ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամփոփում
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ARLIS Հայաստանի իրավական տեղեկատվական համակարգ Պաշտոնական ինկորպորացիա ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2009 թվականի նոյեմբերի 18-ին ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2003 թվականի ապրիլի 18-ի քրեական օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 132-րդ հոդվածում` 1) 1-ին մասում` ա. «կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով կամ դրա գործադրմամբ» բառերը փոխարինել «կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով» բառերով, բ. «խարդախության» բառը փոխարինել «խաբեության կամ վստահությունը չարաշահելու» բառերով, գ. «վճարումներ կամ բարիքներ տալու կամ ստանալու» բառերից հետո լրացնել «կամ այդպիսիք խոստանալու» բառերով, դ. «երեքից վեց տարի» բառերը փոխարինել «հինգից տասը տարի» բառերով, ե. «ժամկետով» բառից հետո լրացնել «` գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա» բառերով.
2) 2-րդ մասում` ա. լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ և 7-րդ կետերով. «3) տուժողի` սահմանված կարգի խախտմամբ` պետական սահմանը հատելը կազմակերպելով, 4) երկու կամ ավելի անձանց նկատմամբ, 5) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, 6) պաշտոնեական դիրքն օգտագործելով, 7) կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով`», բ. «յոթից տասը տարի ժամկետով» բառերը փոխարինել «յոթից տասներկու տարի ժամկետով` գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա» բառերով.
3) 3-րդ մասը ճանաչել ուժը կորցրած.
4) 4-րդ մասի «տասից տասնհինգ տարի ժամկետով» բառերը փոխարինել «տասներկուսից տասնհինգ տարի ժամկետով` գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա» բառերով. 5) լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ մասով. «6. Սույն հոդվածով, ինչպես նաև սույն օրենսգրքի 132.1-րդ հոդվածով նախատեսված հանցագործություններից տուժած անձն ազատվում է այն հանցագործությունների համար քրեական պատասխանատվությունից, որոնք նա հարկադրված է եղել կատարելու` ելնելով իր կարգավիճակի հետևանքով ստեղծված իրավիճակից, եթե նա աջակցել է այդ հանցագործությունների բացահայտմանը:»: Հոդված 2. Օրենսգրքի 132.1-րդ հոդվածում` 1) 1-ին մասում` ա. «կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով կամ դրա գործադրմամբ» բառերը փոխարինել «կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով» բառերով, բ. «խարդախության» բառը փոխարինել «խաբեության կամ վստահությունը չարաշահելու» բառերով, գ. «վճարումներ կամ բարիքներ տալու կամ ստանալու» բառերից հետո լրացնել «կամ այդպիսիք խոստանալու» բառերով, դ. «հինգից տասը տարի ժամկետով» բառերից հետո լրացնել «` գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա» բառերով.
2) 2-րդ մասում` ա. 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «6) կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով.», բ. լրացնել հետևյալ բովանդակությամբ 7-րդ կետով. «7) տուժողին օտարերկրյա պետությունում ապօրինի պահելով.», գ. «ժամկետով» բառից հետո լրացնել «` գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա» բառերով.
3) 3-րդ մասը «ժամկետով» բառից հետո լրացնել «` գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա» բառերով: Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: Հայաստանի Հանրապետության Նախագահ Ս. Սարգսյան 2009 թ. դեկտեմբերի 12 Երևան ՀՕ-220-Ն Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-220-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (02.01.2010-01.07.2022) Կարգավիճակ Գործողությունը դադարեցված է Սկզբնաղբյուր ՀՀՊՏ 2009.12.23/65(731) Հոդ.1415 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 18.11.2009 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 12.12.2009 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 02.01.2010 Ուժը կորցրել է 01.07.2022 Հիմնական ակտ 18.11.2009, ՀՕ-220-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 18.04.2003, ՀՕ-528-Ն 18.04.2003, ՀՕ-528-Ն Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 18 նոյեմբերի, 2009 թ.
- Գործի #:
- ՀՕ-220-Ն
- Դատարան:
- ՀՀ Ազգային ժողով
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
