Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 137.1 — Հայցի նախնական ապահովման միջոցներ կիրառելը պարտադիր հաշտարարության իրականացման պահանջ նախատեսված լինելու դեպքում 1.
ARLISՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 137.1AI Ինդեքսավորված

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 137.1 — Հայցի նախնական ապահովման միջոցներ կիրառելը պարտադիր հաշտարարության իրականացման պահանջ նախատեսված լինելու դեպքում 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 137.1. Հայցի նախնական ապահովման միջոցներ կիրառելը պարտադիր հաշտարարության իրականացման պահանջ նախատեսված լինելու դեպքում 1. Մինչև դատարան դիմելը օրենքով պարտադիր հաշտարարության իրականացման պահանջ նախատեսված լինելու դեպքում հայցի նախնական ապահովման միջոցների կիրառումն իրականացվում է սույն գլխով սահմանված կարգով՝ հաշվի առնելով սույն հոդվածով նախատեսված առանձնահատկությունները։ 2. Սույն հոդվածով նախատեսված դեպքում դիմողը հայցի նախնական ապահովմա

Ամբողջ Տեքստ

Հոդված 137.1. Հայցի նախնական ապահովման միջոցներ կիրառելը պարտադիր հաշտարարության իրականացման պահանջ նախատեսված լինելու դեպքում 1. Մինչև դատարան դիմելը օրենքով պարտադիր հաշտարարության իրականացման պահանջ նախատեսված լինելու դեպքում հայցի նախնական ապահովման միջոցների կիրառումն իրականացվում է սույն գլխով սահմանված կարգով՝ հաշվի առնելով սույն հոդվածով նախատեսված առանձնահատկությունները։

2. Սույն հոդվածով նախատեսված դեպքում դիմողը հայցի նախնական ապահովման միջոցներ կիրառելու մասին միջնորդություն ներկայացնելիս հարուցվելիք հայցի հայցագնի, իսկ ոչ դրամական պահանջների դեպքում՝ նվազագույն աշխատավարձի առնվազն հինգհարյուրապատիկի չափով պարտապանի հնարավոր վնասների հատուցումն ապահովող գումարը դատարանի դեպոզիտ վճարելու փաստը հավաստող փաստաթուղթ չի ներկայացնում։

3. Սույն հոդվածով նախատեսված դեպքում դիմողը պարտավոր է հայցի նախնական ապահովման միջոցներ կիրառելու մասին դատարանի որոշումն ստանալու օրվանից երեք օրացուցային օրվա ընթացքում սկսել հաշտարարության գործընթաց և նշված ժամկետն ավարտվելուց հետո՝ երեք օրվա ընթացքում, դատարան ներկայացնել հաշտարարության գործընթաց սկսելու փաստը հաստատող ապացույցներ։

4. Դատարանն իր նախաձեռնությամբ եռօրյա ժամկետում վերացնում է հայցի նախնական ապահովման միջոցները, երբ` 1) դիմողը սահմանված ժամկետում չի ներկայացնում հաշտարարության գործընթաց սկսելու փաստը հաստատող ապացույցներ. 2) դիմողը հայցի նախնական ապահովման միջոցներ կիրառելու մասին որոշումն ստանալու պահից տասնօրյա ժամկետում չի ներկայացնում հաշտարարությունն ավարտելու մասին ապացույց, բացառությամբ սույն հոդվածի 6-րդ մասով նախատեսված դեպքի։

5. Դատարանը շահագրգիռ անձի դիմումի հիման վրա եռօրյա ժամկետում վերացնում է հայցի նախնական ապահովման միջոցները, երբ՝ 1) առկա է սույն օրենսգրքի 137-րդ հոդվածի 11-րդ մասի 3-րդ կետով նախատեսված հիմքը. 2) առանց հաշտության համաձայնության կնքման հաշտարարությունն ավարտվելուց հետո` մեկշաբաթյա ժամկետում, դիմողը սույն օրենսգրքով սահմանված կարգով չի ներկայացնում հայցադիմում ընդդեմ պարտապանի՝ դիմումում նշված պահանջով. 3) ներկայացվել է հաշտարարությունը հաշտության համաձայնության կնքմամբ ավարտելու մասին ապացույց։

6. Դատարանը կարող է դիմողի միջնորդությամբ մինչև մեկ ամիս ժամկետով երկարաձգել սույն հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետով սահմանված տասնօրյա ժամկետը ոչ ավելի, քան մեկ անգամ, եթե հաշտարարությունը չի ավարտվել դիմողի կամքից անկախ հանգամանքներում, և առկա է հաշտարարությունը դիմողի կամքից անկախ հանգամանքներում ավարտված չլինելու վերաբերյալ հաշտարարի գրավոր դիրքորոշումը։ (137.1-ին հոդվածը լրաց.

22.10.25 ՀՕ-361-Ն)

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել