Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 193 — Հանրային քրեական հետապնդման ժամկետը կասեցնելու հիմքերը 1.
ARLISՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 193AI Ինդեքսավորված

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 193 — Հանրային քրեական հետապնդման ժամկետը կասեցնելու հիմքերը 1.

arlis.am — current code articleԲնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 193. Հանրային քրեական հետապնդման ժամկետը կասեցնելու հիմքերը 1. Մինչդատական վարույթում սույն օրենսգրքի 192-րդ հոդվածով նախատեսված քրեական հետապնդման ժամկետները կասեցվում են սույն հոդվածի 2-րդ կամ 3-րդ մասով նախատեսված հիմքերից որևէ մեկով քրեական հետապնդման ժամկետը կասեցնելու մասին քննիչի միջնորդության հիման վրա հսկող դատախազի կողմից որոշում կայացնելու պահից: 2. Քրեական հետապնդման ժամկետը կարող է կասեցվել հետևյալ հիմքերից որևէ մեկի առկայությ

Ամբողջ Տեքստ

Հոդված 193. Հանրային քրեական հետապնդման ժամկետը կասեցնելու հիմքերը 1. Մինչդատական վարույթում սույն օրենսգրքի 192-րդ հոդվածով նախատեսված քրեական հետապնդման ժամկետները կասեցվում են սույն հոդվածի 2-րդ կամ 3-րդ մասով նախատեսված հիմքերից որևէ մեկով քրեական հետապնդման ժամկետը կասեցնելու մասին քննիչի միջնորդության հիման վրա հսկող դատախազի կողմից որոշում կայացնելու պահից:

2. Քրեական հետապնդման ժամկետը կարող է կասեցվել հետևյալ հիմքերից որևէ մեկի առկայության դեպքում` 1) քննությունից խուսափելու կամ այլ պատճառներով մեղադրյալի գտնվելու վայրն անհայտ է. 2) մեղադրյալի մոտ առկա է ծանր հիվանդություն, որը նրան տևական ժամանակով զրկում է վարույթին մասնակցելու հնարավորությունից. 3) մեղադրյալը Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրu գտնվելու պատճառով չի կարող մասնակցել վարույթին. 4) մեղադրյալի հետ կնքվել է համագործակցության համաձայնագիր. 5) գործում է անհաղթահարելի ուժ, որը խոչընդոտում է վարույթի հետագա իրականացմանը:

3. Եթե առանց նշանակված փորձաքննության եզրակացությունը կամ առանց քրեական վարույթով իրավական օգնություն ցույց տալու մասին միջազգային հարցման պատասխանը ստանալու հնարավոր չէ լուծել մեղադրյալի նկատմամբ քրեական հետապնդումը շարունակելու կամ այն դադարեցնելու հարցը, ապա յուրաքանչյուր դեպքում քրեական հետապնդման ժամկետը ոչ մեծ կամ միջին ծանրության հանցանքի վերաբերյալ մեղադրանքով կարող է կասեցվել երկու ամսից ոչ ավելի, իսկ ծանր կամ առանձնապես ծանր հանցանքի վերաբերյալ մեղադրանքով՝ չորս ամսից ոչ ավելի ժամկետով։ Ամեն դեպքում, սույն մասով նախատեսված հիմքերով քրեական հետապնդման կասեցման ընդհանուր ժամկետը նույն մեղադրյալի նկատմամբ ոչ մեծ կամ միջին ծանրության հանցանքի վերաբերյալ մեղադրանքով չի կարող գերազանցել սույն օրենսգրքի 192-րդ հոդվածով նախատեսված քրեական հետապնդման առավելագույն ժամկետները, իսկ ծանր կամ առանձնապես ծանր հանցանքի վերաբերյալ մեղադրանքով՝ նույն հոդվածով նախատեսված քրեական հետապնդման առավելագույն ժամկետների կրկնապատիկը։

4. Քրեական հետապնդման ժամկետը կասեցվում է մինչև դրա համար հիմք ծառայած հանգամանքների վերանալը, իսկ սույն հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով նախատեսված դեպքում` մինչև համագործակցությունը դադարեցնելը կամ մինչև մեղադրյալի կողմից համագործակցության համաձայնագրով ստանձնած պարտականությունները պատշաճ կատարելը։

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել