Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 216 — Գույքային սերվիտուտի համար վճարը (վերնագիրը խմբ.
ARLISՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 216AI Ինդեքսավորված

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 216 — Գույքային սերվիտուտի համար վճարը (վերնագիրը խմբ.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 216. Գույքային սերվիտուտի համար վճարը (վերնագիրը խմբ. 01.03.17 ՀՕ-70-Ն) 1. Ծառայող գույքի սեփականատերն իրավունք ունի անշարժ գույքի սերվիտուտի համար վճար պահանջելու այն անձից, ի շահ որի սահմանվել է գույքային սերվիտուտը, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով: 2. Կամավոր գույքային սերվիտուտի վճարի չափը որոշվում է կողմերի համաձայնությամբ, իսկ հարկադիր գույքային սերվիտուտի դեպքում` դատարանի վճռով կամ սահմանվում է օրենքով: 3. Գույքայ

Ամբողջ Տեքստ

Հոդված 216. Գույքային սերվիտուտի համար վճարը (վերնագիրը խմբ.

01.03.17 ՀՕ-70-Ն) 1. Ծառայող գույքի սեփականատերն իրավունք ունի անշարժ գույքի սերվիտուտի համար վճար պահանջելու այն անձից, ի շահ որի սահմանվել է գույքային սերվիտուտը, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով:

2. Կամավոր գույքային սերվիտուտի վճարի չափը որոշվում է կողմերի համաձայնությամբ, իսկ հարկադիր գույքային սերվիտուտի դեպքում` դատարանի վճռով կամ սահմանվում է օրենքով:

3. Գույքային սերվիտուտի վճարի չափը կարող է փոփոխվել կողմերի համաձայնությամբ: Համաձայնության բացակայության դեպքում գույքային սերվիտուտի վճարի չափը կարող է վերանայվել ոչ շուտ, քան երեք տարին մեկ անգամ՝ դատարանի վճռով: (216-րդ հոդվածը խմբ.

01.03.17 ՀՕ-70-Ն)

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել