ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամփոփում
ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ARLIS Հայաստանի իրավական տեղեկատվական համակարգ Руский Պաշտոնական ինկորպորացիա ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2003 թվականի մարտի 31-ին «ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հ ՈԴՎԱԾ 1. «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (3 ապրիլի 2002 թվականի, ՀՕ-320, այսուհետ` օրենք) 4-րդ հոդվածի 2-րդ կետը «նախարարների» բառից առաջ լրացնել «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի, » բառերով: Հ ՈԴՎԱԾ 2. Օրենքի 6-րդ հոդվածի առաջին մասի 2-րդ կետից հանել «(այսուհետ` կարգավորող հանձնաժողովներ)» բառերը: Նույն կետը «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհուրդը» բառերից հետո լրացնել «(այսուհետ` կարգավորող հանձնաժողովներ)» բառերով: Հ ՈԴՎԱԾ 3. Օրենքի 9-րդ հոդվածի չորրորդ մասի` 1) 1-ին կետը «պարտականությունները,» բառից հետո լրացնել «բացառությամբ հաշվապահական հաշվառման և աուդիտի ստանդարտների, ինչպես նաև պետական արժեթղթերի տեղաբաշխման հետ կապված պարտականությունների,» բառերով.
2) 9-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «9) պետական բյուջեն, պետական բյուջեի և դրա կատարման վերաբերյալ հաշվետվության քննարկման և հաստատման կարգը.».
3) 12-րդ կետը «պատասխանատվությունը» բառից հետո լրացնել «, բացառությամբ պետության կողմից տեղական ինքնակառավարման մարմիններին պատվիրակված լիազորություններն իրականացնելու, տեղական ինքնակառավարման մարմինների ֆինանսական գործառնությունները կատարելու, տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեները կազմելու, կատարելու և հաշվետվություններ ներկայացնելու, տեղական ինքնակառավարման մարմինների ծրագրերը պետական կառավարման մարմինների հետ համաձայնեցնելու կարգերի, ինչպես նաև պետական սեփականություն համարվող անշարժ գույքի մասնավորեցումից համայնքային բյուջեներ մասհանվող միջոցների հաշվին իրականացվող ծախսերի ուղղությունների» բառերով: Հ ՈԴՎԱԾ 4. Օրենքի 24-րդ` 1) հոդվածի երրորդ մասի երկրորդ նախադասությունը «նորմերը» բառից հետո լրացնել «, բացառությամբ սույն օրենքի 94-րդ հոդվածի չորրորդ մասի երկրորդ պարբերությամբ նախատեսված դեպքի» բառերով. 2) հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ իններորդ մասով. «9. Իրավական ակտում հակասություն չի համարվում ընդհանուր նորմից բացառության սահմանումը:»: Հ ՈԴՎԱԾ 5. Օրենքի 39-րդ հոդվածի երրորդ մասի ««, օրենսգրքի անվանումը և «օրենսգիրք» բառը» բառերը փոխարինել «և օրենսգրքի վերնագիրը» բառերով: Հ ՈԴՎԱԾ 6. Օրենքի 60-րդ հոդվածի առաջին մասի` 1) առաջին պարբերության առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Հայաստանի Հանրապետության Նախագահի, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի, Հայաստանի Հանրապետության վարչապետի, գերատեսչական, տեղական ինքնակառավարման մարմինների, պետական այլ մարմինների, պետական կամ համայնքային հիմնարկների, իրավաբանական անձանց անհատական իրավական ակտերն ուժի մեջ են մտնում դրանց ընդունմանը, իսկ Հայաստանի Հանրապետության կառավարության, Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից վավերացման ենթակա` Հայաստանի Հանրապետության վարչապետի անհատական իրավական ակտերն ուժի մեջ են մտնում դրանց վավերացմանը հաջորդող օրվանից, եթե այլ բան նախատեսված չէ սույն օրենքով, այլ օրենքներով կամ այդ անհատական իրավական ակտով:». 2) առաջին պարբերության «նշված» բառը փոխարինել «սույն մասով սահմանված» բառերով: Հ ՈԴՎԱԾ 7. Օրենքի 78-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ չորրորդ մասով. «4. Հետադարձ ուժ ունեցող իրավական ակտի կիրառմամբ անձն ազատվում է նախկինում կիրառված պատասխանատվության միջոց կամ իրավունքի սահմանափակում նախատեսող անհատական ակտերի կատարման պարտականությունից: Հետադարձ ուժ ունեցող իրավական ակտի ընդունումը հիմք չէ անձի նկատմամբ նախկինում կիրառված պատասխանատվության միջոցի կամ իրավունքի սահմանափակման կատարման շրջադարձի, այսինքն` վճարված գումարի վերադարձման, վերացված իրավունքի (լիցենզիայի, մրցույթին մասնակցության և այլն) վերականգնման համար, եթե տվյալ ակտով ուղղակիորեն սահմանված չէ հակառակը:»: Հ ՈԴՎԱԾ 8. Օրենքի 91-րդ հոդվածի երրորդ և չորրորդ մասերի «կետի» և «կետում» բառերը համապատասխանաբար փոխարինել «մասի» և «մասում» բառերով: Հ ՈԴՎԱԾ 9. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից: Հայաստանի Հանրապետության Նախագահ Ռ. Քոչարյան 2003 թ. ապրիլի 26 Երևան ՀՕ-524-Ն Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-524-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (10.05.2003-07.04.2018) Կարգավիճակ Գործողությունը դադարեցված է Սկզբնաղբյուր ՀՀՊՏ 2003.04.30/24(259) Հոդ.400 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 31.03.2003 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 26.04.2003 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 10.05.2003 Ուժը կորցրել է 07.04.2018 Հիմնական ակտ 31.03.2003, ՀՕ-524-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 03.04.2002, ՀՕ-320 03.04.2002, ՀՕ-320 Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 31 մարտի, 2003 թ.
- Գործի #:
- ՀՕ-524-Ն
- Դատարան:
- ՀՀ Ազգային ժողով
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
