ՀՀ ՕՐԵՆՔԸ ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ — Հոդված 53 — Հիվանդության արձակուրդը 1.
Ամփոփում
Հոդված 53. Հիվանդության արձակուրդը 1. Հիվանդության պատճառով ծառայողին արձակուրդ տրվում է Լիազոր մարմնի ղեկավարի ստեղծած բժշկական հանձնաժողովի եզրակացության հիման վրա: Մինչև Լիազոր մարմնի բժշկական հանձնաժողովի ստեղծումը եզրակացությունը տալիս է կառավարության լիազորած համապատասխան բժշկական հանձնաժողովը: 2. Հիվանդության պատճառով ծառայողին տրվում է արձակուրդ 30-60 օր տևողությամբ, բացառությամբ սույն հոդվածի երրորդ մասում նախատեսված դեպքերի: 3. Բուժման
Ամբողջ Տեքստ
Հոդված 53. Հիվանդության արձակուրդը 1. Հիվանդության պատճառով ծառայողին արձակուրդ տրվում է Լիազոր մարմնի ղեկավարի ստեղծած բժշկական հանձնաժողովի եզրակացության հիման վրա: Մինչև Լիազոր մարմնի բժշկական հանձնաժողովի ստեղծումը եզրակացությունը տալիս է կառավարության լիազորած համապատասխան բժշկական հանձնաժողովը:
2. Հիվանդության պատճառով ծառայողին տրվում է արձակուրդ 30-60 օր տևողությամբ, բացառությամբ սույն հոդվածի երրորդ մասում նախատեսված դեպքերի:
3. Բուժման և հիվանդության պատճառով տրված արձակուրդում անընդմեջ գտնվելու ժամանակն ընդհանուր առմամբ չպետք է անցնի չորս ամսից, բացառությամբ այն դեպքերի, երբ օրենսդրությամբ առանձին հիվանդությունների բուժման համար սահմանվում են ավելի երկարատև ժամկետներ՝ վեց ամսից ոչ ավելի: Սույն մասում նշված ժամկետը կարող է երկարաձգվել Լիազոր մարմնի ղեկավարի որոշմամբ՝ բժշկական հանձնաժողովի եզրակացության հիման վրա: Բուժման և հիվանդության պատճառով տրված արձակուրդի անընդմեջ ժամկետն ավարտվելուց հետո ծառայողները ենթակա են բժշկական հանձնաժողովի հետազոտման՝ փրկարարական ծառայությանը պիտանելիությունը որոշելու համար:
4. Հիվանդության պատճառով արձակուրդը հերթական արձակուրդում չի հաշվարկվում:
5. Ծառայողի առողջարանային բուժումը կազմակերպվում է հերթական արձակուրդի ընթացքում: (53-րդ հոդվածը փոփ. 08.12.11 ՀՕ-305-Ն, 23.03.18 ՀՕ-289-Ն, 16.12.22 ՀՕ-488-Ն ) (16.12.22 ՀՕ-488-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթ)
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
