Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ԷԿՈՀԱՄԱԿԱՐԳԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ, ՊԱՀՊԱՆՄԱՆ, ՎԵՐԱՐՏԱԴՐՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՏԱՐԵԿԱՆ ՈՒ ՀԱՄԱԼԻՐ ԾՐԱԳՐԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ARLISԻրավական ակտAI Ինդեքսավորված

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ԷԿՈՀԱՄԱԿԱՐԳԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ, ՊԱՀՊԱՆՄԱՆ, ՎԵՐԱՐՏԱԴՐՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՏԱՐԵԿԱՆ ՈՒ ՀԱՄԱԼԻՐ ԾՐԱԳՐԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՀ Ազգային ժողովՀՕ-115-Ն10 հունիսի, 2008 թ.Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ԷԿՈՀԱՄԱԿԱՐԳԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ, ՊԱՀՊԱՆՄԱՆ, ՎԵՐԱՐՏԱԴՐՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՏԱՐԵԿԱՆ ՈՒ ՀԱՄԱԼԻՐ ԾՐԱԳՐԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ԷԿՈՀԱՄԱԿԱՐԳԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ, ՊԱՀՊԱՆՄԱՆ, ՎԵՐԱՐՏԱԴՐՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՏԱՐԵԿԱՆ ՈՒ ՀԱՄԱԼԻՐ ԾՐԱԳՐԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ARLIS Հայաստանի իրավական տեղեկատվական համակարգ Պաշտոնական ինկորպորացիա ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2008 թվականի հունիսի 10-ին «ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ԷԿՈՀԱՄԱԿԱՐԳԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ, ՊԱՀՊԱՆՄԱՆ, ՎԵՐԱՐՏԱԴՐՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՏԱՐԵԿԱՆ ՈՒ ՀԱՄԱԼԻՐ ԾՐԱԳՐԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի դեկտեմբերի 14-ի ՀՕ-276 օրենքը (այսուհետ` Օրենք) լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-րդ հոդվածով. « Հոդված 2.1. Հաստատել 2008 թվականին Սևանա լճից ջրի բացթողումների տարեկան առավելագույն չափաքանակի փոփոխության վերաբերյալ ժամանակավոր ծրագիրը (Հավելված 3-ը կցվում է):»: Հոդված 2. Օրենքով հաստատված ծրագիրը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6.3-րդ կետով. «6.3. 2008 թվականին Սևանա լճից ջրի բացթողնման տարեկան առավելագույն չափաքանակ սահմանել մինչև 240 մլն մ 3 :»: Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և գործում է մինչև 2008 թվականի դեկտեմբերի 1-ը: Հայաստանի Հանրապետության Նախագահ Ս. Սարգսյան 2008 թ. հունիսի 28 Երևան ՀՕ-115-Ն « Հավելված 3. Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Վ Ո Ր Ծ Ր Ա Գ Ի Ր 2008 ԹՎԱԿԱՆԻՆ ՍԵՎԱՆԱ ԼՃԻՑ ՋՐԻ ԲԱՑԹՈՂՈՒՄՆԵՐԻ ՏԱՐԵԿԱՆ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՉԱՓԱՔԱՆԱԿԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ 1. Ն երածություն 2008 թվականին Սևանա լճից ջրի բացթողումների տարեկան առավելագույն չափաքանակի փոփոխության վերաբերյալ ժամանակավոր ծրագիրը (այսուհետ` Ծրագիր) մշակված է` համաձայն «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով հաստատված ծրագրի 6.1-րդ կետի 2-րդ մասի դրույթների: Ծրագրում ներառված են տնտեսական խիստ անհրաժեշտության, ինչպես նաև չնախատեսված արտակարգ իրավիճակների դեպքում պետական քաղաքականության իրականացման հիմնական առաջնային ուղղությունները և անհրաժեշտ միջոցառումները: Ծրագիրը նպատակաուղղված է 2008 թվականին Սևան-Հրազդան էներգետիկ-իռիգացիոն համակարգից սնվող ոռոգման համակարգերի իշխման տակ գտնվող հողատարածքների ոռոգումն իրականացնելու նպատակով անհրաժեշտ ջրաքանակ ապահովելու, ինչպես նաև ոռոգման ջրի արդյունավետ մատակարարման ապահովման հիմք ստեղծելուն: Ծրագիրը մշակված է` ելնելով հանրապետությունում ստեղծված եղանակային և բնակլիմայական պայմաններից:

2. Ն երկա վիճակի վերլուծություն Ոռոգման սեզոնը 2008 թվականին սկսվեց ապրիլ ամսին, ինչը վերջին տարիների համար աննախադեպ երևույթ էր: Տեղումների երկարատև անբավարարության կամ իսպառ բացակայության, օդի բարձր ջերմաստիճանի և հարաբերական ցածր խոնավության պայմաններում ապրիլ ամսից սկսած` հանրապետությունում առկա էին երաշտին բնորոշ բոլոր երևույթները: Կայուն ջրամատակարարումը հնարավոր եղավ իրականացնել հետևողական և համակարգված գործողությունների շնորհիվ, այդ թվում` ս.թ. ապրիլի 22-ից մինչև մայիսի 1-ը Սևանա լճից վերցված շուրջ 9.7 մլն մ 3 ջրաքանակի (առ 14.05.2008 թ. Սևանա լճից վերցվել է 33.1 մլն մ 3 ջրաքանակ), որոշ դոտացիոն ջրամբարներից (մասնավորապես, Ազատի և Ապարանի) ջրի ժամանակից շուտ բացթողումների, ինչպես նաև խորքային հորերի և պոմպակայանների աշխատեցման հաշվին, որոնք և դարձան ջրաքանակի դեֆիցիտի ծածկման հիմնական աղբյուրները: 2001-2007 թթ. ընթացքում Սևանա լճից Հայաստանի Հանրապետության կառավարության համապատասխան որոշումների հիման վրա ոռոգման նպատակով ջրաքանակ հիմնականում բաց է թողնվել հունիսի առաջին տասնօրյակից սկսած: Նմանատիպ աննախադեպ պատկեր է նաև ոռոգման սեզոնում ռազմավարական և դոտացիոն նշանակություն ունեցող Ապարանի և Ազատի ջրամբարներում: Մասնավորապես, 14.05.2008 թ. դրությամբ Ապարանի ջրամբարի լցվածությունը կազմել է 27.93 մլն մ 3 , որը 2007 թվականի նույն ժամանակահատվածի նկատմամբ պակաս է 57.2 մլն մ 3 -ով, իսկ Ազատի ջրամբարի լցվածությունը 14.05.2008 թ. դրությամբ կազմել է 45.96 մլն մ 3 , որը 2007 թվականի նույն ժամանակահատվածի նկատմամբ պակաս է 25.06 մլն մ 3 -ով:

3. Ծ րագրի հիմնական նպատակը և առաջնային խնդիրները Ծրագրի հիմնական նպատակն է Սևան-Հրազդան էներգետիկ-իռիգացիոն համակարգից սնվող ոռոգման համակարգերի իշխման տակ գտնվող ոռոգելի հողատարածքների ոռոգումն իրականացնելու նպատակով անհրաժեշտ ջրաքանակի ապահովումը, ինչպես նաև ամբողջական ջրամատակարարման համար համապատասխան պայմանների ստեղծումը: Այդ նպատակին հասնելու համար անհրաժեշտ առաջնային հիմնական խնդիրներն են` - 2008 թվականին Սևանա լճից ջրի բացթողնման տարեկան առավելագույն չափաքանակի փոփոխության իրականացումը` առավելագույնը սահմանելով մինչև 240 մլն մ 3 . - որոշ ջրանցքների համար դոտացիոն ջրամբարներում կուտակված (Ապարանի և Ազատի ջրամբարներ) ջրի արդյունավետ օգտագործումը. - Սևանա լճից բաց թողնված ջրի արդյունավետ օգտագործումը. - հաշվետվության և վերահսկողության ապահովումը. - օրենսդրական դաշտի ապահովումը:

4. Ծ րագրի իրականացումն ապահովող միջոցառումները Նկատի ունենալով փաստացի առկա վիճակը և եղանակային կանխատեսումները` ձեռնարկվել են համապատասխան աշխատանքներ` համակարգի բարձր պատրաստվածության ապահովման, խորքային պոմպերը և պոմպակայանները լրիվ դրվածքային արտադրողականությամբ պատրաստ վիճակում պահելու, ջրի կորուստների նվազեցման համար պահանջվող աշխատանքների իրականացման, ջրի վերցման և ջրի տրման կետերում հաշվառման մեխանիզմների կատարելագործման, ջրամբարներում ջրի կուտակման լրացուցիչ աշխատանքների իրականացման, ջրանցքներում ջրի բաշխման շուրջօրյա աշխատանքների կազմակերպման և այլ ուղղություններով: Վերը նշված աշխատանքների իրականացմանը զուգընթաց կպահանջվի Սևանա լճից լրացուցիչ ջրառ: Սևան-Հրազդան էներգետիկ-իռիգացիոն համակարգից սնվող ոռոգման համակարգերի իշխման տակ գտնվող ոռոգելի հողատարածքների (համաձայն ջրօգտագործողների ընկերությունների տված վերջնական հայտերի) մակերեսը կազմում է շուրջ 42.7 հազ. հա, որոնց ոռոգման ջրի պահանջարկը համակարգերի գլխամասերում և Հրազդան գետի հունի լվացման նպատակով Աղբյուրակի ջրամբարից մինչև Երևանյան լիճը գետի հունով բաց թողնվող ջրի ծավալը կկազմեն շուրջ 511.8 մլն մ 3 : Նշված ծավալի ջրի կանխատեսումային պահանջարկը նախատեսվում է ապահովել Հրազդան գետով, Ազատի և Ապարանի ջրամբարներով, Մխչյանի և Ռանչպար-Արևշատի պոմպակայանների համակարգերով, ինչպես նաև Սևանա լճից բաց թողնվող ջրաքանակով՝ պահանջարկի և նշված ջրային համակարգերից հնարավոր ջրառի տարբերությունը (հաշվի առած նաև` Սևան-Հրազդան համակարգի դերիվացիայի ջրանցքներում ֆիլտրացիոն կորուստները` 7 %-ի չափով) փոխհատուցելու նպատակով: Հաշվի առնելով վերը նշվածները, ինչպես նաև կանխատեսվող եղանակային պայմանները` 2008 թվականին գյուղատնտեսական մշակաբույսերի ոռոգումն ապահովելու նպատակով Սևանա լճից բաց թողնվող առավելագույն ջրաքանակը կկազմի 240 մլն մ 3 :

5. Ծ րագրի իրականացման ընթացքի նկատմամբ հսկողությունը «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով հաստատված ծրագրի 6.1-րդ կետով նախատեսված` Սևանա լճից ջրի բացթողումների տարեկան առավելագույն չափաքանակից (170 մլն մ 3 ) ավել բացթողումը պետք է իրականացվի Հայաստանի Հանրապետության կառավարության համապատասխան որոշումներով` ջրային համակարգերի կառավարման լիազորված պետական մարմնի ներկայացրած երկշաբաթյա կանխատեսումային առաջարկությունների հիման վրա: Ջրային համակարգերի կառավարման լիազորված պետական մարմինը յուրաքանչյուր տասնօրյակը մեկ Հայաստանի Հանրապետության կառավարություն պետք է ներկայացնի համապատասխան հաշվետվություն` «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով հաստատված ծրագրի 6.1-րդ կետով նախատեսված` Սևանա լճից ջրի բացթողումների տարեկան առավելագույն չափաքանակից (170 մլն մ 3 ) ավել բաց թողնված ջրաքանակի վերաբերյալ: Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովը սույն ծրագրի գործողության ընթացքում իրականացնում է փորձագիտական հետազոտություններ, որի արդյունքները ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարությանը և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովին:»: Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ԷԿՈՀԱՄԱԿԱՐԳԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ, ՊԱՀՊԱՆՄԱՆ, ՎԵՐԱՐՏԱԴՐՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՏԱՐԵԿԱՆ ՈՒ ՀԱՄԱԼԻՐ ԾՐԱԳՐԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-115-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (10.07.2008-01.12.2008) Կարգավիճակ Չի գործում Սկզբնաղբյուր ՀՀՊՏ 2008.07.09/42(632) Հոդ.719 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 10.06.2008 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 28.06.2008 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 10.07.2008 Ուժը կորցրել է 01.12.2008 Հիմնական ակտ 10.06.2008, ՀՕ-115-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 14.12.2001, ՀՕ-276 14.12.2001, ՀՕ-276 Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
10 հունիսի, 2008 թ.
Գործի #:
ՀՕ-115-Ն
Դատարան:
ՀՀ Ազգային ժողով

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել