ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 78 — Պատժի ժամկետները որոշելը դրանք գումարելիս 1.
Ամփոփում
Հոդված 78. Պատժի ժամկետները որոշելը դրանք գումարելիս 1. Հանցանքների համակցությամբ և դատավճիռների համակցությամբ պատիժները լրիվ կամ մասնակիորեն գումարելիս ազատազրկման 1 օրվան համապատասխանում է՝ 1) կարճաժամկետ ազատազրկման 1 օրը, 2) կարգապահական գումարտակում պահելու 1 օրը, 3) ազատության սահմանափակման 2 օրը, 4) հանրային աշխատանքների 8 ժամը: 2. Պատվավոր կամ զինվորական կոչումից, կարգից, աստիճանից, որակավորման դասից կամ պետական պարգևից զրկելու, տուգանքի,
Ամբողջ Տեքստ
Հոդված 78. Պատժի ժամկետները որոշելը դրանք գումարելիս 1. Հանցանքների համակցությամբ և դատավճիռների համակցությամբ պատիժները լրիվ կամ մասնակիորեն գումարելիս ազատազրկման 1 օրվան համապատասխանում է՝ 1) կարճաժամկետ ազատազրկման 1 օրը, 2) կարգապահական գումարտակում պահելու 1 օրը, 3) ազատության սահմանափակման 2 օրը, 4) հանրային աշխատանքների 8 ժամը:
2. Պատվավոր կամ զինվորական կոչումից, կարգից, աստիճանից, որակավորման դասից կամ պետական պարգևից զրկելու, տուգանքի, որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու, օտարերկրյա քաղաքացուն Հայաստանի Հանրապետության տարածքից վտարելու, ինչպես նաև զինվորական ծառայության մեջ սահմանափակման ձևով պատիժները հանրային աշխատանքների, ազատության սահմանափակման, կարճաժամկետ ազատազրկման, կարգապահական գումարտակում պահելու, ազատազրկման կամ ցմահ ազատազրկման հետ գումարելիս ի կատար են ածվում առանձին:
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- —
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
