ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ — Հոդված 9 — Կատարողական վարույթի մասնակիցների ներկայացուցիչները 1.
Ամփոփում
Հոդված 9. Կատարողական վարույթի մասնակիցների ներկայացուցիչները 1. Կատարողական վարույթի մասնակիցները կարող են վարույթին մասնակցել անձամբ կամ ներկայացուցիչների միջոցով, ընդ որում՝ ներկայացուցչի մասնակցությունը և վարույթի մասնակցի անձնական մասնակցությունը միմյանց չեն բացառում։ 2. Կատարողական վարույթի մասնակիցներին նրանց իրավունքների ողջ ծավալով ներկայացնում են նրանց ի պաշտոնե և օրինական ներկայացուցիչները, որոնք նաև կարող են վարույթին մասնակցելը լիազո
Ամբողջ Տեքստ
Հոդված 9. Կատարողական վարույթի մասնակիցների ներկայացուցիչները 1. Կատարողական վարույթի մասնակիցները կարող են վարույթին մասնակցել անձամբ կամ ներկայացուցիչների միջոցով, ընդ որում՝ ներկայացուցչի մասնակցությունը և վարույթի մասնակցի անձնական մասնակցությունը միմյանց չեն բացառում։
2. Կատարողական վարույթի մասնակիցներին նրանց իրավունքների ողջ ծավալով ներկայացնում են նրանց ի պաշտոնե և օրինական ներկայացուցիչները, որոնք նաև կարող են վարույթին մասնակցելը լիազորել այլ անձի։ Ի պաշտոնե և օրինական ներկայացուցիչներ են համարվում Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով, իսկ միջազգային կազմակերպության դեպքում՝ միջազգային իրավունքի նորմերով կամ այդ կազմակերպության կանոնադրությամբ նման կարգավիճակ ունեցող անձինք։
3. Եթե կատարողական վարույթի մասնակիցը պետք է կատարի այնպիսի գործողություններ, որոնք օրենքով կամ կատարման ենթակա ակտով կարող է կատարել միայն անձամբ, ապա նա իրավունք չունի գործելու ներկայացուցչի միջոցով։
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
