ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 234.5 — Հատուկ հայցային վարույթի կարգով քննվող գնումների հետ կապված վեճերը և դրանց լուծման ժամկետը 1.
Ամփոփում
Հոդված 234.5. Հատուկ հայցային վարույթի կարգով քննվող գնումների հետ կապված վեճերը և դրանց լուծման ժամկետը 1. Դատարանը սույն գլխով սահմանված կարգով քննում և լուծում է «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 46-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված՝ պատվիրատուի և գնահատող հանձնաժողովի գործողությունների (անգործության) և որոշումների բողոքարկման հետ կապված վեճերը: 2. Գնումների հետ կապված վեճերը քննվում և լուծվում են հայցադիմումը վարույթ ընդունելուց
Ամբողջ Տեքստ
Հոդված 234.5. Հատուկ հայցային վարույթի կարգով քննվող գնումների հետ կապված վեճերը և դրանց լուծման ժամկետը 1. Դատարանը սույն գլխով սահմանված կարգով քննում և լուծում է «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 46-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված՝ պատվիրատուի և գնահատող հանձնաժողովի գործողությունների (անգործության) և որոշումների բողոքարկման հետ կապված վեճերը:
2. Գնումների հետ կապված վեճերը քննվում և լուծվում են հայցադիմումը վարույթ ընդունելուց հետո՝ երեսուն օրվա ընթացքում: Դատարանի պատճառաբանված որոշմամբ սույն մասով նախատեսված ժամկետը կարող է երկարաձգվել մեկ անգամ` մինչև տասն օրացուցային օրով:
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
