ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 177 — Գույքի հանձնումը 1.
Ամփոփում
Հոդված 177. Գույքի հանձնումը 1. Գույքի հանձնում է համարվում գույքը ձեռք բերողին, ինչպես նաև ձեռք բերողին առաքելու համար փոխադրողին կամ առանց տեղ հասցնելու պարտավորության օտարված գույքը ձեռք բերողին ուղարկելու համար կապի կազմակերպությանը հանձնելը: Գույքը ձեռք բերողին հանձնված է համարվում այն ձեռք բերողի կամ նրա նշած անձի փաստացի տիրապետմանն անցնելու պահից: 2. Եթե գույքի օտարման մասին պայմանագիրը կնքելու պահին այն արդեն գտնվում է ձեռք բերողի տիրապե
Ամբողջ Տեքստ
Հոդված 177. Գույքի հանձնումը 1. Գույքի հանձնում է համարվում գույքը ձեռք բերողին, ինչպես նաև ձեռք բերողին առաքելու համար փոխադրողին կամ առանց տեղ հասցնելու պարտավորության օտարված գույքը ձեռք բերողին ուղարկելու համար կապի կազմակերպությանը հանձնելը: Գույքը ձեռք բերողին հանձնված է համարվում այն ձեռք բերողի կամ նրա նշած անձի փաստացի տիրապետմանն անցնելու պահից:
2. Եթե գույքի օտարման մասին պայմանագիրը կնքելու պահին այն արդեն գտնվում է ձեռք բերողի տիրապետման ներքո, գույքը նրան հանձնված է համարվում այդ պահից:
3. Գույք հանձնելուն հավասարեցվում է դրա վերաբերյալ կոնոսամենտ կամ ապրանքի տնօրինման մասին այլ փաստաթուղթ հանձնելը: ⚖
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
