Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ARLISԻրավական ակտAI Ինդեքսավորված

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՀ Ազգային ժողովՀՕ-317-Ն6 դեկտեմբերի, 2011 թ.Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2011 թվականի դեկտեմբերի 6-ին «ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. «Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության 2000 թվականի հուլիսի 7-ի ՀՕ-79 օրենքի (այսուհետ` Օրենք) 5-րդ հոդվածում` 1) 1-ին մասի աղյուսակի ԱՏԳ ԱԱ 2203, 2204, 2205, 2206, 2207 և 2208 ծածկագրերին վերաբերող տողերը շարադրել հետևյալ խմբագրությամբ` «2203 գարեջուր տեղական արտադրության դեպքում` բացթողնման գին (առանց ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի) կամ 1 լիտր ներմուծման դեպքում` մաքսային արժեք կամ 1 լիտր 30 տոկոս, բայց ոչ պակաս, քան 1 լիտրի համար 105 դրամ 2204 խաղողի գինիներ տեղական արտադրության դեպքում` բացթողնման գին (առանց ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի) կամ 1 լիտր ներմուծման դեպքում` մաքսային արժեք կամ 1 լիտր 10 տոկոս, բայց ոչ պակաս, քան 1 լիտրի համար 100 դրամ 2205 վերմուտ և խաղողի այլ գինիներ, որոնք պարունակում են բուսական և արոմատիկ էքստրակտներ տեղական արտադրության դեպքում` բացթողնման գին (առանց ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի) կամ 1 լիտր ներմուծման դեպքում` մաքսային արժեք կամ 1 լիտր 50 տոկոս, բայց ոչ պակաս, քան 1 լիտրի համար 750 դրամ 2206 խմորման ենթարկված այլ ըմպելիքներ (խնձորի սիդր, պերրու (տանձի սիդր), մեղրաըմպելիք), բացառությամբ պտղային և հատապտղային գինենյութի տեղական արտադրության դեպքում` բացթողնման գին (առանց ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի) կամ 1 լիտր ներմուծման դեպքում` մաքսային արժեք կամ 1 լիտր 25 տոկոս, բայց ոչ պակաս, քան 1 լիտրի համար 270 դրամ 2207 էթիլային սպիրտ տեղական արտադրության դեպքում` բացթողնման գին (առանց ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի) կամ 1 լիտր (100-տոկոսանոց սպիրտի վերահաշվարկով) ներմուծման դեպքում` մաքսային արժեք կամ 1 լիտր (100-տոկոսանոց սպիրտի վերահաշվարկով) 50 տոկոս, բայց ոչ պակաս, քան 1 լիտրի համար 900 դրամ 2208 սպիրտային խմիչքներ տեղական արտադրության դեպքում` բացթողնման գին (առանց ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի) կամ 1 լիտր ներմուծման դեպքում` մաքսային արժեք կամ 1 լիտր 50 տոկոս, բայց ոչ պակաս, քան 1 լիտրի համար 500 դրամ».

2) 1-ին մասի աղյուսակը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողերով` 271019810 շարժիչային յուղեր տեղական արտադրության դեպքում` բացթողնման գին (առանց ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի) կամ 1 կգ ներմուծման դեպքում` մաքսային արժեք կամ 1 կգ 10 տոկոս, բայց ոչ պակաս, քան 1 կգ-ի համար 400 դրամ 8703 բացառությամբ 8703 10, 8703 21 101, 8703 21 901, 8703 22 101, 8703 22 901, 8703 23 199, 8703 23 909, 8703 24 101, 8703 24 901, 8703 31 101, 8703 31 901, 8703 32 191, 8703 32 901, 8703 33 191, 8703 33 901, 8703 90 10 և 8703 90 901-ի 25.0 մլն դրամ և ավելի մաքսային արժեք ունեցող կամ մինչև 2 տարին ներառյալ թողարկման տարեթիվ և 4500 սմ 3 և ավելի շարժիչի աշխատանքային ծավալ ունեցող թեթև մարդատար ավտոմեքենաներ ներմուծման դեպքում` մաքսային արժեք 20 տոկոս»: Հոդված 2. Օրենքի 7-րդ հոդվածի 8-րդ մասի առաջին նախադասությունը «դեպքերի» բառից հետո լրացնել «, ինչպես նաև սիգարների կամ մինչև 25000 շիշ ալկոհոլային խմիչքների ներմուծման դեպքերի, որոնց դեպքում դրոշմավորումը կարող է իրականացվել Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքում` մինչև մաքսային ձևակերպումների իրականացումը` մաքսային հսկողության ներքո» բառերով: Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2012 թվականի հունվարի 1-ից: Հայաստանի Հանրապետության Նախագահ Ս. Սարգսյան 2011 թ. դեկտեմբերի 26 Երևան ՀՕ-317-Ն Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-317-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (01.01.2012-01.01.2018) Կարգավիճակ Գործողությունը դադարեցված է Սկզբնաղբյուր ՀՀՊՏ 2011.12.28/71(874) Հոդ.1729 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 06.12.2011 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 26.12.2011 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 01.01.2012 Ուժը կորցրել է 01.01.2018 Հիմնական ակտ 06.12.2011, ՀՕ-317-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 07.07.2000, ՀՕ-79 07.07.2000, ՀՕ-79 Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր 27.02.2012, N 174-Ա ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ «ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՊԱՐՏԱԴԻՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԱՐՏՈՆԱԳՐԱՅԻՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԶՈՐԱՀԱՎԱՔԱՅԻՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԶՈՐԱՀԱՎԱՔԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՐԿԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
6 դեկտեմբերի, 2011 թ.
Գործի #:
ՀՕ-317-Ն
Դատարան:
ՀՀ Ազգային ժողով

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել