Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 13 — Պատիժ կատարող հիմնարկները և մարմինները 1.
ARLISՀՀ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 13AI Ինդեքսավորված

ՀՀ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 13 — Պատիժ կատարող հիմնարկները և մարմինները 1.

arlis.am — current code articleԲնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 13. Պատիժ կատարող հիմնարկները և մարմինները 1. Տուգանքի, հանրային աշխատանքների, որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու, ազատության սահմանափակման կատարումն ապահովում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայությունը (այսուհետ՝ Պրոբացիայի ծառայություն): 2. Օտարերկրյա քաղաքացուն Հայաստանի Հանրապետության տարածքից վտարելու կատարումն ապահովում է Պրոբացիայի ծառայությու

Ամբողջ Տեքստ

Հոդված 13. Պատիժ կատարող հիմնարկները և մարմինները 1. Տուգանքի, հանրային աշխատանքների, որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու, ազատության սահմանափակման կատարումն ապահովում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայությունը (այսուհետ՝ Պրոբացիայի ծառայություն):

2. Օտարերկրյա քաղաքացուն Հայաստանի Հանրապետության տարածքից վտարելու կատարումն ապահովում է Պրոբացիայի ծառայությունը՝ Հայաստանի Հանրապետության ոստիկանության աջակցությամբ:

3. Զինվորական ծառայության մեջ սահմանափակումն ապահովում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը:

4. Կարճաժամկետ ազատազրկման կատարումն ապահովում է քրեակատարողական հիմնարկը: Դատապարտված զինծառայողների նկատմամբ կարճաժամկետ ազատազրկման կատարումն ապահովում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգում գործող կայազորային կարգապահական մեկուսարանը:

5. Կարգապահական գումարտակում պահելու կատարումն ապահովում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգում գործող կարգապահական գումարտակը:

6. Ազատազրկման և ցմահ ազատազրկման կատարումն ապահովում է քրեակատարողական հիմնարկը:

7. Լրացուցիչ պատժի կատարումն ապահովում է հիմնական պատիժ կատարող մարմինը կամ հիմնարկը, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել