ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՀԱԿՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ/1-8)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 2 մարտի 2015թ. ՍԴԴԿՈ/1 - 8 | ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՀԱԿՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԹԻՎ 1 ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան
2 մարտի 2015թ.
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի
թիվ 1 դատական կազմը`
Նախագահությամբ Ա. Պետրոսյանի
Անդամակցությամբ Վ. Հովհաննիսյանի
Հ. Նազարյանի
Ուսումնասիրելով քաղաքացի Հովհաննես Սահակյանի
անհատական դիմումով գործը քննության ընդունելու մասին հարցը,
Պ Ա Ր Զ Ե Ց.
Համաձայն ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի` քաղաքացի Հովհաննես Սահակյանը դիմել է ՀՀ սահմանադրական դատարան (դիմումը ՀՀ սահմանադրական դատարան է մուտքագրվել 2015 թվականի փետրվարի 16-ին)` խնդրելով. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 223-րդ հոդվածի 3-րդ մասը և 231- րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերը ճանաչել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 18, 19, 20 և 42-րդ հոդվածներին հակասող և անվավեր: Ըստ դիմողի`վիճարկվող իրավադրույթները չեն ապահովում իր իրավունքների և ազատությունների` դատական և պետական այլ մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների սահմանադրական իրավունքը: Քննության առարկա անհատական դիմումի նախնական ուսումնասիրության արդյունքները վկայում են, որ դիմողը պահպանել է ՀՀ սահմանադրական դատարան դիմելու` §Սահմանադրական դատարանի մասին¦ ՀՀ օրենքի պահանջները, այն է`
• դիմումում առաջադրված հարցը ենթակա է սահմանադրական դատարանին.
• դիմողն իրավասու է դիմել սահմանադրական դատարան.
• դիմումում առաջադրված հարցի վերաբերյալ առկա չէ սահմանադրական դատարանի որոշում.
• դիմումի առարկայի վերաբերյալ այլ դիմումի հիման վրա սահմանադրական դատարանում գործի դատաքննություն չի իրականացվում.
• դիմողն սպառել է դատական պաշտպանության բոլոր միջոցները: Քննության առարկա անհատական դիմումով միջնորդություն է ներկայացվել պետական տուրքի վճարումից ազատելու վերաբերյալ:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով §Սահմանադրական դատարանի մասին¦ ՀՀ օրենքի 31 և 69-րդ հոդվածներով` ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 1 դատական կազմը
Ո Ր Ո Շ Ե Ց.
1. §Քաղաքացի Հովհաննես Սահակյանի դիմումի հիման վրա` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 223-րդ հոդվածի 3-րդ մասի և 231-րդ հոդվածի 4-րդ և 5- րդ մասերի` ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ¦ գործն ընդունել քննության:
2. Սույն գործով դատավարությանը որպես պատասխանող կողմ ներգրավել ՀՀ Ազգային ժողովին:
3. Բավարարել քաղաքացի Հովհաննես Սահակյանի անհատական դիմումով ներկայացված` պետական տուրքի վճարումից ազատելու վերաբերյալ միջնորդությունը:
Նախագահող
Անդամներ
2 մարտի 2015 թվականի
ՍԴԴԿՈ/1-8
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2 մարտի, 2015 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ/1-8
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
