Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 334 — Դիմումի քննությունը 1.
ARLISՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 334AI Ինդեքսավորված

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 334 — Դիմումի քննությունը 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 334. Դիմումի քննությունը 1. Դիմումը քննվում է դատական նիստում, և դրա վերաբերյալ որոշում է կայացվում դիմումը վարույթ ընդունելու օրվանից մեկ ամսվա ընթացքում, բացառությամբ հայցի ապահովման միջոցներ կիրառելու, արբիտրաժային վարույթին առնչվող փաստաթղթերը կամ ապացույցները արբիտրաժին կամ արբիտրաժային վարույթի կողմերին տրամադրելուն պարտավորեցնելու, ապացույցներ ձեռք բերելու հարցում օժանդակելու վերաբերյալ դիմումների, որոնց կապակցությամբ դատարանը որոշո

Ամբողջ Տեքստ

Հոդված 334. Դիմումի քննությունը 1. Դիմումը քննվում է դատական նիստում, և դրա վերաբերյալ որոշում է կայացվում դիմումը վարույթ ընդունելու օրվանից մեկ ամսվա ընթացքում, բացառությամբ հայցի ապահովման միջոցներ կիրառելու, արբիտրաժային վարույթին առնչվող փաստաթղթերը կամ ապացույցները արբիտրաժին կամ արբիտրաժային վարույթի կողմերին տրամադրելուն պարտավորեցնելու, ապացույցներ ձեռք բերելու հարցում օժանդակելու վերաբերյալ դիմումների, որոնց կապակցությամբ դատարանը որոշում է կայացնում առանց դատական նիստ հրավիրելու ոչ ուշ, քան ստանալու հաջորդ օրը:

2. Արբիտր նշանակելու վերաբերյալ դիմումի կապակցությամբ դատարանը որոշում է կայացնում առանց դատական նիստ հրավիրելու դիմումն ստանալու օրվանից 15 օրվա ընթացքում:

3. Եթե արբիտրի բացարկի կամ արբիտրաժի իրավասության մասին որոշում ընդունելու վերաբերյալ դիմումի քննության ընթացքում պարզվում է, որ արբիտրաժը կայացրել է վեճն ըստ էության լուծող վճիռ, ապա դիմումը թողնում է առանց քննության՝ արբիտրաժում վարույթն ավարտելու հիմքով: Դիմումն առանց քննության թողնելու դեպքում արբիտրաժային վարույթի մասնակիցը, որը ներկայացրել է աջակցության վերաբերյալ դիմումը, արբիտրաժի վճիռը չեղյալ ճանաչելու կամ արբիտրաժի վճիռը հարկադիր կատարման ներկայացնելու վերաբերյալ դիմումի քննության ընթացքում չի զրկվում աջակցության վերաբերյալ դիմումի հիմքում դրված հանգամանքները վկայակոչելու իրավունքից: (334-րդ հոդվածը փոփ. 11.04.24 ՀՕ-193-Ն ) (11.04.24 ՀՕ-193-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել