Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ԽԱՉԱՏՈՒՐ ՍՈՒՔԻԱՍՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

ԽԱՉԱՏՈՒՐ ՍՈՒՔԻԱՍՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարան4 մայիսի, 2009 թ.Բնօրինակ աղբյուր

Ամփոփում

Ընդ.՝ 4 մայիսի 2009թ. ՍԴԴԿՈ - | ԽԱՉԱՏՈՒՐ ՍՈՒՔԻԱՍՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՈՐՈՇՈՒՄ

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

քաղ. Երեւան

4 մայիսի 2009թ.

Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի 2-րդ դատական կազմը նախագահությամբ` Հ.Նազարյանի, անդամակցությամբ` Հ.Դանիելյանի, Ռ.Պապայանի, քննության առնելով քաղ. Խաչատուր Սուքիասյանի կողմից ներկայացված դիմումի ընդունելիության հարցը

ՊԱՐԶԵՑ

Քաղ. Խաչատուր Սուքիասյանը դիմել է ՀՀ ահմանադրական դատարան, վիճարկելով` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 285 հոդվածի 2-րդ մասի երկրորդ պարբերությունում ամրագրված դրույթների սահմանադրականությունը:

Դիմումատուն Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին

ատյանի դատարանում, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում եւ ՀՀ վճռաբեկ

դատարանում փորձել է պաշտպանել իր իրավունքները` սպառելով դատական

պաշտպանության բոլոր միջոցները, եւ գտնում է, որ իր նկատմամբ վերջնական

դատական ակտով կիրառված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի վերոհիշյալ նորմը հակասում է ՀՀ Սահմանադրության 3 հոդվածին, 16 հոդվածի 3-րդ մասին եւ 25 հոդվածին:

Քաղ. Խաչատուր Սուքիասյանի դիմումը համապատասխանում է ՀՀ Սահմանադրության 101 հոդվածի 6-րդ կետի, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 27, 28 հոդվածների եւ 69 հոդվածի, ինչպես նաեւ ՀՀ սահմանադրական դատարանի կանոնակարգի պահանջներին եւ ենթակա է քննության: Պահպանվել է նաեւ սահմանադրական դատարան դիմելու` օրենքով նախատեսված ժամկետը, առկա է պետական տուրքի վճարման անդորրագիրը: Ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69 հոդվածով, ՀՀ ՍԴ 2-րդ դատական կազմը

ՈՐՈՇԵՑ

Քաղ. Խաչատուր Սուքիասյանի դիմումն ընդունել քննության, կազմել գործ,

որով պատասխանող կողմ ճանաչել ՀՀ Ազգային ժողովին:

Նախագահող`

Անդամներ`

ՄԱԿԱԴՐԱԿԱ

ло

Հ. Նազարյան

Հ.Դանիելյան

Ռ.Պապայան

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
4 մայիսի, 2009 թ.
Գործի #:
—
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել