ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՆԵՐՔԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ — Հոդված 174 — Գումարտակի (գնդի շտաբի և ծառայությունների) սպաների և ենթասպաների անձնական զենքը, փամփուշտները, ռադիոակտիվ ճառագայթման դոզաչափիչները պահվում են կողպեքով փակվող մետաղյա պահարանում` վ
Ամփոփում
Հոդված 174. Գումարտակի (գնդի շտաբի և ծառայությունների) սպաների և ենթասպաների անձնական զենքը, փամփուշտները, ռադիոակտիվ ճառագայթման դոզաչափիչները պահվում են կողպեքով փակվող մետաղյա պահարանում` վաշտերից մեկին (գնդի շտաբին) կից: Ընդ որում` փամփուշտները պետք է գտնվեն կողպեքով փակվող մետաղյա առանձին արկղում, որը կնքում է դրանց պահպանման համար պատասխանատու սպան (ենթասպան): Օրվա վերակարգում ծառայություններ անցկացնելու համար սպաներին ու ենթասպաներին տրվող
Ամբողջ Տեքստ
Հոդված 174. Գումարտակի (գնդի շտաբի և ծառայությունների) սպաների և ենթասպաների անձնական զենքը, փամփուշտները, ռադիոակտիվ ճառագայթման դոզաչափիչները պահվում են կողպեքով փակվող մետաղյա պահարանում` վաշտերից մեկին (գնդի շտաբին) կից: Ընդ որում` փամփուշտները պետք է գտնվեն կողպեքով փակվող մետաղյա առանձին արկղում, որը կնքում է դրանց պահպանման համար պատասխանատու սպան (ենթասպան): Օրվա վերակարգում ծառայություններ անցկացնելու համար սպաներին ու ենթասպաներին տրվող փամփուշտները կարող են պահել արկղից դուրս: Պահարանը կնքվում է վաշտի սերժանտի (գնդի հերթապահի) կողմից: Սպաների ու ենթասպաների անձնական զենքի, փամփուշտների և ռադիոակտիվ ճառագայթման դոզաչափերի պահարանը, որը գտնվում է գնդի հերթապահի մոտ, դրանցից բացի պետք է ունենա պահակապետի մոտ ծածուկ դուրս բերվող էլեկտրաձայնային ազդանշանիչ: Գումարտակի սպաների ու ենթասպաների անձնական զենքի պահարանների և փամփուշտների արկղերի բանալիները պահվում են վաշտի սերժանտի մոտ, իսկ գնդի շտաբի և ծառայությունների սպաներինն ու ենթասպաներինը` գնդի հերթապահի մոտ: Ատրճանակների և դրանց փամփուշտների բացթողման և ընդունման կարգը սահմանում է գնդի հրամանատարը: (174-րդ հոդվածը փոփ.
01.06.06 ՀՕ-127-Ն, 1 1.06.15 ՀՕ-71-Ն )
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
