ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ — Հոդված 14 — Հայաստանի Հանրապետության կառավարությանը` ա) Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեով նախատեսված ծախսերի ֆինանսավորումն իրականացնել պետական բյուջե փաստացի ստացված մուտ
Ամփոփում
Հոդված 14. Հայաստանի Հանրապետության կառավարությանը` ա) Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեով նախատեսված ծախսերի ֆինանսավորումն իրականացնել պետական բյուջե փաստացի ստացված մուտքերի սահմաններում: Ընդ որում, Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեի կատարման ընթացքում պաշտպանվածության են ենթակա և ամբողջ ծավալով ֆինանսավորվում են` աա) պետական նպաստները, սոցիալական և փոխհատուցման վճարները, աշխատավարձը (դրամական բավարարումը)
Ամբողջ Տեքստ
Հոդված 14. Հայաստանի Հանրապետության կառավարությանը` ա) Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեով նախատեսված ծախսերի ֆինանսավորումն իրականացնել պետական բյուջե փաստացի ստացված մուտքերի սահմաններում: Ընդ որում, Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեի կատարման ընթացքում պաշտպանվածության են ենթակա և ամբողջ ծավալով ֆինանսավորվում են` աա) պետական նպաստները, սոցիալական և փոխհատուցման վճարները, աշխատավարձը (դրամական բավարարումը) և դրան հավասարեցված վճարները, պարտադիր սոցիալական ապահովագրության վճարումները, աբ) պետական ներքին և արտաքին պարտքի սպասարկման և մարման ծախսերը, ագ) ռազմական և ազգային անվտանգության կարիքների սպասարկման գծով ծախսերը, ադ) միջպետական համաձայնագրերի համապատասխան կատարվող վճարումները, աե) դեսպանությունների և ներկայացուցչությունների պահպանման ծախսերը, ազ) համայնքների բյուջեներին ֆինանսական համահարթեցման սկզբունքով դոտացիաների տրամադրման ծախսերը, աէ) ըստ աշակերտների թվի ֆինանսավորման համակարգի անցած հանրակրթական դպրոցների պահպանման և դրա հետ կապված անցումային շրջանի ծախսերը, աը) բացառապես անվճար բուժօգնություն իրականացնող հիվանդանոցների պահպանման և շտապ բժշկական օգնության իրականացման ծախսերը. բ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը 1993-99 թվականներին Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից հատկացված, ինչպես նաև սույն օրենքի համաձայն 2000 թվականին տրամադրվող բյուջետային վարկերի մարման ժամկետը սահմանել 2005 թվականի հունվարի 1-ը. գ) մինչև 2000 թվականի հունիսի 1-ը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հաստատմանը ներկայացնել Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեից համայնքների բյուջեներին ֆինանսական համահարթեցման սկզբունքով դոտացիաներ տրամադրելու նպատակով նախատեսված հատկացումների ընդհանուր գումարի` «Ֆինանսական համահարթեցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և սույն օրենքի 9 հոդվածի «բ» կետի համապատասխան կատարված բաշխումն ըստ առանձին համայնքների. դ) «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23 հոդվածի համապատասխան մինչև 2000 թվականի հունիսի 1-ը սահմանել Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեն կատարելու եռամսյակային համամասնությունները` հաշվի առնելով, որ համայնքների բյուջեներին պետական բյուջեից տրամադրվող համահարթեցման դոտացիայի ընդհանուր գումարը պետք է բաշխվի հետևյալ համամասնություններով, առաջին եռամսյակ` տարեկան գումարի 13,1 տոկոսը, երկրորդ եռամսյակ` 18,7 տոկոսը, երրորդ եռամսյակ` 32,8 տոկոսը և չորրորդ եռամսյակ` 35,4 տոկոսը. ե) մինչև 2001 թվականի հունվարի 1-ը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի քննարկմանը ներկայացնել Հայաստանի Հանրապետության գանձապետական համակարգի մասին օրենքի նախագիծը:
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
