ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամփոփում
ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2020 թվականի հունվարի 21-ին «ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. «Հանրային ծառայության մասին» 2018 թվականի մարտի 23-ի ՀՕ-206-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածի 3-րդ մասից հանել «դատական ծառայությունը,» բառերը: Հոդված 2. Օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասը «ղեկավարի» բառից հետո լրացնել «տեղակալի» բառով: Հոդված 3. Օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասը «գլխավոր դատախազի տեղակալի» բառերից առաջ լրացնել «դատավորի (այդ թվում՝ Սահմանադրական դատարանի դատավորի),» բառերով: Հոդված 4. Օրենքի 9-րդ հոդվածում՝ 1) 10-րդ մասի «14-րդ մասով» բառերը փոխարինել «14-րդ և 14.1-ին մասերով» բառերով. 2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 14.1-ին մասով. «14.1. Դատավորի օգնականին պաշտոնի նշանակում, պաշտոնից ազատում, արձակուրդ տրամադրում և խրախուսանքի միջոցներ կիրառում է Դատական դեպարտամենտի ղեկավարը, իսկ Սահմանադրական դատարանի դատավորի օգնականին՝ Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավարը՝ համապատասխան դատավորի առաջարկությամբ:».
3) 16-րդ մասի «Նախարարին» բառը փոխարինել «Փոխվարչապետին, նախարարին» բառերով, իսկ նույն մասը «տրամադրում» բառից հետո լրացնել «և խրախուսանքի միջոցներ կիրառում» բառերով: Հոդված 5. Օրենքի 31-րդ հոդվածի 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «4. Հանրային ծառայողը «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքով նախատեսված դեպքերում կարող է կատարել ընտրական հանձնաժողովի անդամի (բացառությամբ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամի) կամ ընտրական հանձնաժողովում տեխնիկական սարքավորումը սպասարկող մասնագետի կարգավիճակից բխող աշխատանք։»: Հոդված 6.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող ամսվա առաջին աշխատանքային օրը դատավորի օգնականը (այդ թվում՝ Սահմանադրական դատարանի դատավորի) ազատվում է զբաղեցրած պաշտոնից և նշանակվում է դատավորի (այդ թվում՝ Սահմանադրական դատարանի դատավորի) օգնականի պետական հայեցողական պաշտոնում, և նրա հետ վերջնահաշվարկ չի կատարվում: Հանրապետության նախագահ Ա. Սարգսյան 2020 թ. փետրվարի 7 Երևան ՀՕ-11-Ն Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-11-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (22.02.2020-մինչ օրս) Կարգավիճակ Գործում է Սկզբնաղբյուր ՀՀՊՏ 2020.02.12/11(1566) Հոդ.61 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 21.01.2020 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 07.02.2020 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 22.02.2020 Հիմնական ակտ 21.01.2020, ՀՕ-11-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 23.03.2018, ՀՕ-206-Ն 23.03.2018, ՀՕ-206-Ն Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 21 հունվարի, 2020 թ.
- Գործի #:
- ՀՕ-11-Ն
- Դատարան:
- ՀՀ Ազգային ժողով
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
