Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ — Հոդված 44 — Ուսումնական հաստատության ավարտական փաստաթղթերը (վերնագիրը խմբ.
ARLISՀՀ ՕՐԵՆՔԸ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ — Հոդված 44AI Ինդեքսավորված

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ — Հոդված 44 — Ուսումնական հաստատության ավարտական փաստաթղթերը (վերնագիրը խմբ.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 44. Ուսումնական հաստատության ավարտական փաստաթղթերը (վերնագիրը խմբ. 22.05.24 ՀՕ-251-Ն ) 1. Կրթական ծրագրի մակարդակների և որակավորման աստիճանների ավարտին և պետական ամփոփիչ ստուգման դրական արդյունքի հիման վրա համապատասխան ուսումնական հաստատությունը անձին շնորհում է տվյալ աստիճանը կամ որակավորումը հավաստող փաստաթուղթ՝ ատեստատ, վկայական, դիպլոմ և դրանց ներդիր։ 2. Կրթական ծրագրերի ավարտական փաստաթղթերի տեսակները և տրամադրման պայմանները սահմանվու

Ամբողջ Տեքստ

Հոդված 44. Ուսումնական հաստատության ավարտական փաստաթղթերը (վերնագիրը խմբ.

22.05.24 ՀՕ-251-Ն ) 1. Կրթական ծրագրի մակարդակների և որակավորման աստիճանների ավարտին և պետական ամփոփիչ ստուգման դրական արդյունքի հիման վրա համապատասխան ուսումնական հաստատությունը անձին շնորհում է տվյալ աստիճանը կամ որակավորումը հավաստող փաստաթուղթ՝ ատեստատ, վկայական, դիպլոմ և դրանց ներդիր։

2. Կրթական ծրագրերի ավարտական փաստաթղթերի տեսակները և տրամադրման պայմանները սահմանվում են կրթության համապատասխան մակարդակը կարգավորող օրենքներով։

3. Կրթական ծրագրերի ավարտական փաստաթղթերի պատվիրման, բաշխման, լրացման, հաշվառման, գրանցման, պահպանման, կրկնօրինակի տրամադրման կարգը, այդ թվում՝ զինվորական կրթության փաստաթղթերի առանձնահատկությունները, ինչպես նաև ակադեմիական տեղեկանքի ձևը սահմանում է կրթության պետական կառավարման լիազոր մարմինը։

4. Անձին շնորհված մասնագիտական և բարձրագույն կրթության օտարերկրյա որակավորումները ճանաչվում և գնահատվում են այդ բնագավառում Հայաստանի Հանրապետության վավերացրած կոնվենցիաների, Հայաստանի Հանրապետության և այլ պետությունների միջև կնքված միջազգային պայմանագրերի և այլ նորմատիվ իրավական ակտերի համաձայն՝ իր գործառույթներում անկախ մասնագիտացված կառույցի տված տեղեկատվության (խորհրդատվության) հիման վրա։ Այն դեպքերում, երբ անձի ձեռք բերած որակավորումը չի կարող ապացուցվել փաստաթղթի միջոցով, ապա որակավորման ճանաչման գործընթացն իրականացվում է կրթության պետական կառավարման լիազոր մարմնի սահմանած կարգով: (44-րդ հոդվածը լրաց. 26.07.01 ՀՕ-209, լրաց., փոփ., խմբ.

14.12.04 ՀՕ-63-Ն, խմբ.

22.05.24 ՀՕ-251-Ն ) ( 22.05.24 ՀՕ-251-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ ) Գ Լ ՈՒ Խ 5. ԿՐԹԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԻՄՔԵՐԸ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել