ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 139 — Վերաքննիչ բողոքը հետ վերցնելը 1.
Ամփոփում
Հոդված 139. Վերաքննիչ բողոքը հետ վերցնելը 1. Վերաքննիչ դատարան բողոք բերելուց հետո մինչև վերաքննիչ դատարանում գործի դատաքննության ավարտը վերաքննիչ բողոք բերած անձն իրավունք ունի ներկայացնելու դիմում բողոքը հետ վերցնելու մասին։ 2. Սույն օրենսգրքի 26-րդ գլխով սահմանված այն գործերով, որոնց քննությունը բխում է հանրության կամ պետության շահերից, վերաքննիչ բողոք բերելուց հետո բողոք բերող անձն իրավունք չունի ներկայացնելու դիմում՝ բողոքը հետ վերցնելու մաս
Ամբողջ Տեքստ
Հոդված 139. Վերաքննիչ բողոքը հետ վերցնելը 1. Վերաքննիչ դատարան բողոք բերելուց հետո մինչև վերաքննիչ դատարանում գործի դատաքննության ավարտը վերաքննիչ բողոք բերած անձն իրավունք ունի ներկայացնելու դիմում բողոքը հետ վերցնելու մասին։
2. Սույն օրենսգրքի 26-րդ գլխով սահմանված այն գործերով, որոնց քննությունը բխում է հանրության կամ պետության շահերից, վերաքննիչ բողոք բերելուց հետո բողոք բերող անձն իրավունք չունի ներկայացնելու դիմում՝ բողոքը հետ վերցնելու մասին:
3. Եթե բողոք բերած անձը բողոքը հետ վերցնելու մասին դիմումը ներկայացրել է վերաքննիչ դատարանի կողմից բողոքը քննության ընդունվելուց հետո, ապա վերաքննիչ դատարանը կայացնում է որոշում վերաքննիչ վարույթը կարճելու մասին, բացառությամբ սույն օրենսգրքի 26-րդ գլխով սահմանված այն գործերի, որոնց քննությունը բխում է հանրության կամ պետության շահերից։ Եթե դատական ակտը բողոքարկել են նաև այլ անձինք, ապա վարույթը կարճվում է միայն տվյալ բողոքի մասով: ⚖
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
