Ստեփանյան — ՎԴ/4645/05/19
Ամփոփում
քննելով Սուսաննա Ստեփանյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 25.07.2023 թվականի որոշման դեմ վարչական գործով ըստ հայցի Սուսաննա Ստեփանյանի ընդդեմ ՀՀ հարկադիր կատարումն ապահովող ծառայության (այսուհետ՝ Ծառայություն), երրորդ անձ՝ Մերուժան Պողոսյան՝ Ծառայության Երնան քաղաքի Աջափնյակ Ա Դավթաշեն բաժնի հարկադիր կատարողի «Կատարողական վարույթը վերսկսելու մասին» 29.01.2013 թվականի ն 01.07.2014 թվականի որոշումների հիմքով իրավահարաբերության բացակայությունը ճանաչելու, ն որպես հետնանք՝ Ծառայության թիվ 01/06-33451/4 կատարողական վարույթի շրջանակներ
Ամբողջ Տեքստ
«ա ՅՅռ
(ՅԵՐ,
ՀՀՀՅԱԹՆ ՆՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ վարչական Վարչական գործ թիվ ՎԴ/4645/05/19
դատարանի որոշում 2025թ.
Վարչական գործ թիվ ՎԴ/4645/05/19
Նախագահող դատավոր` Էէ. Նահապետյան
Դատավորներ՝ Ա. Հարությունյան
Կ. Գնորգյան
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետնյալ կազմով'
նախագահող Հ. ԲԵԴԵՎՅԱՆ
զեկուցող Ա. ԹՈՎՄԱՍՅԱՆ
Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ
Ք. ՄԿՈՅԱՆ
2025 թվականի մարտի 20-ին
գրավոր ընթացակարգով քննելով Սուսաննա Ստեփանյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 25.07.2023 թվականի որոշման դեմ վարչական գործով ըստ հայցի Սուսաննա Ստեփանյանի ընդդեմ ՀՀ հարկադիր կատարումն ապահովող ծառայության (այսուհետ՝ Ծառայություն), երրորդ անձ՝ Մերուժան Պողոսյան՝ Ծառայության Երնան քաղաքի Աջափնյակ Ա Դավթաշեն բաժնի հարկադիր կատարողի «Կատարողական վարույթը վերսկսելու մասին» 29.01.2013 թվականի ն 01.07.2014 թվականի որոշումների հիմքով իրավահարաբերության բացակայությունը ճանաչելու, ն որպես հետնանք՝ Ծառայության թիվ 01/06-33451/4 կատարողական վարույթի շրջանակներում «Արգելադրված գույքի հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին» 04.02.2016 թվականի որոշումը, Ծառայության ն աճուրդի հաղթող Արսեն Մանուկյանի միջն 17.06.2016 թվականին կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրն անվավեր ճանաչելու, այլնս իրավաբանական ուժ չունեցող միջամտող վարչական ակտը՝ ՀՀ ԿԱ ԱԳԿ պետական կոմիտեի կողմից Արսեն Մանուկյանի անվամբ Երնան քաղաքի Մարգարյան փողոց, թիվ 8/4 հասցեի անշարժ գույքի նկատմամբ
2
04.07.2016 թվականին կատարված անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումը, Արսեն Մանուկյանի Ա Մերուժան Պողոսյանի միջն 04.10.2016 թվականին կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը, ՀՀ ԿԱ ԱԳԿ պետական կոմիտեի կողմից Մերուժան Պողոսյանի անվամբ Երնան քաղաքի, Մարգարյան փողոց, թիվ 8/4 հասցեի անշարժ գույքի նկատմամբ 07.10.2016 թվականին կատարված անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումը ոչ իրավաչափ ճանաչելու պահանջների մասին,
ՊԱՐԶԵՑ
1Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան՝ Սուսաննա Ստեփանյանը պահանջել է ճանաչել Ծառայության Երնան քաղաքի Աջափնյակ նե Դավթաշեն բաժնի հարկադիր կատարողի «Կատարողական վարույթը վերսկսելու մասին» 29.01.2013 թվականի ն 01.07.2014 թվականի որոշումների հիմքով իրավահարաբերության բացակայությունը, ն որպես հետնանք՝ անվավեր ճանաչել Ծառայության թիվ 01/06-334514 կատարողական վարույթի շրջանակներում «Արգելադրված գույքի հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին» 04.02.2016 թվականի որոշումը, Ծառայության ն աճուրդի հաղթող Արսեն Մանուկյանի միջն 17.06.2016 թվականին կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը, ոչ իրավաչափ ճանաձել այլնս իրավաբանական ուժ չունեցող միջամտող վարչական ակտը՝ ՀՀ ԿԱ ԱԳԿ պետական կոմիտեի կողմից Արսեն Մանուկյանի անվամբ Երնան քաղաքի Մարգարյան փողոց, թիվ 8/4 հասցեի անշարժ գույքի նկատմամբ 04.07.2016 թվականին կատարված անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումը, Արսեն Մանուկյանի ն Մերուժան Պողոսյանի միջն 04.10.2016 թվականին կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը, ՀՀ ԿԱ ԱԳԿ պետական կոմիտեի կողմից Մերուժան Պողոսյանի անվամբ Երնան քաղաքի, Մարգարյան փողոց, թիվ 8/4 հասցեի անշարժ գույքի նկատմամբ 07.10.2016 թվականին կատարված անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումը:
ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Ա. Ծատուրյան) (այսուհետ՝ Դատարան) 26.04.2021 թվականի վճռով հայցը մերժվել է:
ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 25.07.2023 թվականի որոշմամբ Սուսաննա Ստեփանյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, ն Դատարանի 26.04.2021 թվականի վճիռը թողեվել է անփոփոխ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Սուսաննա Ստեփանյանը (ներկայացուցիչ՝ Ազատ Շահբազյան):
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները ն պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Յ
Վերաքննիչ դատարանը կիրառել է «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 6-րդ, 7-րդ ն 8-րդ հոդվածները, որոնք չպետք է կիրառեր, չի կիրառել «Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետը, որը պետք է կիրառեր:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետնյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը որնէ օրենքով ն այլ իրավական ակտով չի պատճառաբանել հարուցված վարչական վարույթի ընթացքում հայցվորի իրավունքների խախտված չլինելու, հայցվորի՝ սույն գործով «շահագրգիռ» անձ չհանդիսանալու հանգամանքները, ավելին՝ որոշման պատճառաբանական մասը չի բովանդակում գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստերը, ինչպես նան գործի լուծման համար նշանակություն չունեցող փաստերը: Բացի այդ, Վերաքննիչ դատարանը չի շարադրել եզրահանգումներ յուրաքանչյուր փաստի ապացուցված լինելու վերաբերյալ, չի եզրահանգել որնէ ապացույց անթույլատրելի, ոչ վերաբերելի կամ ապացուցողական ուժ չունեցող համարելու մասին, հղում չի կատարել այն իրավանորմերին, որոնց հիման վրա ապացույցը ճանաչվել է անթույլատրելի, ոչ վերաբերելի կամ ապացուցողական ուժ չունեցող, ինչպես նան սխալ է գնահատել դատավարության մասնակիցների ներկայացրած յուրաքանչյուր ապացույց:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 25.07.2023 թվականի որոշումը ն փոփոխել այն՝ հայցը բավարարել:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
7 Անշարժ գույքի սեփականության իրավունքի պետական գրանցման թիվ 2676348 վկայականի համաձայն՝ ք.Երնան, Մարգարյան փող., թիվ 8/4 հասցեում գտնվող խանութը բաժնային սեփականության իրավունքով պատկանում է Ավետիք Ստեփանյանին՝ 5/8 մաս, Ռոման Ստեփանյանիե՝ 1/8 մաս, Վարազդատ Ստեփանյանին՝ 1/8 մաս ն Սուսաննա Ստեփանյանին՝ 1/8 մաս (2-րդ հատոր գ.թ. 41):
2) Երնան քաղաքի Աջափնյակ Ա Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը թիվ ԵԱԴԴ/0155/02/12 քաղաքացիական գործով վճռել է՝ ««Բրենդ Լիդեր» ՀՁ ՍՊԸ-ի ընդդեմ ԱՁ Ավետիք Ստեփանյանի՝ «գումարի բռնագանձման պահանջի վերաբերյալ բավարարել»:
Պատասխանող ԱՁ Ավետիք Ստեփանյանից հօգուտ հայցվոր «Բրենդ Լիդեր» ՀՁ ՍՊԸ-ի բռնագանձել 1.004.170 (մեկ միլիոն չորս հազար հարյուր յոթանասուն) ՀՀ դրամ՝ որպես պարտքի գումար:
Պատասխանող ԱՁ Ավետիք Ստեփանյանից հօգուտ ՀՀ պետական բյուջեի բռնագանձել 20083.40 (քսան հազար ութսուներեք ամբողջ քառասուն հարյուրերորդական) ՀՀ դրամ՝ որպես պետական տուրքի գումար (հիմք՝ թիվ ԵԱԴԴ/0155/02/12 քաղաքացիական գործով ՊՊՐո.ԱՅեԱԹ ւտ դատական տեղեկատվական համակարգում հրապարակված 25.07.2012 թվականի վճիռ):
4
3) Նշված վճռի հիման վրա Երնան քաղաքի Աջափնյակ ն Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից 08.01.2013 թվականին տրվել է թիվ ԵԱԴԴ/0155/02/12 կատարողական թերթը, որտեղ որպես պահանջատեր նշվել է «Բրենդ Լիդեր» ՀՁ ՍՊ ընկերությունը, իսկ որպես պարտապան՝ Ա/Ձ Ավետիք Ստեփանյանը (2-րդ հատոր գ.թ. 21):
4) Ծառայության կողմից 29.01.2013 թվականին կայացվել է «Կատարողական վարույթը վերսկսելու մասին» որոշում, որով վերսկսվել է 30.05.2012 թվականին ավարտված թիվ 01/06-1024/12 կատարողական վարույթը՝ թիվ 01/06-350/13 համարով (1-ին հատոր գ.թ. 22, 61, 2-րդ հատոր գ.թ. 19, 22):
5) Ծառայության կողմից 19.03.2013 թվականին կայացվել է «Կատարողական վարույթն ավարտելու մասին» որոշում, որով ավարտվել է 29.01.2013 թվականին վերսկսված թիվ 01/06-350/13 կատարողական վարույթը (2-րդ հատոր գ.թ. 32):
6) Երնան քաղաքի Աջափնյակ ն Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը թիվ ԵԱԴԴ/0461/02/13 քաղաքացիական գործով վճռել է՝ «հայցվոր «Բրենդ Լիդեր» ՀՁ ՍՊ ընկերության հայցը բավարարել մասնակի՝ Երնան քաղաքի, Մարգարյան 8/4 հասցեի անշարժ գույքը հրապարակային սակարկություններով վաճառել ն ստացված գումարից Ավետիք Ստեփանյանին պատկանող 5/8 բաժնից հօգուտ «Բրենդ Լիդեր» ՀՁ ՍՊ ընկերության բռնագանձել 1.004.170 ՀՀ դրամ՝ ի կատարումն Երնան քաղաքի Աջափնյակ ն Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 25.07.2012 թվականի թիվ ԵԱԴԴ/0155/02/12 վճռի պահանջների: Երնան քաղաքի, Մարգարյան 8/4 հասցեի անշարժ գույքի վաճառքից ստացված գումարի 3/8 մասը հավասարապես բաշխել Ռոման Ստեփանյանի, Վարազդատ Ստեփանյանի, Սուսաննա Ստեփանյանի միջն (.)» (հիմք՝ թիվ ԵԱԴԴ/0461/02/13 ` քաղաքացիական գործով ո Պ.ԱՅէա ռտ դատական տեղեկատվական համակարգում հրապարակված 07.05.2014 թվականի վճիռ):
7) Նշված վճռի հիման վրա Երնան քաղաքի Աջափնյակ Ա Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից 13.06.2014 թվականին տրվել է թիվ ԵԱԴԴ/0461/02/13 կատարողական թերթը, որտեղ որպես պահանջատեր նշվել է «Բրենդ Լիդեր» ՀՁ ՍՊ ընկերությունը, իսկ որպես պարտապան՝ Ավետիք Ստեփանյանը (2-րդ հատոր գ.թ. 36):
8) Ծառայության կողմից 01.07.2014 թվականին կայացվել է «Կատարողական վարույթը վերսկսելու մասին» որոշում, որով որոշել է՝ վերսկսել 19.03.2013 թվականին ավարտված թիվ 01/06-350/13 կատարողական վարույթը՝ թիվ 01/06-3345/14 համարով (Լին հատոր գ.թ. 20, 62, 2-րդ հատոր գ.թ. 37):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումը.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3- րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել «Վարչարարության հիմունքների Ա վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 21-րդ
5
հոդվածի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, ն որի առկայությունը հիմնավորվում է ստորն ներկայացված պատճառաբանություններով:
Սույն բողոքի քենության շրջանակներում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառեալ հետնյալ հարցադրմանը.
- արդյոք կատարողական վարույթում բռնագանձվող գույքի պարտապան չհանդիսացող սեփականատերը հանդիսանում է շահագրգիռ անձ, թե' ոչ: Միննույն ժամանակ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ պարտապան չհանդիսացող անձի լսված լինելու իրավունքի ապահովման առանձնահատկություններին:
ՀՀ Սահմանադրության 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում ճանաչվում Ա հավասարապես պաշտպանվում են սեփականության բոլոր ձները:
ՀՀ Սահմանադրության 50-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ վարչական վարույթի ընթացքում յուրաքանչյուր ոք ունի իրեն վերաբերող բոլոր փաստաթղթերին ծանոթանալու իրավունք, բացառությամբ օրենքով պահպանվող գաղտնիքների: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն պետական ն տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք պարտավոր են մինչն անձի համար միջամտող անհատական ակտն ընդունելը լսել նրան, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի:
ՀՀ Սահմանադրության 31-րդ հոդվածի 1-ին ն 2-րդ մասերի համաձայն՝ յուրաքանչյուր ոք իրավունք ունի իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու, տնօրինելու ռե կտակելու իր սեփականությունը: Սեփականության իրավունքի իրականացումը չպետք է վնաս պատճառի շրջակա միջավայրին, խախտի այլ անձանց, հանրության ն պետության իրավունքներն ու օրինական շահերը: Ոչ ոքի չի կարելի զրկել սեփականությունից, բացառությամբ դատական կարգով՝ օրենքով նախատեսված դեպքերի:
ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 1-ին, 3-րդ ն 4-րդ մասերի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի օրինական հիմքով ձեռք բերած սեփականությունն իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու ն տնօրինելու իրավունք, այդ իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով՝ հանրության շահերի կամ այլոց հիմնական իրավունքների ու ազատությունների պաշտպանության նպատակով, ոչ ոք չի կարող զրկվել սեփականությունից, բացառությամբ դատական կարգով՝ օրենքով սահմանված դեպքերի:
Սեփականության իրավունքն իր ամրագրումն է ստացել լնան «Մարդու իրավունքների Ա հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) թիվ 1 արձանագրությունում, որի 1-ին հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ ունի իր գույքից անարգել օգտվելու իրավունք: Ոչ ոքի չի կարելի զրկել իր գույքից, բացառությամբ այն դեպքերի, երբ դա կատարվում է ի շահ հանրության ն այն պայմաններով, որոնք
6
նախատեսված են օրենքով ու միջազգային իրավունքի ընդհանուր սկզբունքներով: Միաժամանակ, նույն հոդվածի 2-րդ մասն արտոնում է օրենքով նախատեսել այնպիսի իրավակարգավորումներ, որպիսիք պայմանավորված են հանրային շահերով կամ անհրաժեշտ են հարկերի, տուրքերի կամ տուգանքների վճարումն ապահովելու համար:
Կոնվենցիայի 13-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք, ում նույն կոնվենցիայով ամրագրված իրավունքներն ու ազատությունները խախտվում են, ունի պետական մարմինների առջն իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք, նույնիսկ եթե խախտումը կատարել են ի պաշտոնե գործող անձինք:
ՀՀ սահմանադրական դատարանը 30.10.2018 թվականի թիվ ՍԴՈ-1432 որոշմամբ արձանագրել է, որ սեփականության իրավունքը որպես ժողովրդավարական, սոցիալական ն իրավական պետության պայմաններում անձի իրավունքների ու ազատությունների երաշխավորման բնութագրիչ, միաժամանակ նան՝ որպես մասնավոր ն հանրային իրավահարաբերություններիի կարգավորման կառուցակարգ ունի սահմանադրաիրավական կարնոր նշանակություն:
Մեկ այլ որոշմամբ ՀՀ սահմանադրական դատարանն առանձնացրել է սեփականությունից զրկելու հետնյալ հիմնական տարրերը.
- սեփականությունից զրկելու դեպքում տեղի է ունենում սեփականատիրոջ կամքին Ա համաձայնությանը հակառակ գույքի նկատմամբ իր սեփականության իրավունքի անհատույց դադարեցում.
- սեփականությունից զրկումը կիրառվում է որպես պատասխանատվության միջոց.
- սեփականությունից զրկելու դեպքում տեղի է ունենում տվյալ գույքի նկատմամբ սեփականատիրոջ տիրապետման, օգտագործման ն տնօրինման իրավազորությունների միաժամանակյա դադարեցում առանց շարունակության երաշխավորման (տես ՀՀ սահմանադրական դատարանի 13.07.2010 թվականի թիվ ՍԴՈ-903 որոշումը):
Իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին պարբերության համաձայն` կատարողական վարույթի մասնակիցներն են կողմերը ն (կամ) նրանց ներկայացուցիչները:
Իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 1-ին պարբերության համաձայն՝ կատարողական վարույթի կողմերն են՝ պահանջատերը ն պարտապանը:
Նույն հոդվածի՝ իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ 2-րդ պարբերության համաձայն՝ պահանջատերն այն քաղաքացին կամ իրավաբանական անձն է, Հայաստանի Հանրապետությունը կամ համայնք` կամ օտարերկրյա պետությունը, որի օգտին կամ ի շահ որի տրվել է կատարողական թերթը: Նույն հոդվածի 3-րդ պարբերության համաձայն՝ պարտապանն այն քաղաքացին կամ իրավաբանական անձն է, Հայաստանի Հանրապետությունը կամ համայնք` կամ օտարերկրյա պետությունը, որը, կատարողական թերթի համաձայն, պարտավոր է կատարել որոշակի գործողություններ կամ ձեռնպահ մնալ դրանց կատարումից:
7
Իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի համաձայն` կատարողական վարույթի ընթացքում կողմերն իրավունք ունեն մասնակցել կատարողական գործողություններին:
Իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի՝ 3-րդ մասի համաձայն` հարկադիր կատարողի որոշման պատճենը, ոչ ուշ, քան որոշումը կայացնելուց հետո՝ եռօրյա ժամկետում, պատշաճ ձնով ուղարկվում է պահանջատիրոջը ն պարտապանին, ինչպես նան սույն օրենքով նախատեսված այլ անձանց ն մարմիններ:
Հարկադիր կատարողի որոշումը կողմերին է ուղարկվում Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված պատշաճ ծանուցմամբ կատարողական թերթում կամ յուրաքանչյուր կողմի նշված հասցեով:
Նախկինում կայացրած որոշմամբ անդրադառնալով վերը նշված իրավանորմերի մեկնաբանությանը՝ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ հարկադիր կատարման միջոցների կիրառման հիմքը դատարանի կողմից տրված կատարողական թերթն է, որի հիման վրա հարուցված կատարողական վարույթի մասնակիցները կողմերն են՝ պահանջատերը ն պարտապանը, ն (կամ) նրանց ներկայացուցիչները, որոնց վերաբերյալ էլ նշումը կատարվում է հենց կատարողական թերթում: Միաժամանակ, հարկադիր կատարողը պարտավոր է կատարողական գործողությունների ընթացքում իր կողմից կայացված որոշումների պատճենները դրանց կայացումից հետո՝ եռօրյա ժամկետում, պատշաճ ձնով ուղարկել պահանջատիրոջը ն պարտապանին: Հետնաբար, հարկադիր կատարողը կատարողական թերթում որպես պահանջատեր ն պարտապան չնշված անձին այդ որոշումներն ուղարկելու որնէ պարտավորություն չունի, ն դա չի կարող դիտվել որպես վերջինիս կողմից թույլ տրված օրենքի խախտում: Այսինքն՝ կատարողական վարույթում ներգրավվում նե կատարողական վարույթի ընթացքում կայացված որոշումներն ուղարկվում են բացառապես կատարողական վարույթի կողմերին կատարողական թերթում որպես պահանջատեր ն պարտապան նշված անձանց (տե'ս, Սուսաննա ն Հասմիկ Փոթոյաններե ընդդեմ ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության թիվ ԵԷԴ/1130/02//0 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 05.04.2013 թվականի որոշումը):
Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ թիվ ՎԴ/2664/05/15 վարչական գործով 04.04.2022 թվականին կայացված որոշմամբ Վճռաբեկ դատարանը մասնավորապես արձանագրել է, որ իրավակիրառ պրակտիկայի
առանձնահատկություններով պայմանավորված` օբյեկտիվորեն առկա է վերոգրյալում վկայակոչված դիրքորոշումը վերանայելու ն զարգացնելու անհրաժեշտություն ներքոշարադրյալ հիմնավորումներով:
Այսպես՝
8
«Վարչարարության հիմունքների Ա վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի համաձայն նուն օրենքը սահմանում է վարչարարության հիմունքները, կարգավորում է վարչական ակտեր ընդունելու (..) հետ կապված վարչական մարմինների ն ֆիզիկական կամ իրավաբանական անձանց (..) միջն ծագած հարաբերությունները:
«Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն առանձին տեսակի վարչական վարույթների առանձնահատկությունները սահմանվւմ են գօրենքնեով նե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:
ՀՀ սահմանադրական դատարանը 12.05.2020 թվականի թիվ ՍԴՈ-1529 որոշմամբ արձանագրել է, որ «Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի իրավակարգավորումների տրամաբանությունից բխում է, որ բոլոր այն դեպքերում, երբ իրականացվելու է որնէ վարչական վարույթ, այն իրականացնող վարչական մարմինը պետք է պարզի, թե արդյո՞ք գոյություն ունեն իրեն վերապահված լիազորությունների շրջանակի մեջ մտնող հարցերով իրականացվող վարչական վարույթը կարգավորող հատուկ օրենքներ, ն, եթե այդպիսիք գոյություն ունեն, ապա պետք է որոշի, թե որքանո՞վ են հատուկ օրենքով կարգավորված իր կողմից իրականացվող վարչական վարույթի
առանձնահատկությունները (տես, ՀՀ սահմանադրական դատարանի 12.05.2020 թվականի թիվ ՍԴՈ-1529 որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկին որոշումներում անդրադառնալով վերոգրյալ իրավանորմի մեկնաբանությանը, արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ դրանում ամրագրված իրավակարգավորումը բնավ չի բացառում առանձին տեսակի վարչական վարույթների նկատմամբ «Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի կիրառումը, հատկապես այն հարաբերությունների մասով, որոնք իրենց կարգավորումը չեն ստացել հատուկ օրենքներում կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերում (տե՛ս, Սարգիս Խարիկյանն ընդդեմ Երեանի քաղաքապետարանի ն ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի թիվ ՎԴ/12466/05/13 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.07.2016 թվականի որոշումը):
Վերոգրյալի հիման վրա՝ ՀՀ վճռաբեկ դատարանը փաստել է, որ կատարողական վարույթն իրենից ներկայացնում է առանձին տեսակի վարչական վարույթ, որի նկատմամբ նս կիրառվում են «Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթները այնքանով, որքանով հարկադիր կատարողի կողմից կատարողական վարութի շրջանակներում իրականացվող կատարողական գործողությունները կարգավորող հատուկ օրենքով սահմանված չեն վարչական վարույթի առանձնահատկություններ, որոնց շրջանակներում կարգավորվում են շահագրգիռ անձանց կատարողական գործողությունների մասին ծանուցելու, ինչպես նան կատարողական վարույթին վերջիններիս ներգրավելու վերաբերյալ դրույթներ:
9
ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ կատարողական վարույթը, հանդիսանալով առանձին տեսակի վարչական վարույթ, հարուցվում է հարկադիր կատարողի որոշման հիման վրա ն ավարտվում վարչական ակտի ընդունմամբ: Իսկ հարուցված կատարողական վարույթի ընթացքում իրականացվող կատարողական գործողությունների վրա, բացի «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքից, ընդհանուր կարգով տարածվում է նան «Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքը:
Ընդ որում, «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքը, հանդիսանալով առանձին տեսակի 6վարջչական վարույթի մասնավորապես կատարողական վարույթի կարգավորմանն ուղղված օրենք, սահմանել է կատարողական վարույթի մասնակիցների շրջանակը, որում ընդգրկվում են կատարողական վարույթի կողմերը պահանջատերը ն պարտապանը ինչպե նան վերջիններիս
ներկայացուցիչները: Այսինքն՝ ստացվում է, որ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքը, ըստ էության, բացառում է բացի վերոնշյալ անձանցից կատարողական վարույթին այլ մասնակիցների ներգրավվածությունը: Մինչդեռ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վերոնշյալ իրավակարգավորումը հնարավորություն չի ընձեռում այն անձանց, ում իրավունքներին Ա օրինական շահերին առնչվում է կամ կարող է առնչվել կատարողական վարույթը եզրափակող ակտը, գործնականում իրացնելու իրենց իրավունքների պաշտպանությունը:
ՀՀ սահմանադրական դատարանը մի շարք որոշումներում (ՍԴՈ-630, ՍԴՈ-1142) անդրադառնալով իրավական որոշակիության սկզբունքին, գտել է, որ այն անհրաժեշտ է, որպեսզի համապատասխան հարաբերություննեի մասնակիցները ողջամիտ սահմաններում ի վիճակի լինեն կանխատեսել իրենց վարքագծի հետնանքները ն վստահ լինեն ինչպես իրենց պաշտոնապես ճանաչված կարգավիճակի անփոփոխելիության, այնպես էլ ձեռք բերված իրավունքների ն պարտավորությունների հարցում:
Նույնիսկ իրավական նորմի առավելագույն հստակությամբ ձնակերպման դեպքում դատական մեկնաբանությունը չի բացառվում: Իրավադրույթների պարզաբանման ն փոփոխվող հանգամանքներին զարգացող հասարակական հարաբերություններին դրանց համապատասխանեցման անհրաժեշտությունը միշտ էլ առկա է: Հետնաբար, օրենսդրական կարգավորման որոշակիությունը ն ճշգրտություն չեն կարող բացարձականացվել՝ նույնիսկ ոչ բավարար հստակությունը կարող է լրացվել դատարանի մեկնաբանություններով (ւրե՛'ս, ՀՀ սահմանադրական դատարանի 03.06.2016 թվականի թիվ ՍԴՈ-1270 որոշումը):
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բազմիցս դիրքորոշում է արտահայտել առ այն, որ` «Չնայած այն բանին, որ սահմանումների որոշակիությունը խիստ ցանկալի է, միաժամանակ անհրաժեշտ է խուսափել դրանց չափազանց կոշտ լինելուց՝ իրավունքը պետք է ունակ լինի հետնել փոփոխվող հանգամանքներին: Այդ իսկ պատճառով, հաճախ օրենքներում առկա են տերմիններ, որոնք քիչ թե շատ անորոշ են: Դրանց մեկնաբանումը ն կիրառումը դատական պրակտիկայի խնդիր է» (հօ Տսոճնյ/ տոոծջ Մ. էհօ Սութմ Խոցժօո (4քքնօշճեօո ոօ. 6538/74, 26/04/79, Տ 49):
10
Միաժամանակ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում ընդգծել, որ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքով սահմանված չէ կատարողական վարույթում երրորդ անձանց վերաբերյալ որնէ առանձնահատկություն, ինչը նշանակում է, որ այդ վարչական վարույթում երրորդ անձանց կարգավիճակին առնչվող հարցերի վերաբերյալ կիրառելի է «Վարչարարության հիմունքների Ա վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքը:
Այսպես, «Վարչարարության հիմունքների Ա վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի համաձայն՝ վարչական վարույթը վարչական մարմնի` վարչական ակտ ընդունելուն ուղղված գործունեությունն է:
«Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 1ին մասի համաձայն՝ վարչական վարույթը բաղկացած է միմյանց փոխկապակցված վարույթի հարուցման, ընթացիկ ն եզրափակիչ փուլերից: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ վարչական վարույթը հարուցվում է անձի (անձանց) դիմումի կամ վարչական մարմնի նախաձեռնության հիման վրա (հարուցման փուլ): Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ դիմումին կամ վարչական մարմնի նախաձեռնությանը համապատասխան իրականացվում են վարչական գործի քննարկման հետ կապված՝ նույն օրենքով նախատեսված գործառույթները (ընթացիկ փու): Նուն հոդվածի 4-րդ մասի համաձայն` վարչական վարույթը եզրափակվում է վարչական ակտի ընդունմամբ (եզրափակիչ փուլ: Նուն հոդվածի 5-րդ մասի համաձայն` անմիջական սպառնացող վտանգը կանխելու կամ արդեն իսկ առաջացած վտանգի հետնանքները վերացնելու, ինչպես նան օրենքով նախատեսված այլ դեպքերում վարչական վարույթը կարող է սահմանափակվել միայն եզրափակիչ փուլով:
«Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարչական վարույթի մասնակիցներ են՝ (ա) վարչական ակտի հասցեատերը՝ այն անձը, ով դիմել է վարչական ակտ ընդունելու համար (դիմող), կամ այն անձը, ում նկատմամբ վարչական մարմինն իր նախաձեռնությամբ ընդունելու է վարչական ակտ, (բ) երրորդ անձինք՝ այն անձինք, որոնց իրավունքները կամ օրինական շահերը կարող են շոշափվել վարույթի արդյունքում ընդունվելիք վարչական ակտով:
«Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դիմումի հիման վրա վարչական մարմինը վարչական վարույթի հարուցումից հետո՝ եռօրյա ժամկետում, վարույթի մասնակիցներին կամ նրանց ներկայացուցիչներին ծանուցում է վարչական վարույթի հարուցման մասին: Նշված անձանց (..) վարչական մարմինը ծանուցում է վարույթի իրականացման համար անհրաժեշտ միջոցառումների անցկացման տեղի, օրվա, ժամի ն այլ պայմանների մասին: Նուն հոդվածի 2-րդ մասի համաձայն վարչական մարմինը իր նախաձեռնությամբ վարչական վարույթ հարուցելիս վարույթի մասնակիցներին կամ նրանց ներկայացուցիչներին պատշաճ ձնով ծանուցում է վարչական վարույթ հարուցելու մասին, եթե վարչական վարույթի հարուցումից մինչն վարչական ակտն ընդունելու միջն ընկած ժամանակահատվածը երեք օրից ավելի է:
11
«Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն վարչական վարութը պետք է իրականացվի հնարավորինս սեղմ ժամկետում: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` վարչական մարմինը պետք է վարչական վարույթն իրականացնի առանց դա բարդացնելու՝ լրացուցիչ լսումներ անցկացնելու, լրացուցիչ փորձաքննություն նշանակելու կամ զննում կատարելու, եթե առկա չեն գործի փաստական հանգամանքների պարզաբանման համար անհրաժեշտ պատճառներ:
Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ եթե վարչական վարույթ հարուցելուց հետո վարչական մարմնի տրամադրության տակ առկա են համապատասխան վարչական ակտ ընդունելու համար անհրաժեշտ փաստաթղթերը, բավարար չափով պարզաբանված ն ճշգրտված են տվյալ գործի հանգամանքները, ապա վարչական մարմինը պարտավոր է վարչական ակտ ընդունել նշված հանգամանքների ի հայտ գալուց հետո՝ ողջամիտ ժամկետում՝ չսպասելով ընդհանուր կամ հատուկ ժամկետի լրանալուն:
«Վարչարարության հիմունքների Ա վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն վարչական մարմինը պարտավոր է ապահովել փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ ն օբյեկտիվ քննարկումը՝ բացահայտելով գործի բոլոր, այդ թվում վարույթի մասնակիցների օգտին առկա հանգամանքները:
«Վարչարարության հիմունքների Ա վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարչական մարմինը վարչական վարույթի ընթացքում պարտավոր է վարութի մասնակիցներին նե նրանց ներկայացուցիչներին հնարավորություն տալ արտահայտվելու վարչական վարույթում քննարկվող փաստական հանգամանքների վերաբերյալ: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ լսումներ կարող են չանցկացվել, եթե՝ (ա) վարչական վարույթի արդյունքում ընդունվելու է բարենպաստ վարչական ակտ, որը չի միջամտում այլ անձանց իրավունքների իրականացմանը, կամ վարչական ակտի հասցեատերը չի պնդում, որ լսումներ անցկացվեն, (բ) դիմումն ակնհայտ անհիմն է, (գ) ընդունվում է բանավոր վարչական ակտ: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ լսումներ չեն անցկացվում, եթե՝ (ա) անհրաժեշտություն է առաջանում անհապաղ ընդունելու վարչական ակտ, քանի որ հապաղումը կարող է հանգեցնել հանրության համար որնէ վտանգի առաջացման, (բ) ընդունվում է այլ ձնի վարչական ակտ: Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ լսումներ չեն անցկացվում կամ կարող են չանցկացվել նան օրենքով նախատեսված այլ դեպքերում:
«Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական վարույթի մասնակիցները, վարչական մարմնի գործունեության հրապարակայնությունը ն վարչական վարույթի իրականացման ժամանակ այդ մարմնի անաչառությունն ապահովելու նպատակով, իրավունք ունեն վարույթն իրականացնող մարմնում ծանոթանալու վարչական վարույթի նյութերին:
ՀՀ սահմանադրական դատարանը 12.05.2020 թվականի թիվ ՍԴՈ-1529 որոշմամբ ՀՀ Սահմանադրության 50-րդ հոդվածի վերլուծության արդյունքում արձանագրել է հետնյալը.
12
1) անձի լսված լինելու իրավունքը մարդու ն քաղաքացու հիմնական իրավունքի՝ պատշաճ վարչարարության իրավունքի բաղկացուցիչ տարր է,
2) լսված լինելը վարչական մարմինների կողմից գործերի անաչառ, արդարացի ն ողջամիտ ժամկետում քննության ընթացքում մարդու ն քաղաքացու իրավական պաշտպանության միջոց է, որը հնարավորություն է ընձեռում, որ յուրաքանչյուր ոք առարկություն ներկայացնի կամ այլ կերպ իր կարծիքն արտահայտի իր նկատմամբ կայացվելիք ն իր իրավունքներին կամ ազատություններին միջամտող ցանկացած վարչական ակտի առնչությամբ,
3) անձի լսված լինելը պատշաճ վարչարարության հիմնարար բաղադրիչ է,
4) անձի լսված լինելու իրավունքի իրականացումն ունի հետնյալ գործառութային նշանակությունը. մի կողմից՝ անձի համար երաշխավորվում է վարչական մարմնի միջամտող անհատական ակտի դեմ արդյունավետ պաշտպանության ապահովման հնարավորություն, իսկ մյուս կողմից՝ վարչական մարմինը վարչական վարույթի շրջանակներում պարտավոր է քննարկել գործի փաստական հանգամանքներն ամբողջությամբ ն պարզել դրանց օբյեկտիվությունը ն լիարժեքությունը՝ վարույթի մասնակիցների ներկայացրած փաստարկներն ու դիրքորոշումները քննարկման առարկա դարձնելու միջոցով,
5) անձն օժտված է վարչական վարույթում լսված լինելու իրավունքով այն դեպքերում, երբ նրա նկատմամբ պետք է ընդունվի միջամտող անհատական ակտ,
6) վարչական վարույթում լսված լինելու իրավունքով օժտված է վարչական ակտի հասցեատեր ն վարչական վարույթի մասնակից չհանդիսացող յուրաքանչյուր անձ, եթե տվյալ վարույթի արդյունքում ընդունվելիք միջամտող անհատական ակտը կարող է անմիջական ազդեցություն ունենալ վերջինիս իրավունքների ն օրինական շահերի վրա,
7) լսված լինելու իրավունքը սահմանադրորեն երաշխավորվում է միայն այն վարչական ընթացակարգերում, որոնք ուղղված են անձանց նկատմամբ միջամտող անհատական ակտ ընդունելուն,
8 «Լ. բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի» դրույթի
բովանդակությունից հետնում է, որ վարչական մարմնի կողմից լսումներ կարող են չանցկացվել օրենքով սահմանված բացառիկ դեպքերում:
ՀՀ սահմանադրական դատարանը փաստել է, որ ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված պատշաճ վարչարարության տարր հանդիսացող՝ անձի լսված լինելու իրավունքի կոնկրետացումն օրենսդրությունում ենթադրում է այդ իրավունքի արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ կազմակերպական կառուցակարգերի ն ընթացակարգերի սահմանում (տե՛ս, ՀՀ սահմանադրական դատարանի 12.05.2020 թվականի թիվ ՍԴՈ-1529 որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանի գնահատմամբ վարչական վարույթի մասնակիցների՝ ընդունվելիք վարչական ակտի հասցեատիրոջ ն երրորդ անձանց, լսված լինելու իրավունքի իրացման միջոցով վերջիններս հնարավորություն են ստանում արդյունավետ կերպով պաշտպանելու ն իրականացնելու իրենց այն իրավունքներն ու շահերը, որոնց վերաբերում է տվյալ վարչական վարույթը: Այդ իրավունքի պատշաճ կենսագործման
13
շնորհիվ վարչական վարույթի մասնակիցներն իրազեկվում են իրենց իրավական ն փաստական վիճակի վրա ազդող վարչական վարույթի հարուցման ն դրա արդյունքում արձակվելիք վարչական ակտի հիմքում դրվող փաստական ն իրավական հանգամանքների վերաբերյալ` հնարավորություն ունենալով վարչական գործի քննարկման ն լուծման համար էական նշանակություն ունեցող այս կամ այն հարցի կապակցությամբ դիրքորոշումներ, ապացույցներ ներկայացնելու ն այլ ընթացակարգային գործողություններ կատարելու միջոցով ազդելու վարչական մարմնի վերջնական որոշման վրա: Իսկ դա հնարավոր է միայն այն դեպքում, երբ վարչական մարմինը լսի Ա գնահատի վարույթի մասնակիցների դիրքորոշումները: Վարչական վարույթի ընթացքում վարույթի մասնակիցների ներկայությունն ապահովելու վարչական մարմնի պարտականությունը կարնոր երաշխիք է հանդիսանում վարույթի մասնակցի՝ իրեն ընձեռված իրավունքներն իրացնելու Ա պաշտպանության միջոցներից օգտվելու համար: Ընդ որում, այդ իրավունքի իրացմանը խոչընդոտելը, այդ իրավունքի իրացման համար լիարժեք հնարավորություն չապահովելը կամ անհիմն ոչ ողջամիտ սահմանափակումներ ստեղծելն անթույլատրելի է:
Նույն որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը նան գտել է, որ վարչական վարույթի մասին ծանուցելու՝ «Վարչարարության հիմունքների Ա վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածով նախատեսված կառուցակարգը անհրաժեշտ նախադրյալ է հանդիսանում վարչական վարույթի ընթացքում մարդու լսված լինելու իրավունքի կենսագործման համար, քանի որ առանց վարչական վարույթի մասնակիցներին վարույթի հարուցման կամ վարչական վարույթի իրականացման համար անհրաժեշտ միջոցառումների (օրինակ՝ լսումների) անցկացման տեղի, օրվա, ժամի ն այլ պայմանների մասին ծանուցելու հնարավոր չէ ապահովել վարչական վարույթի մասնակիցների լսված լինելու իրավունքի գործնական իրացումը (տես, Սարգիս Խաչատրյանն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Շենգավիթի հարկային տեսչության թիվ ՎԴ/7107/05/14 վարչական գործով 20.07.2017 թվականի որոշումը):
Բացի այդ, ՀՀ վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների համաձայն՝ օրենսդրի կողմից նախատեսված վարչական վարույթի մասնակիցներին լսելու վարչական մարմնի պարտականության նպատակը չի սահմանափակվում միայն տվյալ մասնակիցների համար արդյունավետ անհատական պաշտպանություն ապահովելով, դրանով մասնակիցները նան նպաստում են գործի փաստական հանգամանքները պատշաճ պարզելու վարչական մարմնի պարտականության կատարմանը: Ավելին, վարույթի մասնակցի լսված լինելու իրավունքի սահմանափակման համար իրավաչափ հիմք չի կարող հանդիսանալ նույնիսկ «Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածում ամրագրված վարչական մարմնի արագ գործելու պարտականության կատարման անհրաժեշտությունը, քանի որ վարչական վարույթը հնարավորինս սեղմ ժամկետում իրականացնելու օրենսդրական պահանջի կատարումը չի կարող տեղի ունենալ ի վնաս վարչական վարույթի ընթացքում անձի լսված լինելու իրավունքի պատշաճ իրացման (տե՛ս, Տիգրան Աբաղյաեն ընդդեմ Երնան համայեքի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի թիվ ՎԴ/5539/05/11 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 28.11.2014 թվականի որոշումը):
14
Այդ նպատակին հասնելու համար օրենսդիրը «Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի շրջանակներում սահմանել է վարչական վարույթի մասնակիցների լսված լինելու իրավունքի արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ կազմակերպական կառուցակարգերը ն ընթացակարգերը:
ՀՀ վճռաբեկ դատարանն իր նախադեպային որոշումներից մեկով արձանագրել է, որ վարչական վարույթի մասնակիցների լսված լինելու իրավունքի գործնական իրացումը կարող է տեղի ունենալ միայն վարույթի ընթացիկ փուլում, երբ վարչական մարմինն իրականացնում է գործի փաստերի ուսումնասիրություն Ա պարզում է կիրառման ենթակա իրավական ակտերը. այս փուլում կատարվում են վարչական ակտ ընդունելուն ուղղված հիմնական գործողությունները, մասնավորապես` վարչական գործի բոլոր, այդ թվում՝ վարույթի մասնակիցների օգտին առկա հանգամանքների բացահայտումը, անհրաժեշտ ապացույցների ձեռքբերումը ն գնահատումը, գործի բազմակողմանի, լրիվ ն օբյեկտիվ քննարկումը: Բացի այդ, վարույթի ընթացիկ փուլում լսումները պետք է իրականացվեն այն հաշվառմամբ, որ վարույթի մասնակիցները դեռ հնարավորություն ունենան իրենց դիրքորոշմամբ ազդելու վարչական մարմնի որոշման վրա (ե՛ս, Տիգրան Սահակյանն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի թիվ ՎԴ/6067/05/16 վարչական գործով 25.12.2019 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է նան, որ վարչական վարույթի հարուցման մասին վարույթի մասնակիցներին ծանուցելու կարգավորումը հատկապես կարնորվում է վարչական մարմնի նախաձեռնությամբ վարույթ հարուցելու դեպքերում, քանի որ վարչական մարմնի նախաձեռնությամբ վարչական վարույթ հարուցված լինելու մասին վարույթի մասնակիցը որնէ կերպ տեղեկացված չի կարող լինել: Ընդ որում, դիմումի հիման վրա հարուցված ն վարչական մարմնի նախաձեռնությամբ հարուցված վարչական վարույթների հարուցման մասին վարույթի մասնակիցներին ծանուցելու վարչական մարմնի պարտականությունների բովանդակային տարբերությունն այն է, որ դիմումի հիման վրա հարուցված վարչական վարույթի հարուցման մասին ծանուցումը պարտադիր է առանց որնէ բացառության, իսկ վարչական մարմնի նախաձեռնությամբ հարուցված վարչական վարույթի հարուցման մասին ծանուցումը պարտադիր է միայն այն դեպքում, երբ վարչական վարույթի հարուցումից մինչն վարչական ակտն ընդունելու միջն ընկած ժամանակահատվածը երեք օրից ավելի է (տես, Սարգիս Խաչատրյանն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Շենգավիթի հարկային տեսչության թիվ ՎԴ/7107/05/14 վարչական գործով 20.07.2017 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկին որոշումներում արձանագրել է, որ վարչական մարմնի կողմից հարուցված վարչական վարույթի իրականացման մասին ծանուցումը վարույթին մասնակից անձին պետք է տրամադրվի այնպես, որ ողջամտորեն ապահովվի վերջինիս մասնակցությունը վարչական վարույթին (տե՛ս ՀՀ աշխատանքի պետական տեսչությունն ըեդդեմ «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի տեօրենների խորհրդի նախագահ, գլխավոր տնօրեն Վալերի Օվսյաննիկովի թիվ ՎԴ/0016/05/08 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.12.2008 թվականի որոշումը):
15
Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ թեն վարչական վարույթի մասնակիցներին վարութի մասին ծանուցելը ե քննարկվող փաստական հանգամանքների վ
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 20 մարտի, 2025 թ.
- Գործի #:
- ՎԴ/4645/05/19
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
