Ոսկանյան — ԱՐԴ1/0042/01/17
Ամփոփում
ՊԱՐԶԵՑ Գործի դատավարական նախապատմությունը. 1. Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան)` 2018 թվականի փետրվարի 6-ի դատավճռով Շուշանիկ Զակոյի Ոսկանյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով 2 նախատեսված հանցանքներ կատարելու մեջ և դատապարտվել է` ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով` ազատազրկման` 6 (վեց) ամիս ժամկետով, ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով` ազատազրկման` 8 (ութ) ամիս ժամկետով։ ՀՀ քրեական օրենսգրքի 66-ր
Ամբողջ Տեքստ
ԱՐԴ1/0042/01/17
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` նաև Վճռաբեկ դատարան) նախագահությամբ`
Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ
մասնակցությամբ դատավորներ`
Հ.ԱՍԱՏՐՅԱՆԻ
Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ
Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆԻ
Ա.ՊՈՂՈՍՅԱՆԻ
Ս.ՕՀԱՆՅԱՆԻ
քարտուղարությամբ՝
2020 թվականի հունվարի 10-ին
Ն.ԹՈՒՄԱՆՅԱՆԻ
ք.Երևանում
դռնբաց դատական նիստում, քննության առնելով նոր հանգամանքի հիմքով դատապարտյալ Շուշանիկ Զակոյի Ոսկանյանի վճռաբեկ բողոքը,
ՊԱՐԶԵՑ
Գործի դատավարական նախապատմությունը.
1. Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան)` 2018 թվականի փետրվարի 6-ի դատավճռով Շուշանիկ Զակոյի Ոսկանյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի
268-րդ հոդվածի 1-ին մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով
2
նախատեսված հանցանքներ կատարելու մեջ և դատապարտվել է` ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով` ազատազրկման` 6 (վեց) ամիս ժամկետով, ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով` ազատազրկման` 8 (ութ) ամիս ժամկետով։ ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի կանոններով, պատիժները մասնակիորեն գումարելու միջոցով, Շ.Ոսկանյանի նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում` 1 (մեկ) տարի ժամկետով: Շ.Ոսկանյանից գանձվել է 123.660 (հարյուր քսաներեք հազար վեց հարյուր վաթսուն) ՀՀ դրամ` որպես դատական ծախս։
2. Պաշտպան Ց.Մարգարյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան) 2018 թվականի մայիսի 22-ի որոշմամբ բողոքը բավարարվել է, Առաջին ատյանի դատարանի դատավճիռը Շ.Ոսկանյանի նկատմամբ նշանակված պատժի կրման և դատական ծախսերի մասով բեկանվել և փոփոխվել է: ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի հիման վրա Շ.Ոսկանյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել, սահմանվել է փորձաշրջան` 1 (մեկ) տարի ժամկետով, իսկ դատական ծախսը չի գանձվել:
3. Օրինական ուժի մեջ մտած դատական ակտի դեմ դատապարտյալ Շուշանիկ Ոսկանյանի կողմից նոր հանգամանքի հիմքով բերված բողոքի հիման վրա Վճռաբեկ դատարանը 2019 թվականի օգոստոսի 19-ի որոշմամբ հարուցել է դատական ակտի վերանայման վարույթ և վճռաբեկ բողոքն ընդունել է վարույթ:
4. Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
Վճռաբեկ
բողոքի
քննության
համար
էական
նշանակություն
ունեցող
փաստական հանգամանքները.
5. ՇՈսկանյանը դատապարտվել է ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1ին մասով այն բանի համար, որ (2016 թվականի ընթացքում, առանց իրացնելու
նպատակի, ապօրինի պատրաստել և անձնական օգտագործման համար իր տանը պահել է զգալի չափի` 0,570 գրամ հաստատուն չոր քաշով (մարիխուանաե տեսակի թմրամիջոց (…)ե:
3
6. ՀՀ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի 2020 թվականի հունվարի 8-ի գրության
համաձայն`
Շուշանիկ
Ոսկանյանի
նկատմամբ
սահմանված
փորձաշրջանը 2019 թվականի հոկտեմբերի 22-ին փաստացի ավարտվել է։
Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոշարադրյալ հիմնավորումներով.
7. Բողոք բերած անձը, հղում կատարելով թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի չափերը սահմանող ՀՀ կառավարության` 2018 թվականի հունիսի 27-ի թիվ 707-Ն որոշմանը, փաստարկել է, որ նշված փոփոխություններով բարելավվել է իր վիճակը, հետևաբար դրանք ենթակա են կիրառման իր նկատմամբ:
8. Վերոգրյալի հիման վրա բողոքի հեղինակը խնդրել է վերանայել իր նկատմամբ կայացված դատական ակտերը, մեղմացնել նշանակված պատիժը կամ իրեն արդարացնել:
Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
9. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. արդյո՞ք ՀՀ սահմանադրական դատարանի` 2017 թվականի փետրվարի 14-ի թիվ ՍԴՈ-1348 որոշման ուժով (ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասինե 2017 թվականի դեկտեմբերի 6-ի թիվ ՀՕ-241-Ն ՀՀ օրենքը նոր հանգամանք է դատապարտյալ Շուշանիկ Ոսկանյանի վերաբերյալ Վերաքննիչ դատարանի` 2018 թվականի մայիսի 22-ի որոշումը վերանայելու համար: 10.
ՀՀ
Սահմանադրության
72-րդ
հոդվածի
համաձայն`
((…) Արարքի
պատժելիությունը վերացնող կամ պատիժը մեղմացնող օրենքն ունի հետադարձ ուժե:
ՀՀ քրեական օրենսգրքի 13-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` (Արարքի
հանցավորությունը վերացնող, պատիժը մեղմացնող կամ հանցանք կատարած անձի վիճակն այլ կերպ բարելավող օրենքը հետադարձ ուժ ունի, այսինքն՝ տարածվում է մինչև այդ օրենքն ուժի մեջ մտնելը համապատասխան արարք կատարած անձանց, այդ թվում՝ այն անձանց վրա, ովքեր կրում են պատիժը կամ կրել են դա, սակայն ունեն դատվածությունե:
4
11. Քրեական օրենքը հետադարձ ուժով կիրառելու նորմերի համակարգային վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանը մշտապես ընդգծել է, որ (չկա հանցագործություն և պատիժ, եթե այն սահմանված չէ օրենքովե (nullum crimen, nulla poena sine lege) կանոնը համընդհանուր ճանաչում ստացած հիմնարար սկզբունք է և իրավունքի գերակայության կարևորագույն տարր: Այն բացառիկ նշանակություն ունի մարդու
իրավունքների
պաշտպանության
համակարգում,
հետևաբար
նշված
սկզբունքից շեղումը բացարձակապես անթույլատրելի է: Դրա հետ մեկտեղ ժամանակի ընթացքում քրեական օրենքի գործողության ընդհանուր կանոնն ունի նաև բացառություն: Մասնավորապես, քրեական օրենքի հետադարձության կանոնը սկսում է գործել այն դեպքերում, երբ նոր օրենքը կա'մ վերացնում է արարքի հանցավորությունը (ապաքրեականացում), կա'մ մեղմացնում է պատիժը, կա'մ այլ կերպ բարելավում է հանցանք կատարած անձի վիճակը: Թվարկված պայմաններն ունեն իմպերատիվ բնույթ, և նոր օրենքն ուժի մեջ մտնելուց հետո դրանցից առնվազն մեկի առկայության պարագայում նոր օրենքի գործողությունը տարածվում է մինչև այն ուժի մեջ մտնելը համապատասխան արարք կատարած անձանց, այդ թվում՝ այն անձանց վրա, ովքեր կրում են պատիժը կամ կրել են այն, սակայն ունեն դատվածություն1:
12. ՀՀ սահմանադրական դատարանը (այսուհետ` նաև Սահմանադրական դատարան),
2017
թվականի
փետրվարի
14-ի
թիվ
ՍԴՈ-1348
որոշման
շրջանակներում անդրադառնալով արարքի պատժելիությունը վերացնող օրենքը հետադարձությամբ կիրառելու կառուցակարգին, արձանագրել է. ((...) [Ե]լնելով ՀՀ
Սահմանադրության 72-րդ հոդվածի անմիջական գործողությունից և վերջինիս` սույն որոշման մեջ բացահայտված բովանդակությամբ կիրառումն ապահովելու համար իրավակիրառ պրակտիկայի շրջանակներում արարքի պատժելիությունը վերացնող օրենքի հետադարձ կիրառումը պատիժ կրող անձանց նկատմամբ անհրաժեշտ է իրականացնել նոր հանգամանքի հիմքով դատական ակտի վերանայման վերաբերյալ իրավակարգավորումների շրջանակներում` արարքի պատժելիությունը վերացնող
Տե՛ս Վճռաբեկ դատարանի` Գասպար Պողոսյանի գործով 2011 թվականի հոկտեմբերի 20-ի թիվ ԳԴ1/0013/01/11 որոշման 16-17-րդ կետերը։
1
5
օրենքի ուժի մեջ մտնելը դիտարկելով որպես դատական ակտը վերանայելու համար նոր հանգամանք (…)ե2:
Արդյունքում Սահմանադրական դատարանն արձանագրել է. ((...) ՀՀ քրեական
դատավարության օրենսգրքի 426.2-րդ հոդվածը և դրա հետ համակարգային առումով փոխկապակցվածության մեջ գտնվող` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426.4-րդ հոդվածի 1-ին մասը համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանն այնպիսի սահմանադրաիրավական բովանդակությամբ, համաձայն որի` ելնելով ՀՀ Սահմանադրության
72-րդ
հոդվածի
անմիջական
գործողությունից`
արարքի
պատժելիությունը վերացնող օրենքն ուժի մեջ մտնելն իրավակիրառ պրակտիկայի շրջանակներում պետք է ընկալվի որպես նոր հանգամանք, և օրինական ուժի մեջ մտած դատական ակտը նոր հանգամանքի հիմքով ենթակա է վերանայման ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով (...)ե3:
13. Նախորդ կետում մեջբերված Սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումների հաշվառմամբ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ արարքի հանցավորությունը վերացնող, պատիժը մեղմացնող կամ հանցանք կատարած անձի վիճակն այլ կերպ բարելավող օրենքի ընդունմամբ նախկինում կայացված և օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը ենթակա են վերանայման ՀՀ քրեական
դատավարության
օրենսգրքի
49.1-րդ
գլխով
սահմանված`
նոր
հանգամանքներով դատական ակտերի վերանայման կանոններով: Այլ կերպ` Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ արարքի հանցավորությունը վերացնող, պատիժը մեղմացնող կամ հանցանք կատարած անձի վիճակն այլ կերպ բարելավող օրենքը նոր հանգամանք է օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը վերանայելու համար։
14. ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի համաձայն` (1. Առանց իրացնելու
նպատակի զգալի չափերով թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը կամ առաքելը՝
2
Տե՛ս ՀՀ սահմանադրական դատարանի` 2017 թվականի փետրվարի 14-ի թիվ ՍԴՈ-1348 որոշման 7րդ կետը: 3 Տե՛ս ՀՀ սահմանադրական դատարանի` 2017 թվականի փետրվարի 14-ի թիվ ՍԴՈ-1348 որոշման եզրափակիչ մասը:
6
պատժվում է կալանքով` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը մեկ տարի ժամկետով:
(...)ե։
Մինչև (ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասինե 2017 թվականի դեկտեմբերի 6-ի թիվ ՀՕ-241-Ն ՀՀ օրենքն ուժի մեջ մտնելը թմրամիջոցների
և
հոգեմետ
(հոգեներգործուն)
նյութերի
զգալի,
խոշոր
և
առանձնապես խոշոր չափերը սահմանող ՀՀ քրեական օրենսգրքի 1-ին հավելվածում (մարիխուանաե տեսակի թմրամիջոցի համար որպես զգալի չափ է սահմանված եղել 05 գրամից մինչև 50 գրամը ներառյալ:
Վերոնշյալ
օրենքի
4-րդ
հոդվածով
ՀՀ
քրեական
օրենսգրքի
1-5-րդ
հավելվածներն ուժը կորցրած ճանաչելուց հետո ՀՀ կառավարության` 2018 թվականի հունիսի 27-ի թիվ 707-Ն որոշման 1-ին հավելվածով (մարիխուանաե տեսակի թմրամիջոցի համար որպես մանր չափ է սահմանվել 0.5 գրամից մինչև 2.5 գրամը ներառյալ, իսկ որպես զգալի չափ՝ 2.5 գրամից մինչև 12.5 գրամը ներառյալ:
15. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ ՇՈսկանյանը դատապարտվել է ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով՝ առանց իրացնելու նպատակի զգալի չափերի` 0.570 գրամ քաշով (մարիխուանաե տեսակի թմրամիջոց ապօրինի պատրաստելու և պահելու համար4:
16. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն
որոշման
10-14-րդ
կետերում
վկայակոչված
իրավադրույթների
և
արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանը փաստում
է,
որ
թմրամիջոցների
չափերի
վերաբերյալ
օրենսդրական
փոփոխությունները վերացնում են ՇՈսկանյանի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքի հանցավորությունը։
Մասնավորապես, (մարիխուանաե տեսակի թմրամիջոցի զգալի չափերի նվազագույն և առավելագույն սահմանների օրենսդրական փոփոխությունների համեմատական ուսումնասիրությունից երևում է, որ դրանց արդյունքում 0.570 գրամ (մարիխուանաե տեսակի թմրամիջոցն այսուհետ ոչ թե զգալի, այլ մանր չափի է:
4
Տե՛ս սույն որոշման 5-րդ կետը:
7
Նման պայմաններում թմրամիջոցների չափերի վերաբերյալ օրենսդրական փոփոխություններին պետք է տալ հետադարձ ուժ և գործողությունը տարածել մինչև դրանց ուժի մեջ մտնելը ՇՈսկանյանի կողմից կատարված արարքի վրա:
17. Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ սահմանադրական դատարանի` 2017 թվականի փետրվարի 14-ի թիվ ՍԴՈ-1348 որոշման ուժով (ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասինե 2017 թվականի դեկտեմբերի 6-ի թիվ ՀՕ-241-Ն ՀՀ օրենքը նոր հանգամանք է դատապարտյալ Շուշանիկ Ոսկանյանի վերաբերյալ Վերաքննիչ դատարանի` 2018 թվականի մայիսի 22-ի որոշումը նոր հանգամանքի հիմքով վերանայելու համար։
18.
Վերանայման
արդյունքում
անհրաժեշտ
է
բեկանել
ու
փոփոխել
դատապարտյալ ՇՈսկանյանի վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի` 2018 թվականի փետրվարի 6-ի դատավճիռը, Վերաքննիչ դատարանի` 2018 թվականի մայիսի 22-ի որոշումը բեկանել ու փոփոխել, ՇՈսկանյանի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով որակված արարքն անհրաժեշտ է վերաորակել և նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով, այն է՝ արարքում հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ:
Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանների դատական ակտերը մնացած մասով պետք է թողնել անփոփոխ։ Վճռաբեկ
դատարանը
փաստում
է
նաև,
որ
Շ.Ոսկանյանի
նկատմամբ
սահմանված փորձաշրջանը 2019 թվականի հոկտեմբերի 22-ին ավարտվել է5: Ելնելով
վերոգրյալից
և
Սահմանադրության
162-րդ,
Հանրապետության
դատական
սահմանադրական
օրենքի
ղեկավարվելով
163-րդ,
171-րդ
օրենսգիրքե
11-րդ
Հայաստանի
հոդվածով,
Հանրապետության
հոդվածներով,
(Հայաստանի
Հայաստանի
Հանրապետության
Հայաստանի
Հանրապետության
քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 403-406-րդ, 419րդ, 422-423-րդ, 426.1-րդ, 426.2-րդ, 426.4-րդ, 426.7-րդ և 426.9-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
5
Տե՛ս սույն որոշման 6-րդ կետը:
8
ՈՐՈՇԵՑ
1.
Վճռաբեկ
բողոքը
բավարարել:
Դատապարտյալ
Շուշանիկ
Զակոյի
Ոսկանյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2018 թվականի մայիսի 22-ի որոշումը նոր հանգամանքի հիմքով վերանայել:
2. Շուշանիկ Զակոյի Ոսկանյանի վերաբերյալ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2018 թվականի փետրվարի 6-ի դատավճիռը, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2018 թվականի մայիսի 22-ի որոշումը բեկանել ու փոփոխել:
3. Շուշանիկ Զակոյի Ոսկանյանի` ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1ին
մասով
որակված
արարքը
վերաորակել
և
նրա
նկատմամբ
քրեական
հետապնդումը դադարեցնել:
4. Ստորադաս դատարանների դատական ակտերը մնացած մասով թողնել անփոփոխ:
5. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող`
Դատավորներ`
Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
Հ.ԱՍԱՏՐՅԱՆ
Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆ
Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆ
Ա.ՊՈՂՈՍՅԱՆ
Ս.ՕՀԱՆՅԱՆ
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 10 հունվարի, 2020 թ.
- Գործի #:
- ԱՐԴ1/0042/01/17
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
