Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՕՐԵՆՔԸ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԵՐԻ ՄԱՍԻՆ — Հոդված 4 — Ֆոնդի կարգավիճակը և դրա տեսակները 1.
ARLISՀՀ ՕՐԵՆՔԸ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԵՐԻ ՄԱՍԻՆ — Հոդված 4AI Ինդեքսավորված

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԵՐԻ ՄԱՍԻՆ — Հոդված 4 — Ֆոնդի կարգավիճակը և դրա տեսակները 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 4. Ֆոնդի կարգավիճակը և դրա տեսակները 1. Ֆոնդը կարող է ստեղծվել և իրականացնել սույն օրենքով նախատեսված գործունեությունը միայն սույն օրենքով նախատեսված կարգով ֆոնդը (դրա կանոնները) Կենտրոնական բանկի կողմից գրանցվելու պահից: 2. Ֆոնդը կարող է ստեղծվել պայմանագրային կամ կորպորատիվ ֆոնդի կարգավիճակով: 3. Ըստ ներդրումային քաղաքականության` ֆոնդը կարող է լինել ստանդարտ կամ մասնագիտացված: 4. Ըստ փայերի (բաժնետոմսերի) թողարկման և հետգնման կառուցակարգ

Ամբողջ Տեքստ

Հոդված 4. Ֆոնդի կարգավիճակը և դրա տեսակները 1. Ֆոնդը կարող է ստեղծվել և իրականացնել սույն օրենքով նախատեսված գործունեությունը միայն սույն օրենքով նախատեսված կարգով ֆոնդը (դրա կանոնները) Կենտրոնական բանկի կողմից գրանցվելու պահից:

2. Ֆոնդը կարող է ստեղծվել պայմանագրային կամ կորպորատիվ ֆոնդի կարգավիճակով:

3. Ըստ ներդրումային քաղաքականության` ֆոնդը կարող է լինել ստանդարտ կամ մասնագիտացված:

4. Ըստ փայերի (բաժնետոմսերի) թողարկման և հետգնման կառուցակարգի` հրապարակային ֆոնդը կարող է լինել բաց, փակ կամ միջակայքային, իսկ ոչ հրապարակային ֆոնդը՝ միայն փակ կամ միջակայքային:

5. Կենսաթոշակային ֆոնդը չի կարող լինել փակ կամ միջակայքային ֆոնդ: Պարտադիր կենսաթոշակային ֆոնդը կարող է հանդես գալ միայն որպես բաց պայմանագրային ֆոնդ:

6. Ֆոնդը չի կարող իրականացնել սույն օրենքով ֆոնդի համար չնախատեսված գործունեություն: (4-րդ հոդվածը լրաց. 12.11.12 ՀՕ-213-Ն, փոփ., խմբ.

22.01.25 ՀՕ-23-Ն ) ( 22.01.25 ՀՕ-23-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել