Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ԿԱՐԱՊԵՏ ՀԱՋԻՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

ԿԱՐԱՊԵՏ ՀԱՋԻՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ/1-301 նոյեմբերի, 2010 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ/1-30)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 1 նոյեմբերի 2010թ. ՍԴԴԿՈ/1 - 30 | ԿԱՐԱՊԵՏ ՀԱՋԻՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղ. Երևան

1 նոյեմբերի 2010թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի

թիվ 1 դատական կազմը

Նախագահությամբ Վ. Հովհաննիսյանի

Անդամակցությամբ Վ. Պողոսյանի

Կ. Բալայանի

Ուսումնասիրելով Կարապետ Հաջիյանի անհատական դիմումով

գործը քննության ընդունելու մասին հարցը,

ՊԱՐԶԵՑ.

Համաձայն ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի Կարապետ Հաջիյանը 12.10.2010թ. դիմել է ՀՀ սահմանադրական դատարան խնդրելով քննության առնել և որոշել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 2412 հոդվածի համապատասխանությունը ՀՀ Սահմանադրությանը, մասնավորապես վերջինիս 18 և 19- րդ հոդվածների պահանջներին։

Դատական կազմը նշում է, որ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 27 և 28-րդ հոդվածներում նախատեսված են սահմանադրական դատարան հասցեագրված դիմումներին ներկայացվող միասնական ընդհանուր ձևական պահանջներ, իսկ որպես անհատական դիմումի ընդունելիության հավելյալ պարտադիր պայման նույն օրենքի 69- րդ հոդվածի 4-րդ մասը սահմանում է, որ դիմումը պետք է պարունակի Սահմանադրությանը հակասելու հիմնավորումներ։ Այս պահանջը դիմողը չի պահպանել, ավելին, նա ընդհանրապես որևէ հիմնավորում չի ներկայացրել վիճարկվող դրույթի սահմանադրականության վերաբերյալ։

Դիմումի և դրան կից փաստաթղթերի ուսումնասիրությունը վկայում է, որ դիմողը վիճարկելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 2412 հոդվածի դրույթի սահմանադրականությունը, ձևականորեն առաջ քաշելով օրենքի դրույթի սահմանադրականության հարց ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության խնդիրը։ Ուստի, ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին կետի հիմքով և ՀՀ սահմանադրական դատարանի 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 որոշման մեջ արտահայտված իրավական դիրքորոշմամբ դատական կազմը գտնում է, որ դիմումի քննությունը ենթակա է մերժման որպես սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմում։ Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածով, 32-րդ հոդվածի 6-րդ կետով, 69-րդ հոդվածի 7-րդ մասով, ՀՀ սահմանադրական դատարանի կանոնակարգի 26-րդ հոդվածով ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 1 դատական կազմը

ՈՐՈՇԵՑ.

Կարապետ Հաջիյանի անհատական դիմումով գործի քննությունը մերժել։ Նախագահող

Անդամներ

1 նոյեմբերի 2010 թվականի

ՍԴԴԿՈ/1-30

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
1 նոյեմբերի, 2010 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ/1-30
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել