ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 466 — Համագործակցության միջնորդություն ներկայացնելու կարգը 1.
Ամփոփում
Հոդված 466. Համագործակցության միջնորդություն ներկայացնելու կարգը 1. Համագործակցության միջնորդությունը հասցեագրվում է հսկող դատախազին և ստորագրվում է մեղադրյալի ու նրա պաշտպանի կողմից: 2. Համագործակցության միջնորդությունը կարող է ներկայացվել մեղադրյալի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու պահից մինչև նախաքննության ավարտի մասին հայտարարելը: 3. Համագործակցության միջնորդության մեջ նշվում են, թե ինչում է արտահայտվելու մեղադրյալի համագործակցության բն
Ամբողջ Տեքստ
Հոդված 466. Համագործակցության միջնորդություն ներկայացնելու կարգը 1. Համագործակցության միջնորդությունը հասցեագրվում է հսկող դատախազին և ստորագրվում է մեղադրյալի ու նրա պաշտպանի կողմից:
2. Համագործակցության միջնորդությունը կարող է ներկայացվել մեղադրյալի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու պահից մինչև նախաքննության ավարտի մասին հայտարարելը:
3. Համագործակցության միջնորդության մեջ նշվում են, թե ինչում է արտահայտվելու մեղադրյալի համագործակցության բնույթը, ինչպես նաև այն գործողությունները, որոնք մեղադրյալը պարտավորվում է կատարել հանցագործության բացահայտումը կամ այն կատարած անձի պատասխանատվության անխուսափելիությունն ապահովելուն աջակցելու նպատակով:
4. Համագործակցության միջնորդությունը մեղադրյալի կամ նրա պաշտպանի կողմից հսկող դատախազին հանձնվում է քննիչի միջոցով: Եթե միջնորդությունը ներկայացնելու պահին մեղադրյալը պաշտպան չունի, ապա քննիչը միջոցներ է ձեռնարկում վարույթին պաշտպանի մասնակցությունն ապահովելու համար և մեղադրյալին հնարավորություն է ընձեռում պաշտպանի հետ քննարկելու միջնորդությունը:
5. Մեղադրյալի և պաշտպանի կողմից ստորագրված միջնորդությունն ստանալուց հետո՝ երեք օրվա ընթացքում, քննիչն այն հանձնում է հսկող դատախազին՝ կցելով դրա բավարարման կամ մերժման վերաբերյալ իր գրավոր կարծիքը:
6. Նույն վարույթով մեկից ավելի մեղադրյալների կողմից համագործակցության վերաբերյալ մինչդատական համաձայնագիր կնքելու ցանկություն արտահայտվելու դեպքում նրանցից յուրաքանչյուրը ներկայացնում է համագործակցության առանձին միջնորդություն:
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- —
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
