ԷՄԻԼԻՅԱ ՄԵԼԻՔՅԱՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ ՀԱՅԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամփոփում
Ընդ.՝ 21 հունվարի 2008թ. ՍԴԴԿՈ - | ԷՄԻԼԻՅԱ ՄԵԼԻՔՅԱՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ ՀԱՅԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՈՐՈՇՈՒՄ
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
քաղ. Երեւան
21 հունվարի 2008թ.
Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի 1-ին դատական կազմը
Նախագահությամբ՝ Զ.Ղուկասայնի
Անդամակցությամբ՝ Վ. Հովհաննիսյանի
Կ. Բալայանի
Քննության առնելով դիմումի ընդունելիության հարցը
ՊԱՐԶԵՑ
Քաղաքացի Էմիլիյա Մելիքյանի ներկայացուցիչ Հայկ Հարությունյանը դիմել է ՀՀ Սահմանադրական դատարան վիճարկելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228.1 հոդվածի 1-ին մասի 2-րդ նախադասությունը «միևնույն հիմքերով» պայման չնախատեսելու առումով և 231.1 հոդվածի 3-րդ և 4-րդ մասերի սահմանադրականությունը։
Դիմումի քննությունը քաղաքացիական դատավարության օրենսգրքի 231.1-րդ հոդվածի 3-րդ մասի առումով ենթակա է մերժման, քանի որ դրա վերաբերյալ առկա է սահմանադրական դատարանի ՍԴՈ-690 որոշումը։
Դիմումի քննությունը քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228.1-րդ հոդվածի 1-ին մասի առումով եւս ենթակա է մերժման, քանի որ այն դիմումատուի նկատմամբ չի կիրառվել:
Ներկայացված դիմումը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 231.1 հոդվածի 4-րդ մասի առումով համապատասխանում է ՀՀ Սահմանադրության 101 հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 27, 28 հոդվածների և 69 հոդվածի 1-ին, 2-րդ, 4-րդ եւ 5-րդ կետերի, ինչպես նաև սահմանադրական դատարանի կանոնակարգի պահանջներին։ Դիմումատուն պահպանել է Սահմանադրական դատարան դիմելու օրենքով նախատեսված ժամկետը։
Դիմողը սպառել է դատական պաշտպանության բոլոր միջոցները և գտնում է, որ իր նկատմամբ կիրառված օրենքի դրույթները հակասում են ՀՀ Սահմանադրությանը։ Ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» օրենքի 69 հոդվածի 6-րդ կետով՝ Սահմանադրական դատարանի 1-ին կազմը
ՈՐՈՇԵՑ
1. Քաղաքացի Էմիլիյա Մելիքյանի ներկայացուցիչ Հայկ Հարությունյանի դիմումը՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 231.1 հոդվածի 3-րդ մասի եւ 228.1 հոդվածի 1-ին մասի սահմանադրականությունը վիճարկելու մասին, մերժել՝ տրամադրելով նրան ՍԴՈ-690 որոշումը։
2. Քաղաքացի Էմիլիյա Մելիքյանի ներկայացուցիչ Հայկ Հարությունյանի դիմումը` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 231.1 հոդվածի 4-րդ մասի սահմանադրականությունը վիճարկելու մասին, ընդունել քննության, կազմել գործ, որով պատասխանող կողմ ճանաչել ՀՀ Ազգային Ժողովին։
ԽՍՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ՐՈՒԹՅՈՒՆ ՐՈՒ
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 21 հունվարի, 2008 թ.
- Գործի #:
- —
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
