Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 73 — Հատուկ պաշտպանության միջոց կիրառելու հիմքը և կարգը 1.
ARLISՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 73AI Ինդեքսավորված

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 73 — Հատուկ պաշտպանության միջոց կիրառելու հիմքը և կարգը 1.

arlis.am — current code articleԲնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 73. Հատուկ պաշտպանության միջոց կիրառելու հիմքը և կարգը 1. Քրեական վարույթին ներգրավված անձի, ինչպեu նաև նրա ընտանիքի անդամի կամ այլ մերձավոր անձի (սույն գլխում այսուհետ` պաշտպանվող անձ) նկատմամբ հատուկ պաշտպանության միջոց է կիրառվում, եթե վարույթի իրականացման հետ կապված նրանց կյանքին, առողջությանը կամ իրավաչափ շահերին ողջամտորեն կարող է սպառնալ իրական վտանգ: 2. Հատուկ պաշտպանության միջոց կիրառելու անհրաժեշտության դեպքում վարույթն իրականացն

Ամբողջ Տեքստ

Հոդված 73. Հատուկ պաշտպանության միջոց կիրառելու հիմքը և կարգը 1. Քրեական վարույթին ներգրավված անձի, ինչպեu նաև նրա ընտանիքի անդամի կամ այլ մերձավոր անձի (սույն գլխում այսուհետ` պաշտպանվող անձ) նկատմամբ հատուկ պաշտպանության միջոց է կիրառվում, եթե վարույթի իրականացման հետ կապված նրանց կյանքին, առողջությանը կամ իրավաչափ շահերին ողջամտորեն կարող է սպառնալ իրական վտանգ:

2. Հատուկ պաշտպանության միջոց կիրառելու անհրաժեշտության դեպքում վարույթն իրականացնող մարմինը համապատասխան անձի գրավոր դիմումի հիման վրա կամ իր նախաձեռնությամբ կայացնում է հատուկ պաշտպանության միջոց կիրառելու մասին որոշում, որի կատարումն անհապաղ հանձնարարում է իրավասու պետական մարմնին:

3. Զինծառայողների, ինչպես նաև անազատության մեջ պահվող անձանց նկատմամբ հատուկ պաշտպանության միջոց կիրառելու գրավոր խնդրանքով վարույթն իրականացնող մարմին կարող է դիմել համապատասխան հիմնարկի վարչակազմի ղեկավարը` իր նախաձեռնությամբ կամ այդ անձի դիմումի հիման վրա: 3.1. Ազդարարի և նրա հետ փոխկապակցված անձանց նկատմամբ հատուկ պաշտպանության միջոց կիրառելու գրավոր խնդրանքով վարույթն իրականացնող մարմին կարող է դիմել Մարդու իրավունքների պաշտպանը` իր նախաձեռնությամբ կամ այդ անձի դիմումի հիման վրա:

4. Հատուկ պաշտպանության միջոց կիրառելու մասին անձի դիմումը վարույթն իրականացնող մարմինը քննարկում է անհապաղ, սակայն ոչ ուշ, քան այն ստանալու պահից 24 ժամվա ընթացքում: Կայացված որոշման մասին անմիջապեu հայտնվում է դիմողին, և նրան է ուղարկվում համապատասխան որոշման պատճենը:

5. Հատուկ պաշտպանության միջոցի կիրառումը մերժելու դեպքում դիմում ներկայացրած անձն իրավունք ունի համապատասխան որոշումը բողոքարկելու սույն օրենսգրքով սահմանված կարգով:

6. Սույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված որոշման կայացումն արգելք չէ նույն անձի կողմից այդպիսի միջոց կիրառելու մասին նոր դիմում ներկայացնելու համար, եթե ի հայտ են եկել հատուկ պաշտպանության միջոցի կիրառման անհրաժեշտությունը հաստատող նոր հանգամանքներ: (73-րդ հոդվածը լրաց.

07.12.22 ՀՕ-497-Ն)

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել