանով, թե դրանք որքանով են համահունչ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի պահանջին մինչև գործի դատաքննության ավարտը կանխելու համար հնարավոր անդառնալի կամ ծանր հետևանքները։
Ելնելով վերոգրյալից և առաջնորդվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի պահանջներով Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների դիմումի հիման վրա «Կուտակային կենսաթոշակների մասինե ՀՀ օրենքի 5, 7, 8, 37, 38, 45, 49 և 86-րդ հոդվածների սահմանադրականության վերաբերյալե գործով դիմումի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալե ՀՀ սահմանադրական դատարանի 24.01.2014թ. ՍԴԱՈ-3 որոշումը թողնել անփոփոխ։
2. Միջնորդության մեջ բարձրացված այլ հարցերին, որոնք վերաբերում են ներկա գործընթացների հետագա հնարավոր հետևանքներին, ինչպես նաև ՀՀ կենտրոնական բանկի և պետական կառավարման տարբեր մարմինների կողմից ՀՀ սահմանադրական դատարանի 24.01.2014թ. ՍԴԱՈ-3 որոշման կատարման վիճակին անդրադառնալ գործի դատաքննության շրջանակներում։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ՆԱԽԱԳԱՀ
Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
11 փետրվարի 2014 թվականի
ՍԴԱՈ-6
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 11 փետրվարի, 2014 թ.
- Գործի #:
- ՍԴԱՈ-6
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
