Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 1255 — Օտարերկրյա իրավունքի նորմերի բովանդակությունը պարզելը 1.
ARLISՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 1255AI Ինդեքսավորված

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 1255 — Օտարերկրյա իրավունքի նորմերի բովանդակությունը պարզելը 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 1255. Օտարերկրյա իրավունքի նորմերի բովանդակությունը պարզելը 1. Օտարերկրյա իրավունք կիրառելիս դատարանը դրա նորմերի բովանդակությունը պարզում է համապատասխան օտարերկրյա պետությունում դրանց պաշտոնական մեկնաբանման և կիրառման պրակտիկային համապատասխան: 2. Օտարերկրյա իրավունքի նորմերի բովանդակությունը պարզելու նպատակով դատարանը սահմանված կարգով կարող է դիմել Հայաստանի Հանրապետության և արտասահմանի իրավասու մարմինների աջակցությանը կամ ներգրավել մասնա

Ամբողջ Տեքստ

Հոդված 1255. Օտարերկրյա իրավունքի նորմերի բովանդակությունը պարզելը 1. Օտարերկրյա իրավունք կիրառելիս դատարանը դրա նորմերի բովանդակությունը պարզում է համապատասխան օտարերկրյա պետությունում դրանց պաշտոնական մեկնաբանման և կիրառման պրակտիկային համապատասխան:

2. Օտարերկրյա իրավունքի նորմերի բովանդակությունը պարզելու նպատակով դատարանը սահմանված կարգով կարող է դիմել Հայաստանի Հանրապետության և արտասահմանի իրավասու մարմինների աջակցությանը կամ ներգրավել մասնագետների:

3. Գործին մասնակցող անձինք իրավունք ունեն ներկայացնել օտարերկրյա իրավունքի նորմերի բովանդակությունը հավաստող փաստաթղթեր, որոնք նրանք վկայակոչում են իրենց պահանջները կամ առարկությունները հիմնավորելիս կամ այլ կերպ աջակցել դատարանին այդ նորմերի բովանդակությունը պարզելու համար:

4. Եթե օտարերկրյա իրավունքի նորմերի բովանդակությունը, չնայած սույն հոդվածին համապատասխան ձեռնարկված միջոցներին, ողջամիտ ժամկետներում չի պարզվել, ապա կիրառվում է Հայաստանի Հանրապետության իրավունքը:

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել