ԷԴԳԱՐ ՎԱՐԴԱՊԵՏՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ/2-23)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 14 դեկտեմբերի 2015թ. ՍԴԴԿՈ/2 - 23 | ԷԴԳԱՐ ՎԱՐԴԱՊԵՏՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԹԻՎ 1 ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան 14 դեկտեմբերի 2015թ.
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի թիվ 2
դատական կազմը`
Նախագահությամբ Կ. Բալայանի
Անդամակցությամբ Հ. Նազարյանի
Ա. Պետրոսյանի
Քննության առնելով Էդգար Վարդապետյանի անհատական դիմումի ընդունելիության հարցը,
Պ Ա Ր Զ Ե Ց.
1.Դիմողը 27.11.2015թ. դիմել է ՀՀ սահմանադրական դատարան խնդրելով «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի 2-րդ մասը ընդհանուր իրավասության դատարանների ՀՀ սահմանադրական դատարան դիմելու հայեցողական լիազորության մասով, ճանաչել ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի 1-ին մասին և 101-րդ հոդվածի 1-ին մասին հակասող և անվավեր, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 55-րդ հոդվածի 4-րդ մասում քննիչին վարույթից հեռացնելու մասին որոշումը վերադաս դատախազին բողոքարկելու իրավական ընթացակարգերի բացակայության մասով ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածի 1-ին մասին հակասող և անվավեր»:
2. Դիմողը գտնում է, որ` «Ընդհանուր իրավասության դատարաններում, եթե բարձրացվում է կիրառման ենթակա իրավական ակտի սահմանադրականության հարցը, ապա դատարանը պարտավոր է կամ հստակ դիրքորոշմամբ և պատճառաբանությամբ հերքել տվյալ ակտի սահմանադրականության հարցը կամ պարտավոր է դիմել ՀՀ սահմանադրական դատարան»: Դիմողը նշել է, որ ՀՀ սահմանադրական դատարանն իր մի շարք որոշումներում անդրադարձել է այդ հարցին և նրա իրավական դիրքորոշումներից հստակ երևում է, որ ընդհանուր իրավասության դատարաններն իրավասու չեն գնահատել այս կամ այն նորմի սահմանադրականությունը կատեգորիկ նշելով, որ այն հակասում կամ համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը: Քննիչին վարույթից հեռացնելու կապակցությամբ դիմողն ուսումնասիրելով օտարերկրյա փորձը` եզրահանգել է, որ նոր սերնդի քրեական դատավարության օրենսդրություններում պետություններն ընդհանուր առմամբ հրաժարվում են մի պետական մարմնի աշխատակցի կողմից (դատախազ) մեկ այլ պետական մարմնի աշխատակցին (քննիչին) կոնկրետ գործով վարույթից հեռացնելու լիազորությունից, այն գտնվում է ներգերատեսչական իրավահարաբերությունների շրջանակներում: Դիմողը գտնում է, որ իրեն վարույթից հեռացնելու արդյունքում սահմանափակվել է նաև իր անմեղության կանխավարկածի և արդյունավետ պաշտպանության իրավունքը, նշելով. «Զրկված եմ եղել ինձ մեղսագրվող առերևույթ դատավարական իրավախախտումներում իմ մեղավորությունը վիճարկելու և դրանց վերաբերյալ բացատրություններ տալու եղանակով պաշտպանվելու իրավունքից»: Դիմողի պնդմամբ` սահմանափակվել է նաև իր մասնագիտական արժանապատվության իրավունքը, որի հետևանքով մեկ այլ քրեական գործով մեղադրյալի պաշտպանը տեղեկացված լինելով սույն գործով իր մասնագիտական որակների և բարեխղճության վերաբերյալ դատախազի տված գնահատականին` իրեն բացարկ հայտնելու միջնորդություն է ներկայացրել: Իսկ քանի որ գործող օրենսդրությունը չի նախատեսում հսկողություն իրականացնող դատախազի քննիչին վարույթից հեռացնելու որոշումը վերադաս դատախազին բողոքարկելու հնարավորություն, ապա սահմանափակվում է իր` հանիրավի մեղադրանքից պաշտպանվելու իրավունքը:
3. Դիմումի և կից ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրությունը վկայում է, որ դիմողը դատական վարույթի շրջանակներում հանդիսանում է որպես ՀՀ քննչական կոմիտեի աշխատակից և նրա կողմից բարձրացված խնդիրը պայմանավորված է միայն նրա` ՀՀ քննչական կոմիտեի ավագ քննիչ հանդիսանալու հանգամանքով, իսկ ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի իմաստով, որով սահմանվում է ՀՀ սահմանադրական դատարան դիմող սուբյեկտների ցանկը, ինքը ՀՀ սահմանադրական դատարան դիմելու իրավասու սուբյեկտ չէ: Ինչ վերաբերում է «յուրաքանչյուր ոք» արտահայտությանը, ապա վերջինս չի ներառում այն սուբյեկտին, որը բարձրացնում է օրենքի դրույթի սահմանադրականության հարց, ինչը կիրառվել է իր նկատմամբ պայմանավորված իր զբաղեցրած պաշտոնով:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32 և 69-րդ հոդվածների պահանջներով ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 2 դատական կազմը
Ո Ր Ո Շ Ե Ց.
Էդգար Վարդապետյանի անհատական դիմումով գործի քննության ընդունումը մերժել:
Նախագահող
Անդամներ
14 դեկտեմբերի 2015 թվականի
ՍԴԴԿՈ/2-23
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 14 դեկտեմբերի, 2015 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ/2-23
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
