Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ARLISԻրավական ակտAI Ինդեքսավորված

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՀ Ազգային ժողովՀՕ-38-Ն25 դեկտեմբերի, 2006 թ.Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ARLIS Հայաստանի իրավական տեղեկատվական համակարգ Պաշտոնական ինկորպորացիա ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2006 թվականի դեկտեմբերի 25-ին «ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի (20 փետրվարի 2002 թվականի, ՀՕ-308) 102-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ « Հոդված 102. Կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության ծրագրերի ներկայացումը 1. Կենտրոնական բանկի կողմից Ազգային ժողով ներկայացվող «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դրամավարկային քաղաքականության ծրագրերն Ազգային ժողով ուղարկելու օրվանից հետո` մեկամսյա ժամկետում, ներկայացվում են Ազգային ժողովի հերթական նստաշրջանում:

2. Ազգային ժողովի նախագահը Կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության ծրագիրն ստանալուց հետո` երկօրյա ժամկետում, այն ուղարկում է Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներ և Կառավարություն:

3. Ազգային ժողովի նիստում Կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության ծրագիրը ներկայացնելու համար Կենտրոնական բանկի նախագահին տրվում է մինչև 40 րոպե:

4. Մինչև 20-ական րոպե տևողությամբ հարակից զեկուցումներով ելույթ են ունենում Կառավարության և ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի ներկայացուցիչները:

5. Կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության ծրագրի քննարկումն իրականացվում է սույն օրենքի 55-րդ հոդվածով սահմանված կարգով և ավարտվում է ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի ներկայացուցչի և Կենտրոնական բանկի նախագահի եզրափակիչ ելույթներով` առանց որևէ փաստաթուղթ ընդունելու:»: Հոդված 2 . Օրենքի 103-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ « Հոդված 103. Կենտրոնական բանկի հաշվետվությունների ներկայացումը 1. Կենտրոնական բանկի կողմից Ազգային ժողով ներկայացվող «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված հաշվետվություններն Ազգային ժողով ուղարկելու օրվանից հետո` մեկամսյա ժամկետում, ներկայացվում են Ազգային ժողովի հերթական նստաշրջանում:

2. Ազգային ժողովի նախագահը Կենտրոնական բանկի հաշվետվությունն ստանալուց հետո` երկօրյա ժամկետում, այն ուղարկում է մշտական հանձնաժողովներ և Կառավարություն, իսկ ապրիլ-մայիս ամիսների ընթացքում ներկայացված հաշվետվությունը` նաև Վերահսկիչ պալատ:

3. Ազգային ժողովի նիստում Կենտրոնական բանկի հաշվետվությունը ներկայացնելու համար Կենտրոնական բանկի նախագահին տրվում է մինչև 40 րոպե:

4. Մինչև 20-ական րոպե տևողությամբ հարակից զեկուցումներով ելույթ են ունենում` ա) ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի ներկայացուցիչը` ներկայացնելով Կենտրոնական բանկի հաշվետվության վերաբերյալ հանձնաժողովի եզրակացությունը. բ) Կառավարության ներկայացուցիչը` ներկայացնելով Կենտրոնական բանկի հաշվետվության վերաբերյալ Կառավարության եզրակացությունը: Ապրիլ-մայիս ամիսների ընթացքում ուղարկված հաշվետվությանը կցված Կենտրոնական բանկի նախորդ տարվա տարեկան ֆինանսական հաշվետվության վերաբերյալ Վերահսկիչ պալատի եզրակացությունը ներկայացնելու համար մինչև 20 րոպե տևողությամբ հարակից զեկուցումով ելույթ է ունենում նաև Վերահսկիչ պալատի նախագահը:

5. Կենտրոնական բանկի հաշվետվությունների քննարկումն իրականացվում է սույն օրենքի 55-րդ հոդվածով սահմանված կարգով և ավարտվում է եզրափակիչ ելույթներով` առանց որևէ փաստաթուղթ ընդունելու:»: Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2008 թվականի հունվարի 1-ից: Հայաստանի Հանրապետության Նախագահ Ռ. Քոչարյան 2007 թ. հունվարի 16 Երևան ՀՕ-38-Ն Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-38-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (01.01.2008-18.05.2017) Կարգավիճակ Գործողությունը դադարեցված է Սկզբնաղբյուր ՀՀՊՏ 2007.01.24/6(530) Հոդ.100 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 25.12.2006 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 16.01.2007 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 01.01.2008 Ուժը կորցրել է 18.05.2017 Հիմնական ակտ 25.12.2006, ՀՕ-38-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 20.02.2002, ՀՕ-308 20.02.2002, ՀՕ-308 Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
25 դեկտեմբերի, 2006 թ.
Գործի #:
ՀՕ-38-Ն
Դատարան:
ՀՀ Ազգային ժողով

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել