Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ԼԵՎՈՆ ԶԱՔՈՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

ԼԵՎՈՆ ԶԱՔՈՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ/1-184 հուլիսի, 2018 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ/1-18)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 4 հուլիսի 2018թ. ՍԴԴԿՈ/1 - 18 | ԼԵՎՈՆ ԶԱՔՈՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԹԻՎ 1 ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղ. Երևան

4 հուլիսի 2018թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի թիվ 1

դատական կազմը

Նախագահությամբ Ա. Թունյանի

Անդամակցությամբ Ա. Գյուլումյանի

Ա. Պետրոսյանի

Քննության առնելով Լևոն Զաքոյանի անհատական դիմումի ընդունելիության հարցը,

Պ Ա Ր Զ Ե Ց.

1. Լևոն Զաքոյանը 2018 թվականի հունիսի 15-ին դիմել է

Սահմանադրական դատարան խնդրելով. «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 11-րդ հոդվածը ճանաչել ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածին համապատասխանող սահմանադրաիրավական այնպիսի մեկնաբանմամբ, որի համաձայն երաշխավորվում է թեպետ ձևականորեն ՀՀ վարչական դատարանի ենթակայությանը ենթակա, այսուհանդերձ, բնույթով ածանցյալ պահանջի քննության բացառումը ՀՀ վարչական դատարանում։ Միաժամանակ, խնդրում եմ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասինե ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասի բ) կետն այն հիմքով, որքանով որևէ տարբերակում չի ապահովում ոչ իրավաչափ վարչական ակտի հիմքում ընկած փաստաթղթերի բնույթի միջև, ճանաչել Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասին և 63-րդ հոդվածի 1-ին մասին հակասող և անվավերե։

2. Վարչական դատավարության օրենսգրքի 11-րդ հոդվածի վերաբերյալ դիմողը նշում է, որ վիճարկվող դրույթը կարգավորում է այն իրավիճակները, երբ անձանց կողմից ՀՀ վարչական դատարան են ներկայացվում երկու պահանջ, որոնցից մեկն ակնհայտորեն հանդես է գալիս հիմնական պահանջի կարգավիճակում։ Արդյունքում խնդրո առարկա հոդվածի իրավակարգավորման առարկայում ուղղակիորեն չեն ներառվում այն իրավիճակները, երբ ՀՀ վարչական դատարան է ներկայացվում իր բնույթով ածանցյալ նշանակություն ունեցող մեկ պահանջ, որն ինքնին թեպետ ձևական իմաստով ներառվում է Վարչական դատարանի իրավասության տիրույթում, բայցևայնպես դրա իրավաչափությանն ու հիմնավորվածությանը գնահատական տալու համար անհրաժեշտ է քննարկել և վերլուծել նաև հիմնական իրավահարաբերությունը։ Այսինքն խնդրո առարկա նորմը չի կարգավորում այն դեպքը, երբ ՀՀ վարչական դատարան է ներկայացվում բնույթով ածանցյալ նշանակություն ունեցող մեկ պահանջ, որը թեպետ ներառվում է ՀՀ վարչական դատարանի իրավասության տիրույթում, սակայն չի կարող արդյունավետ գնահատվել առանց հիմնական իրավահարաբերության հիմքերը գնահատելու։ Դիմողի կարծիքով վիճարկվող նորմն այնքանով, որքանով չի նախատեսում բնույթով ածանցյալ պահանջի քննության անհնարինությունը վարչական դատարանում, պետք է մեկնաբանվի սահմանադրաիրավական այնպիսի մեկնաբանությամբ, որի համաձայն ՀՀ վարչական դատարան ներկայացված բնույթով ածանցյալ պահանջը չպետք է ինքնավար և առանձին քննության առարկա դառնա վարչական դատարանում, եթե հնարավոր չէ ներկայացված պահանջը բավարարել առանց հիմնական բնույթով քաղաքացիաիրավական հարաբերության հատկանիշներին իրավական գնահատական տալու։

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասինե օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասի բ) կետի վերաբերյալ ներկայացրած հիմնավորումներում դիմողը նշում է, որ վիճարկվող նորմը որևէ հնարավորություն չի տալիս գնահատելու գույքի բարեխիղճ ձեռքբերողի իրավական-սահմանադրական հավակնությունները։ Արդյունքում նշյալ նորմը համարժեք տարբերակում չի ապահովում վարչական ակտի անվավերության հիմք հանդիսացող փաստաթղթերի գնահատման համակարգում, այն է որևէ տարբերակում չի դնում «պայմանագիրե համարվող կեղծ փաստաթղթի և այլ փաստաթղթերի միջև, ինչի հետևանքով անձը զրկվում է արդյունավետ իրավական պաշտպանությունից։ Դիմողի կարծիքով վիճարկվող նորմով սահմանված իրավակարգավորումների արդյունքում վարչական դատարանը չի կարողանում ապահովել վարույթի բազմակողմանիության, օբյեկտիվության ու լրիվության սկզբունքների վրա հիմնված գույքի սկզբնական սեփականատիրոջ և բարեխիղճ ձեռքբերողի միջև առկա վեճի լուծման նպատակով ներկայացված իրավափաստարկների համակարգային ստուգում և գնահատում, ինչի հետևանքով խաթարվում է սեփականության իրավունքի սահմանադրաիրավական բովանդակությունը։

3. Լևոն Զաքոյանի անհատական դիմումի և դրան կից ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրությունը ցույց տվեց, որ Սահմանադրական դատարանի կողմից անհատական դիմումի հիման վրա գործի քննությունը ենթակա է ընդունման մասնակիորեն հետևյալ պատճառաբանությամբ.

3.1 Վարչական դատավարության օրենսգրքի 11-րդ հոդվածի մասով դիմումում առաջադրված հարցը ենթակա չէ Սահմանադրական դատարանին։ Վիճարկվող դրույթի մասով դիմողն, ըստ էության, առաջ է քաշում օրենսդրական բացի խնդիր հիմնավորումներ ներկայացնելով առ այն, որ «... խնդրո առարկա նորմը չի կարգավորում այն դեպքը, երբ ՀՀ վարչական դատարան է ներկայացվում բնույթով ածանցյալ նշանակություն ունեցող մեկ պահանջ, որը թեպետ ներառվում է ՀՀ վարչական դատարանի իրավասության տիրույթում, այնուհանդերձ, չի կարող արդյունավետ գնահատվել առանց հիմնական իրավահարաբերության հիմքերը գնահատելուե։

Սահմանադրական դատարանն իր 2010 թվականի փետրվարի 5-ի ՍԴՈ-864 որոշման մեջ, անդրադառնալով իրավունքի բացի հաղթահարման գործում սահմանադրական դատարանի և օրենսդիր մարմնի իրավասությունների հարաբերակցությանը, նշել է, որ բոլոր դեպքերում, երբ իրավունքի բացը պայմանավորված է իրավակարգավորման ոլորտում գտնվող կոնկրետ հանգամանքների առնչությամբ նորմատիվ պատվիրանի բացակայությամբ, ապա նման բացի հաղթահարումն օրենսդիր մարմնի իրավասության շրջանակներում է։ Սահմանադրական դատարանը գործի քննության շրջանակներում անդրադառնում է օրենքի այս կամ այն բացի սահմանադրականությանը, եթե վիճարկվող նորմի բովանդակությամբ պայմանավորված իրավական անորոշությունն իրավակիրառական պրակտիկայում հանգեցնում է տվյալ նորմի այնպիսի մեկնաբանությանն ու կիրառմանը, որը խախտում է կամ կարող է խախտել կոնկրետ սահմանադրական իրավունք։ Զարգացնելով իր վերոնշյալ իրավական դիրքորոշումները Սահմանադրական դատարանը 2010 թվականի սեպտեմբերի 14-ի ՍԴՈ-914 որոշմամբ արձանագրել է, որ օրենսդրական բացը կարող է հանդիսանալ սահմանադրական դատարանի քննության առարկա միայն այն դեպքում, երբ օրենսդրության մեջ առկա չեն այդ բացը լրացնելու այլ իրավական երաշխիքներ, կամ օրենսդրության մեջ համապատասխան իրավական երաշխիքների առկայության պարագայում ձևավորված է հակասական իրավակիրառական պրակտիկա, երբ առկա օրենսդրական բացը չի ապահովում այս կամ այն իրավունքի իրացման հնարավորությունը։

Խնդրո առարկա գործի շրջանակներում դիմողը զրկված չէ, այսպես կոչված, «հիմնական իրավահարաբերության հիմքերըե քաղաքացիական դատավարության շրջանակներում ստուգելու իրավական հնարավորությունից։ Մասնավորապես, Քաղաքացիական օրենսգրքի 14-րդ հոդվածը սահմանում է քաղաքացիական իրավունքների պաշտպանության եղանակները։ Հետևաբար, վիճարկվող դրույթի շրջանակներում առկա չեն ՀՀ սահմանադրական դատարանի վերոնշյալ որոշման մեջ ամրագրված երեք պայմաններից որևէ մեկը, այն է

• օրենսդրության մեջ առկա չեն այդ բացը լրացնելու այլ իրավական երաշխիքներ,

• օրենսդրության մեջ համապատասխան իրավական երաշխիքների առկայության պարագայում ձևավորված է հակասական իրավակիրառական պրակտիկա,

• առկա օրենսդրական բացը չի ապահովում այս կամ այն իրավունքի իրացման հնարավորությունը, որի առկայությամբ հնարավոր կլիներ դիմողի կողմից վկայակոչված օրենսդրական բացը քննության առարկա դարձնել

Սահմանադրական դատարանում։

Ելնելով վերոշարադրյալից ՍԴ թիվ 1 դատական կազմը գտնում է, որ նշյալ դրույթի մասով առկա է Սահմանադրական դատարանի կողմից անհատական դիմումի հիման վրա գործի քննությունը մերժելու «Սահմանադրական դատարանի մասինե սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմք։ 3.2 «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասինե օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասի բ) կետի վերաբերյալ.

Ելնելով դիմումի և կից ներկայացված դատական ակտերի ուսումնասիրության արդյունքներից «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասինե օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասի բ) կետի մասով Սահմանադրական դատարանը պարզեց, որ առկա չեն դիմումի քննությունը մերժելու «Սահմանադրական դատարանի մասինե սահմանադրական օրենքի 29 և 69-րդ հոդվածներով նախատեսված հիմքեր, մասնավորապես

• դիմումում առաջադրված հարցերը ենթակա են Սահմանադրական դատարանին,

• դիմողն իրավասու է դիմել Սահմանադրական դատարան,

• դիմումում առաջադրված հարցի վերաբերյալ առկա չէ Սահմանադրական դատարանի որոշում,

• դիմումի առարկայի վերաբերյալ այլ դիմումի հիման վրա Սահմանադրական դատարանում գործի դատաքննություն չի իրականացվում,

• դիմումն ակնհայտ անհիմն չէ,

• դիմողը պահպանել է Սահմանադրական դատարան դիմելու համար նախատեսված 6- ամսյա ժամկետը։

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասինե սահմանադրական օրենքի 29 և 69-րդ հոդվածներով ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 1 դատական կազմը

Ո Ր Ո Շ Ե Ց.

1. Լևոն Զաքոյանի անհատական դիմումով գործի քննության ընդունումը Վարչական դատավարության օրենսգրքի 11-րդ հոդվածի մասով, մերժել։

2. «Լևոն Զաքոյանի դիմումի հիման վրա «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասինե ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասի բ) կետի ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալե գործն ընդունել քննության։

3. Սույն գործով դատավարությանը որպես պատասխանող կողմ ներգրավել ՀՀ Ազգային ժողովին։

Նախագահող

Անդամներ

4 հուլիսի 2018 թվականի

ՍԴԴԿՈ/1-18

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
4 հուլիսի, 2018 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ/1-18
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել