Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 43 — Հակառակ կողմի կամ դատավարության մասնակից չհանդիսացող այլ անձի տիրապետության ներքո գտնվող գրավոր ապացույց ներկայացնելը 1.
ARLISՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 43AI Ինդեքսավորված

ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 43 — Հակառակ կողմի կամ դատավարության մասնակից չհանդիսացող այլ անձի տիրապետության ներքո գտնվող գրավոր ապացույց ներկայացնելը 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 43. Հակառակ կողմի կամ դատավարության մասնակից չհանդիսացող այլ անձի տիրապետության ներքո գտնվող գրավոր ապացույց ներկայացնելը 1. Եթե կողմի պնդմամբ գրավոր ապացույցը հակառակ կողմի կամ դատավարության մասնակից չհանդիսացող այլ անձի տիրապետության ներքո է, ապա կողմը միջնորդում է դատարանին` կարգադրելու ապացույց տիրապետող անձին ներկայացնելու գրավոր ապացույցը։ Միջնորդության մեջ մատնանշվում է այն փաստը, որի ապացուցման համար պահանջվում է գրավոր ապացույցը։

Ամբողջ Տեքստ

Հոդված 43. Հակառակ կողմի կամ դատավարության մասնակից չհանդիսացող այլ անձի տիրապետության ներքո գտնվող գրավոր ապացույց ներկայացնելը 1. Եթե կողմի պնդմամբ գրավոր ապացույցը հակառակ կողմի կամ դատավարության մասնակից չհանդիսացող այլ անձի տիրապետության ներքո է, ապա կողմը միջնորդում է դատարանին` կարգադրելու ապացույց տիրապետող անձին ներկայացնելու գրավոր ապացույցը։ Միջնորդության մեջ մատնանշվում է այն փաստը, որի ապացուցման համար պահանջվում է գրավոր ապացույցը։

2. Միջնորդող կողմը պարտավոր է իր միջնորդությանը կցել այն փաստաթղթի պատճենը, որը պետք է ներկայացնի ապացույցը տիրապետող անձը, իսկ եթե դա հնարավոր չէ, ապա հնարավորինս ճշգրիտ և լրիվ հաղորդել այդ փաստաթղթի բովանդակությունը։ Միաժամանակ միջնորդող կողմը պետք է մատնանշի այնպիսի հանգամանքներ, որոնք վկայում են ապացույցը ենթադրաբար տիրապետող անձի կողմից այն տիրապետելու հավանականության մասին։

3. Գրավոր ապացույց չի կարող պահանջվել` 1) ներկայացուցիչներից կամ փաստաբաններից, եթե գրավոր ապացույցները ստեղծվել կամ ձեռք են բերվել իրենց վստահորդին իրավաբանական ծառայություններ մատուցելիս. 2) եթե միջնորդությունը բովանդակում է անվանական վիճակագրական տեղեկատվություն. 3) եթե միջնորդությունը վերաբերում է կտակի գաղտնիությանը։

4. Միջնորդությունը քննվում է ապացույցը ենթադրաբար տիրապետող անձի ներկայությամբ։ Վերջինս, եթե դատավարության մասնակից չէ, հրավիրվում է որպես վկա։ Նրա չներկայանալը արգելք չէ միջնորդությունը քննելու համար։ Եթե ապացույցը տիրապետող անձը հերքում է ապացույցն իր տիրապետության ներքո լինելու փաստը, ապա դատարանը կարող է կարգադրել այդ անձին ցուցմունք տալ` վկայի ցուցմունքի համար սահմանված կարգով։

5. Եթե ապացույցը տիրապետող հակառակ կողմը չի կատարում ապացույցը ներկայացնելու վերաբերյալ դատարանի կարգադրությունը, ապա միջնորդող կողմի ներկայացրած փաստաթղթի չվավերացված պատճենը կարող է համարվել հավաստի։ Այն դեպքերում, երբ միջնորդող կողմը պատճենը չի ներկայացրել, նրա ցուցմունքում արված պնդումները փաստաթղթի բովանդակության մասին կարող են համարվել հավաստի։

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել