ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 18 — Կողմերի իրավունքները և պարտականությունները 1.
Ամփոփում
Հոդված 18. Կողմերի իրավունքները և պարտականությունները 1. Կողմերը, սույն օրենսգրքի և այլ օրենքների պահանջների պահպանմամբ, իրավունք ունեն` 1) ծանոթանալու գործի նյութերին, ստանալու դրանց պատճենները, գործի նյութերից անելու քաղվածքներ, լուսանկարներ, լուսապատճեններ և պատճեններ. 2) անելու ինքնաբացարկ հայտնելու միջնորդություններ. 3) ներկայացնելու ապացույցներ և մասնակցելու դրանց հետազոտմանը. 4) հարցեր տալու միմյանց, դատավարության մյուս մասնակիցներին, վկան
Ամբողջ Տեքստ
Հոդված 18. Կողմերի իրավունքները և պարտականությունները 1. Կողմերը, սույն օրենսգրքի և այլ օրենքների պահանջների պահպանմամբ, իրավունք ունեն` 1) ծանոթանալու գործի նյութերին, ստանալու դրանց պատճենները, գործի նյութերից անելու քաղվածքներ, լուսանկարներ, լուսապատճեններ և պատճեններ. 2) անելու ինքնաբացարկ հայտնելու միջնորդություններ. 3) ներկայացնելու ապացույցներ և մասնակցելու դրանց հետազոտմանը. 4) հարցեր տալու միմյանց, դատավարության մյուս մասնակիցներին, վկաներին, փորձագետներին և թարգմանիչներին, միջնորդություններ անելու, բացատրություններ տալու դատարանին. 5) գործի քննության ընթացքում ծագող բոլոր հարցերի վերաբերյալ ներկայացնելու իրենց դիրքորոշումը, առաջարկները, առարկություններն ու փաստարկները. 6) առարկելու դատավարության մյուս մասնակիցների միջնորդությունների, դիրքորոշման կամ փաստարկների դեմ. 7) սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում բողոքարկելու դատական ակտերը. 8) օգտվելու սույն օրենսգրքով իրենց վերապահված այլ դատավարական իրավունքներից։
2. Կողմերը կրում են սույն օրենսգրքով սահմանված դատավարական պարտականություններ։
3. Կողմերը պետք է բարեխղճորեն օգտվեն իրենց դատավարական իրավունքներից և բարեխղճորեն կատարեն իրենց դատավարական պարտականությունները։ (18-րդ հոդվածը փոփ. 02.05.24 ՀՕ-220-Ն ) (02.05.24 ՀՕ-220-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ) ⚖
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
