ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ ՀԱՆՐԱՔՎԵԻ ՄԱՍԻՆ — Հոդված 11 — Վերպետական միջազգային կազմակերպություններին Հայաստանի Հանրապետության անդամակցության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքի փոփոխությանը վերաբերող հարցերը հանրաքվեի դնելու կար
Ամփոփում
Հոդված 11. Վերպետական միջազգային կազմակերպություններին Հայաստանի Հանրապետության անդամակցության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքի փոփոխությանը վերաբերող հարցերը հանրաքվեի դնելու կարգը 1. Վերպետական միջազգային կազմակերպություններին Հայաստանի Հանրապետության անդամակցության (վերպետական միջազգային կազմակերպությանն անդամակցելը, վերպետական միջազգային կազմակերպությանն անդամակցությունը դադարեցնելը և Հայաստանի Հանրապետության ինքնիշխան իրավունքներ
Ամբողջ Տեքստ
Հոդված 11. Վերպետական միջազգային կազմակերպություններին Հայաստանի Հանրապետության անդամակցության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքի փոփոխությանը վերաբերող հարցերը հանրաքվեի դնելու կարգը 1. Վերպետական միջազգային կազմակերպություններին Հայաստանի Հանրապետության անդամակցության (վերպետական միջազգային կազմակերպությանն անդամակցելը, վերպետական միջազգային կազմակերպությանն անդամակցությունը դադարեցնելը և Հայաստանի Հանրապետության ինքնիշխան իրավունքների իրականացման սահմանափակումներ նախատեսող միջազգային պայմանագրեր կնքելը), ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքի փոփոխությանը վերաբերող հարցով հանրաքվե անցկացնելու վերաբերյալ առաջարկությունը Կառավարությունը ներկայացնում է Ազգային ժողով:
2. Ազգային ժողովն «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով սահմանված կարգով քննարկում է առաջարկությունը և հանրաքվե անցկացնելու վերաբերյալ որոշումն ընդունում պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
