«ԷՄԻԼՅԱ ԳԵՎՈՐԳՅԱՆԻ, ԷԴԳԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆԻ ԵՎ ՎԱՀԵ ԳԵՎՈՐԳՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ (ՈՒԺԸ ԿՈՐՑՐԵԼ Է 15.06.2001 Թ.) 13-ՐԴ ԵՎ 44-ՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-46)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 16 մայիսի 2023թ. ՍԴԱՈ - 46 | «ԷՄԻԼՅԱ ԳԵՎՈՐԳՅԱՆԻ, ԷԴԳԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆԻ ԵՎ ՎԱՀԵ ԳԵՎՈՐԳՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ (ՈՒԺԸ ԿՈՐՑՐԵԼ Է 15.06.2001 Թ.) 13-ՐԴ ԵՎ 44-ՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
«ԷՄԻԼՅԱ ԳԵՎՈՐԳՅԱՆԻ, ԷԴԳԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆԻ ԵՎ ՎԱՀԵ ԳԵՎՈՐԳՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՀՀ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ (ՈՒԺԸ ԿՈՐՑՐԵԼ Է 15.06.2001 Թ.) 13-ՐԴ ԵՎ 44-ՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սահմանադրական դատարանը, քննության առնելով Էմիլյա Գևորգյանի, Էդգար Գևորգյանի և Վահե Գևորգյանի դիմումի հիման վրա ՀՀ հողային օրենսգրքի (ուժը կորցրել է 15.06.2001 թ.) 13-րդ և 44-րդ հոդվածների Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժելու մասին առաջարկությունը,
ՊԱՐԶԵՑ
.
1. 2023 թվականի ապրիլի 17-ին Սահմանադրական դատարան է մուտքագրվել Էմիլյա Գևորգյանի, Էդգար Գևորգյանի և Վահե Գևորգյանի (այսուհետ Դիմողներ) դիմումը, որով Դիմողները խնդրել են. «(…) Որոշել ՀՀ Հողային օրենսգրքի (ուժը կորցրել է 15.01.2001 թվականին) 13-րդ հոդվածը ՀՀ Սահմանադրության 29-րդ հոդվածին, ՀՀ Հողային օրենսգրքի (ուժը կորցրել է 15.01.2001 թվականին) 44-րդ հոդվածը ՀՀ Սահմանադրության 79-րդ հոդվածին համապատասխանության հարցը»:
2. Ներկայացնելով թիվ ԱՐԴ/2250/02/16 քաղաքացիական գործի դատավարական նախապատմությունը Դիմողները նշում են, որ 2001 թվականի հունիսի 15-ին ուժը կորցրած ՀՀ հողային օրենսգրքի (այսուհետ նաև Օրենսգիրք) «Հողերը հատկացնելու կարգը» վերտառությամբ 13-րդ հոդվածը հակասում է Սահմանադրության 29-րդ հոդվածին, քանի որ այն կարգավորում է միայն գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունները վարելու նպատակով որպես սեփականություն հողամասեր հատկացնելու հարցը` չկարգավորելով քաղաքներում և քաղաքատիպ ավաններում որպես սեփականություն հողամասեր հատկացնելու հարցը, հետևաբար խտրականություն է դրվում ՀՀ քաղաքացիների սոցիալական ծագման մեջ, որը Սահմանադրությամբ արգելվում է: Դիմողները գտնում են, որ Օրենսգրքի «Բնակարանային շինարարության համար քաղաքացիներին հողամասեր հատկացնելը» վերտառությամբ 44-րդ հոդվածը հակասում է Սահմանադրության 79-րդ հոդվածին, քանի որ «ՀՀ քաղաքացիներ» նշումով հստակ չի սահմանվում ընտանիքի անդամների քաղաքներում և քաղաքատիպ ավաններում բնակելի տան կառուցման նպատակով հողամասերը որպես սեփականություն ստանալու իրավունքը: Ըստ Դիմողների նման պայմաններում սահմանափակվում է ընտանիքի անդամների որպես սեփականություն բնակելի տուն կառուցելու նպատակով հողամասեր ստանալու իրավունքը: Մինչդեռ Դիմողների պնդմամբ «Գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունների մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածով սահմանվում է, որ տվյալ օրենքով նախատեսված կարգով յուրաքանչյուր ընտանիք (ծուխ) իրավունք ունի որպես սեփականություն ստանալու հողամաս:
3. Ելնելով դիմումի և կից ներկայացված դատական ակտերի ուսումնասիրությունից, ինչպես նաև ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29 և 69-րդ հոդվածներով Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ. Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: Սահմանադրական վերոհիշյալ նորմն իր ամրագրումն է ստացել նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում: «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում սույն օրենքի 69-րդ հոդվածով նախատեսված այլ դեպքերում: Նույն օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` անհատական դիմումներով գործի քննությունը, ի թիվս այլնի, կարող է մերժվել նաև այն դեպքերում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է: Սահմանադրական դատարանը 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արձանագրել է, որ «(…) անհատական դիմումների քննությունը կարող է մերժվել նաև այն դեպքերում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է: (…) անհատական դիմումն ակնհայտ անհիմն է, երբ, թեև դրանում բարձրացված հարցը ենթակա է սահմանադրական դատարանի քննությանը, այնուամենայնիվ, դիմումում չեն բերվում բավարար իրավական փաստարկներ այն հիմնավորելու համար»: Սահմանադրական դատարանը վերը նշված ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ նաև արձանագրել է, որ «(…) դիմողը պետք է փորձի բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորել, թե իր սահմանադրական որ իրավունքներն են խախտվել և ինչ անմիջական պատճառահետևանքային կապ է առկա վիճարկվող օրինադրույթի և իր իրավունքների խախտման փաստի միջև: Նշված պահանջին համապատասխան դիմողը պետք է նաև դիմումում առաջադրված հարցի հիմքում ներկայացնի իրավաբանորեն փաստված հանգամանքներ և նյութեր (…)»: Միաժամանակ, Սահմանադրական դատարանը 2009 թվականի նոյեմբերի 24-ի ՍԴՈ-839 որոշմամբ իրավական դիրքորոշում է արտահայտել առ այն, որ եթե դիմողի կողմից չի հիմնավորվում վիճարկվող դրույթի և իր իրավունքների ենթադրյալ խախտման փաստի միջև պատճառահետևանքային կապը, ապա տվյալ դիմումն ակնհայտ անհիմն է։ Այս առումով Սահմանադրական դատարանը հարկ է համարում փաստել, որ Սահմանադրական դատարան ներկայացվող անհատական դիմումների հիմնավորված լինելու պահանջը, համաձայն որի դիմողը պետք է հիմնավորի, թե իր սահմանադրական ո՞ր իրավունքն է խախտվել, և ի՞նչ անմիջական պատճառահետևանքային կապ է առկա վիճարկվող օրինադրույթի և իր իրավունքի խախտման միջև, չի կարող պահպանված համարվել բոլոր այն դեպքերում, երբ դիմողը պարզապես հղում է կատարում Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված որևէ հիմնական իրավունքի առանց ներկայացնելու վիճարկվող օրինադրույթի (օրինադրույթների) և ենթադրյալ խախտման փաստի միջև պատճառահետևանքային կապի առկայության բավարար հիմնավորումներ: Վերը ներկայացված դրույթներով ամրագրված կարգավորումները, Սահմանադրական դատարանի վերոնշյալ որոշումներով արտահայտված իրավական դիրքորոշումները համադրելով սույն գործի փաստերի հետ Սահմանադրական դատարանը հանգում է հետևյալ եզրակացության. Այսպես Դիմողներն իրենց դիմումում խնդրել են որոշել Օրենսգրքի 13-րդ հոդվածի համապատասխանությունը Սահմանադրության 29-րդ հոդվածին, ինչպես նաև Օրենսգրքի 44-րդ հոդվածի համապատասխանությունը Սահմանադրության 79-րդ հոդվածին, սակայն չեն ներկայացրել որևէ հիմնավորում նշված հոդվածների ենթադրյալ հակասահմանադրականության վերաբերյալ: Մասնավորապես Դիմողները ներկայացրել են Սահմանադրության 29-րդ հոդվածով երաշխավորված խտրականության արգելքի, ինչպես նաև Սահմանադրության 79-րդ հոդվածով երաշխավորված իրավական որոշակիության սկզբունքների խախտման վերաբերյալ պնդումներ, սակայն բավարար կերպով իրավաբանորեն չեն հիմնավորել իրենց որևէ հիմնական իրավունքի և կամ ազատության խախտման փաստը, հետևաբար և տվյալ փաստի և Օրենսգրքի 13-րդ, ինչպես նաև 44-րդ հոդվածների միջև պատճառահետևանքային կապի անմիջական առկայությունը: Ավելին Դիմողները սահմանափակվել են քննարկվող համատեքստում օրենսդրական և ենթաօրենսդրական ակտերով սահմանված համապատասխան իրավակարգավորումների սոսկ վկայակոչմամբ չհիմնավորելով դրանց և իրենց կողմից բարձրացված հարցի ընդհանրությունը, նշված իրավակարգավորումների կիրառելիությունը սույն կոնկրետ գործի հանգամանքների հաշվառմամբ: Սահմանադրական դատարանը փաստում է, որ Դիմողների կողմից վկայակոչված Սահմանադրության խտրականության արգելքի սկզբունքը սահմանող 29-րդ, ինչպես նաև իրավական որոշակիության սկզբունքը սահմանող 79-րդ հոդվածների բովանդակությունից բխում է, որ դրանք ինքնին չեն կարող դառնալ առանձին քննարկման առարկա, այլ կարող են դիտարկվել միայն որևէ հիմնական իրավունքի և (կամ) ազատության սահմանափակման լույսի ներքո: Մինչդեռ, սույն պարագայում Դիմողների կողմից բարձրացվել է Օրենսգրքի 13-րդ հոդվածի Սահմանադրության միայն 29-րդ հոդվածին, ինչպես նաև Օրենսգրքի 44-րդ հոդվածի Սահմանադրության միայն 79-րդ հոդվածին համապատասխանության հարց։ Սահմանադրական դատարանը 2022 թվականի հուլիսի 12-ի ՍԴԱՈ-126 աշխատակարգային որոշմամբ արձանագրել է. անձը պետք է անհատական դիմումի շրջանակներում ուղղակիորեն մատնանշի և հիմնավորի վիճարկվող նորմատիվ իրավական ակտի կոնկրետ դրույթի և Սահմանադրության 2-րդ գլխում բովանդակվող իր հիմնական իրավունքի և/կամ ազատության ենթադրյալ հակասության անմիջական պատճառահետևանքային կապը: Այլ կերպ ասած վիճարկվող դրույթի ենթադրյալ հակասահմանադրականությունը պետք է ուղղակիորեն հանգեցնի Սահմանադրության 2-րդ գլխով երաշխավորված որևէ հիմնական իրավունքի և/կամ ազատության խախտման/սահմանափակման: Այս առնչությամբ Սահմանադրական դատարանը հարկ է համարում շեշտադրել, որ Սահմանադրության 2-րդ գլխում բովանդակվող սահմանադրաիրավական սկզբունքներին վիճարկվող իրավանորմերի հակասությունը սահմանադրաիրավական իմաստով չի կարող անհատական գանգատարկման առարկա դառնալ, եթե վերջնարդյունքում չի հանգեցնում անձի Սահմանադրության 2-րդ գլխով նախատեսված հիմնական իրավունքի և/կամ ազատության խախտման/սահմանափակման»: Այսպիսով, Սահմանադրական դատարանը վերահաստատում է, որ անհատական դիմումի շրջանակում նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը վիճարկելու պարագայում անհրաժեշտ է բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորել, որ վիճարկվող դրույթը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված որևէ հիմնական իրավունքի և (կամ) ազատության խախտման, որն այս պարագայում տեղի չի ունեցել: Մասնավորապես Դիմողները բարձրացրել են Օրենսգրքի 13-րդ հոդվածի Սահմանադրության միայն 29-րդ հոդվածով երաշխավորված խտրականության արգելքի սկզբունքին, ինչպես նաև Օրենսգրքի 44-րդ հոդվածի Սահմանադրության միայն 79-րդ հոդվածով երաշխավորված իրավական որոշակիության սկզբունքին համապատասխանության հարց: Հաշվի առնելով վերոգրյալը Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, 69-րդ հոդվածի 5-րդ մասի հիման վրա դիմումն ակնհայտ անհիմն լինելու հիմքով: Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, ինչպես նաև 69-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներով Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ. «Էմիլյա Գևորգյանի, Էդգար Գևորգյանի և Վահե Գևորգյանի դիմումի հիման վրա ՀՀ հողային օրենսգրքի (ուժը կորցրել է 15.06.2001 թ.) 13-րդ և 44-րդ հոդվածների Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժել:
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ՆԱԽԱԳԱՀ Ա. ԴԻԼԱՆՅԱՆ
16 մայիսի 2023 թվականի
ՍԴԱՈ-46
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 16 մայիսի, 2023 թ.
- Գործի #:
- ՍԴԱՈ-46
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
