Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 998 — Ապահովագրության պայմանագրի և վկայագրի պարտադիր պայմանները 1.
ARLISՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 998AI Ինդեքսավորված

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 998 — Ապահովագրության պայմանագրի և վկայագրի պարտադիր պայմանները 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 998. Ապահովագրության պայմանագրի և վկայագրի պարտադիր պայմանները 1. Ապահովագրության պայմանագրի էական պայմաններն են` 1) ապահովագրության օբյեկտը. 2) ապահովագրական պատահարը (պատահարները) կամ իրադարձությունը, որի տեղի ունենալու դեպքում տրվում է ապահովագրական հատուցումը. 3) ապահովագրական գումարի չափը. 4) ապահովագրական հատուցման կարգը. 6) ապահովագրավճարի չափը. 7) ապահովագրական պատահարի տեղի ունենալու մասին ապահովադրի և (կամ) շահառուի կողմից ապահով

Ամբողջ Տեքստ

Հոդված 998. Ապահովագրության պայմանագրի և վկայագրի պարտադիր պայմանները 1. Ապահովագրության պայմանագրի էական պայմաններն են` 1) ապահովագրության օբյեկտը. 2) ապահովագրական պատահարը (պատահարները) կամ իրադարձությունը, որի տեղի ունենալու դեպքում տրվում է ապահովագրական հատուցումը. 3) ապահովագրական գումարի չափը. 4) ապահովագրական հատուցման կարգը. 6) ապահովագրավճարի չափը. 7) ապահովագրական պատահարի տեղի ունենալու մասին ապահովադրի և (կամ) շահառուի կողմից ապահովագրողին տեղեկացնելու կարգը և ժամկետները. 8) վնասի գնահատման կարգը. 9) ապահովադրի կողմից ապահովագրավճարի` պայմանագրում սահմանված ժամկետներում և կարգով չվճարելու հետևանքները:

2. Ապահովագրության պայմանագրում պետք է նշվեն նաև՝ 1) ապահովագրության պայմանագրի գործողության ժամկետը. 2) ապահովագրության պայմանագրի փոփոխման, լրացման և վաղաժամկետ լուծման կարգը. 3) նշում այն մասին, որ ապահովադիրը ծանոթացել է ապահովագրության վկայագրի պայմաններին. 4) ապահովագրության պայմանագիրը կնքելու տարին, ամիսը, ամսաթիվը:

3. Ապահովագրության վկայագիրը պետք է ներառի հետևյալ վավերապայմանները՝ 1) ապահովագրության վկայագրի համարը. 2) ապահովագրողի անվանումը և գտնվելու վայրը, հեռախոսահամարը, ինտերնետային կայքի հասցեն. 3) ապահովադրի շահառուի անունը կամ անվանումը, գտնվելու վայրն ու հեռախոսահամարը. 4) ապահովագրության համապատասխան դասը և ենթադասը. 5) ապահովագրության պայմանագրի գործողության ժամկետը. 6) ապահովադրի ստորագրությունը (եթե ապահովադիրը իրավաբանական անձ է, նրա գործադիր մարմնի ղեկավարի ստորագրությունը) և նշում այն մասին, որ ապահովադիրը ծանոթացել է ապահովագրության պայմանագրի պայմաններին. 7) ապահովագրողի կողմից լիազորված անձի ստորագրությունը կամ դրա ֆաքսիմիլային վերարտադրությունը. 8) ապահովագրության վկայագիրը տալու տարին, ամիսը, ամսաթիվը. 9) ապահովագրական գումարի չափը. 10) ապահովագրական պատահարը կամ իրադարձությունը, որի տեղի ունենալու դեպքում տրվում է ապահովագրական հատուցումը. 11) ապահովագրական պատահարի տեղի ունենալու մասին ապահովադրի և (կամ) շահառուի կողմից ապահովագրողին տեղեկացնելու կարգը և ժամկետները:

4. Ապահովագրական պայմանագրերի և վկայագրերի գրանցումը և հաշվառումն իրականացնում է ապահովագրողը: Իրավասու պետական մարմինը կարող է սահմանել ապահովագրության պայմանագրերի և վկայագրերի գրանցման և հաշվառման կարգ: (998-րդ հոդվածը խմբ. 09.04.07 ՀՕ-178-Ն, լրաց.

13.04.11 ՀՕ-121-Ն, խմբ.

19.03.12 ՀՕ-49-Ն)

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել