Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 234.2 — Հայցադիմումին ներկայացվող պահանջները 1.
ARLISՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 234.2AI Ինդեքսավորված

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 234.2 — Հայցադիմումին ներկայացվող պահանջները 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 234.2. Հայցադիմումին ներկայացվող պահանջները 1. Պաշտպանական որոշման կայացման վերաբերյալ հայցադիմումի նկատմամբ տարածվում են հայցադիմումի համար սույն օրենսգրքով սահմանված պահանջներն այնքանով, որքանով կիրառելի են սույն գլխով նախատեսված վարույթի նկատմամբ: 2. Հայցադիմումը ներառում է նաև` 1) «Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքի վերաբերելի դրույթները. 2) տեղ

Ամբողջ Տեքստ

Հոդված 234.2. Հայցադիմումին ներկայացվող պահանջները 1. Պաշտպանական որոշման կայացման վերաբերյալ հայցադիմումի նկատմամբ տարածվում են հայցադիմումի համար սույն օրենսգրքով սահմանված պահանջներն այնքանով, որքանով կիրառելի են սույն գլխով նախատեսված վարույթի նկատմամբ:

2. Հայցադիմումը ներառում է նաև` 1) «Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքի վերաբերելի դրույթները. 2) տեղեկություններ պատասխանողի և ենթադրաբար ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձի միջև ընտանեկան և (կամ) արյունակցական կապերի կամ զուգընկերային հարաբերությունների մասին. 3) ընտանեկան և կենցաղային բռնության անմիջականորեն սպառնացող վտանգի առկայությունը հիմնավորող տեղեկություններ.

4) «Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքով նախատեսված կոնկրետ սահմանափակումների կիրառման մասին նշում. 5) պատասխանողի՝ «Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքին համապատասխան՝ կանխարգելիչ հաշվառման վերցված լինելու հանգամանքը:

3. Առկայության դեպքում հայցադիմումին կցվում են «Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքին համապատասխան՝ պատասխանողի նկատմամբ ընդունված նախազգուշացման և (կամ) անհետաձգելի միջամտության որոշումները:

4. Հայցադիմումն աջակցության կենտրոնի կողմից ներկայացվելու դեպքում հայցադիմումին կցվում է բռնության ենթարկված կամ ենթադրաբար ենթարկված անձի՝ աջակցության կենտրոնին տված գրավոր համաձայնությունը դատարան դիմելու համար: (234.2-րդ հոդվածը խմբ.

12.04.24 ՀՕ-171-Ն )

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել