Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 14 — Կարգավորող հանձնաժողովը 1.
ARLISՀՀ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 14AI Ինդեքսավորված

ՀՀ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 14 — Կարգավորող հանձնաժողովը 1.

arlis.am — current code articleԲնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 14. Կարգավորող հանձնաժողովը 1. Կարգավորող հանձնաժողովն իրավասու է՝ 1) սահմանելու ոչ մրցակցային ծառայություն մատուցող անձի համար ջրամատակարարման, ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման սակագները և դրանց հաշվարկման (մշակման) մեթոդիկաները. 2) ջրամատակարարման կամ ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնելու ոչ մրցակցային ծառայություն մատուցող անձանց լիցենզավորում՝ սույն օրենսգրքին համա

Ամբողջ Տեքստ

Հոդված 14. Կարգավորող հանձնաժողովը 1. Կարգավորող հանձնաժողովն իրավասու է՝ 1) սահմանելու ոչ մրցակցային ծառայություն մատուցող անձի համար ջրամատակարարման, ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման սակագները և դրանց հաշվարկման (մշակման) մեթոդիկաները. 2) ջրամատակարարման կամ ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնելու ոչ մրցակցային ծառայություն մատուցող անձանց լիցենզավորում՝ սույն օրենսգրքին համապատասխան իր հաստատած լիցենզավորման կարգի համաձայն. 3) վերահսկելու ջրամատակարարման, ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման ոլորտում իր տրամադրած լիցենզիայի պայմանների կատարումը, իրականացնելու լիցենզավորված անձանց գործունեության մոնիթորինգ (մշտադիտարկում) և կիրառելու սույն օրենսգրքով սահմանված պատասխանատվության միջոցները. 4) սահմանելու խմելու ջրամատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման կանոնները. 5) սահմանելու լիցենզավորված անձանց և բաժանորդների միջև կնքվող՝ խմելու ջրամատակարարման կամ ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման պայմանագրերի օրինակելի ձևերը կամ պարտադիր պայմանները. 6) իր սահմանած կարգով կազմակերպելու քննարկումներ Կարգավորող հանձնաժողով ուղղված հարցադրումների, բողոքների վերաբերյալ և քննարկումների արդյունքով կայացնելու որոշումներ. 7) լիցենզավորված անձանց համար սահմանելու Հայաստանի Հանրապետության օրենքներին և այլ իրավական ակտերին համապատասխանող հաշիվներ և ենթահաշիվներ` կարգավորմանը վերաբերող հաշվետվությունների ներկայացման նպատակով. 8) սահմանելու սպառողներին մատուցվող ծառայությունների որակին (սպասարկման որակին) ներկայացվող նվազագույն պահանջները. 9) ապահովելու իր ընդունած որոշումների կիրարկումը, կատարման նկատմամբ հսկողությունը և մեկնաբանումը։ Կարգավորող հանձնաժողովը չի կարգավորում (լիցենզիաներ չի տրամադրում և սակագներ չի սահմանում) «Ջրօգտագործողների ընկերությունների և ջրօգտագործողների ընկերությունների միությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն ստեղծված ջրօգտագործողների ընկերությունների և ջրօգտագործողների ընկերությունների միությունների գործունեությունը: (14-րդ հոդվածը լրաց. 24.10.11 ՀՕ-273-Ն, խմբ.

23.06.15 ՀՕ-108-Ն, լրաց.

02.03.18 ՀՕ-126-Ն , փոփ.

18.11.21 ՀՕ-367-Ն ) Գ Լ ՈՒ Խ 3. ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ, ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԸ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել