Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 108 — Պատժից ազատելը վերականգնողական հաստատությունում տեղավորելու միջոցով 1.
ARLISՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 108AI Ինդեքսավորված

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 108 — Պատժից ազատելը վերականգնողական հաստատությունում տեղավորելու միջոցով 1.

arlis.am — current code articleԲնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 108. Պատժից ազատելը վերականգնողական հաստատությունում տեղավորելու միջոցով 1. Ոչ մեծ կամ միջին ծանրության հանցանք կատարած անչափահասի նկատմամբ պատիժ նշանակելով` դատարանը նրան ազատում է պատժից, եթե հիմնավորում է, որ պատժի նպատակներին կարելի է հասնել նրան վերականգնողական հաստատությունում տեղավորելով: 2. Վերականգնողական հաստատությունում տեղավորելը նշանակվում է առավելագույնը 3 տարի ժամկետով: 3. Վերականգնողական հաստատությունում գտնվելը կարող է վաղ

Ամբողջ Տեքստ

Հոդված 108. Պատժից ազատելը վերականգնողական հաստատությունում տեղավորելու միջոցով 1. Ոչ մեծ կամ միջին ծանրության հանցանք կատարած անչափահասի նկատմամբ պատիժ նշանակելով` դատարանը նրան ազատում է պատժից, եթե հիմնավորում է, որ պատժի նպատակներին կարելի է հասնել նրան վերականգնողական հաստատությունում տեղավորելով:

2. Վերականգնողական հաստատությունում տեղավորելը նշանակվում է առավելագույնը 3 տարի ժամկետով:

3. Վերականգնողական հաստատությունում գտնվելը կարող է վաղաժամկետ դադարեցվել, եթե դատարանը համարի, որ անձը տվյալ միջոցը հետագա կրելու կարիքը չունի:

4. Վերականգնողական հաստատությունում տեղավորելու ձևով հարկադրանքի միջոցից խուսափելու դեպքում այդ հարկադրանքի միջոցը փոխարինվում է դատավճռով նշանակված պատժով:

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել