«ՎԱՐԱԶԴԱՏ ՄԱՇԻՆՅԱՆԻ, ՇԱՔԱՐ ՄԱՇԻՆՅԱՆԻ ԵՎ ԼԻԱՆՆԱ ՌԱՄԱԶՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ 22-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-101)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 9 հունիսի 2026թ. ՍԴԱՈ - 101 | «ՎԱՐԱԶԴԱՏ ՄԱՇԻՆՅԱՆԻ, ՇԱՔԱՐ ՄԱՇԻՆՅԱՆԻ ԵՎ ԼԻԱՆՆԱ ՌԱՄԱԶՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ 22-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
«ՎԱՐԱԶԴԱՏ ՄԱՇԻՆՅԱՆԻ, ՇԱՔԱՐ ՄԱՇԻՆՅԱՆԻ ԵՎ ԼԻԱՆՆԱ ՌԱՄԱԶՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ 22-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմանադրական դատարանը, քննության առնելով «Վարազդատ Մաշինյանի, Շաքար Մաշինյանի և Լիաննա Ռամազյանի դիմումի հիման վրա՝ «Պետական տուրքի մասին» օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժելու մասին առաջարկությունը, ՊԱՐԶԵՑ.
1. 2026 թվականի մայիսի 27-ին Սահմանադրական դատարան է մուտքագրվել Վարազդատ Մաշինյանի, Շաքար Մաշինյանի և Լիաննա Ռամազյանի (այսուհետ նաև՝ Դիմողներ, ներկայացուցիչ՝ փաստաբան Մերի Կարապետյան) դիմումը, որով Դիմողները խնդրել են.
««Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասը այնքանով, որքանով չի նախատեսում Դատարաններում պետական տուրքի վճարումից ազատում անձանց համար, ովքեր հանրային գերակա շահ ճանաչված ծրագրերի շրջանակներում իրենց սեփականության իրավունքի հարկադիր սահմանափակման կամ դադարեցման, այդ թվում՝ փոխհատուցման չափի, ձևի կամ կարգի վիճարկման վերաբերյալ հայցերով և բողոքներով, ի խախտումն ՀՀ Սահմանադրության 75-րդ հոդվածի ճանաչել ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածով ամրագրված սեփականության, 61-րդ հոդվածի 1-ին մասով ամրագրված արդյունավետ դատական պաշտպանության և 63-րդ հոդվածի 1-ին մասով ամրագրված արդար դատաքննության իրավունքներին հակասող»։
2. Ներկայացնելով թիվ ԼԴ/1276/02/08 քաղաքացիական գործի դատավարական նախապատմությունը՝ Դիմողները նշում են, որ «Պետական տուրքի մասին» օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասն այնքանով, որքանով չի նախատեսում ՀՀ դատարաններում պետական տուրքի վճարումից ազատում այն անձանց համար, որոնք հանրային գերակա շահ ճանաչված ծրագրերի շրջանակներում իրենց սեփականության իրավունքի հարկադիր սահմանափակման կամ դադարեցման, այդ թվում՝ փոխհատուցման չափի, ձևի կամ կարգի վիճարկման վերաբերյալ հայցեր և բողոքներ են ներկայացնում, հակասում է Սահմանադրության 60-րդ հոդվածով ամրագրված՝ սեփականության, 61-րդ հոդվածի 1-ին մասով ամրագրված՝ արդյունավետ դատական պաշտպանության և 63-րդ հոդվածի 1-ին մասով ամրագրված՝ արդար դատաքննության իրավունքներին:
Դիմողները գտնում են, որ վիճարկվող իրավակարգավորումը չի ապահովում արդյունավետ դատական պաշտպանության և սեփականության իրավունքների պաշտպանության լիարժեք իրացումն այն անձանց համար, որոնք արդեն իսկ ենթարկվել են պետական միջամտության իրենց սեփականության իրավունքի նկատմամբ։ Ըստ Դիմողների՝ հաշվի առնելով, որ «նախնական և համարժեք հատուցում ստանալու իրավունքը» բացարձակ իրավունք է, դրա իրացումը չի կարող պայմանավորվել պետական տուրքի վճարման պարտականությամբ, և օրենքով պետք է նախատեսվի համապատասխան անձանց անվերապահ ազատում պետական տուրքի վճարումից։ Դիմողները նաև նշում են, որ տվյալ օրենսդրական բացը չի հաղթահարվել դատավարական այլ միջոցներով, ինչի մասին են վկայում խնդրո առարկա գործի փաստական հանգամանքները:
Դիմողների պնդմամբ՝ օրենսդրական նշված բացը հանգեցնում է Սահմանադրության նաև 75-րդ հոդվածի խախտման, քանի որ գործող դատավարական գործիքակազմերը չեն ապահովում անձի՝ իր իրավունքների արդյունավետ դատական պաշտպանության իրականացման հնարավորությունը: Ըստ Դիմողների՝ ՀՀ օրենսդրությամբ թեև նախատեսված են դատարան դիմելու և դատական պաշտպանության միջոցներ, սակայն տվյալ գործով դրանց կիրառումը կրել է ձևական բնույթ և չի ապահովել իրենց իրավունքների պաշտպանության գործնական և արդյունավետ հնարավորություն:
Դիմողները նշում են, որ խնդրո առարկա գործով ձևավորված իրավիճակը հանգեցրել է այն անթույլատրելի հետևանքին, որ իրենք պարտադրված են եղել վճարելու պետական տուրք՝ իրենց իսկ բացարձակ իրավունքի խախտման դեմ պաշտպանվելու համար, ինչը հակասում է իրավական պետության և օրենքի գերակայության հիմնարար սկզբունքներին։ Դիմողների պնդմամբ՝ պետության կողմից սեփականության իրավունքի նկատմամբ միջամտությունը թույլատրելի է միայն խիստ սահմանափակ պայմաններում` հանրային գերակա շահի առկայության դեպքում, և այդ միջամտության իրավաչափությունը պայմանավորված է հատկապես հատուցման իրական, արդյունավետ և նախնական տրամադրմամբ։ Ըստ Դիմողների՝ սույն պարագայում առկա է ոչ թե սովորական հիմնական, այլ բացարձակ իրավունք, որի նկատմամբ պետության ցանկացած միջամտություն պետք է բացառված լինի, իսկ դրա իրացմանը խոչընդոտող ցանկացած հանգամանք՝ վերացված։ Մինչդեռ Դիմողները գտնում են, որ վիճարկվող իրավակարգավորումը՝ «Պետական տուրքի մասին» օրենքի 22-րդ հոդվածը, նման գործիքակազմ չի նախատեսում և չի ապահովում նշված իրավունքի անխոչընդոտ իրացումը։
Ըստ Դիմողների՝ ի տարբերություն ընդհանուր դեպքերի, երբ պետական տուրքը կարող է դիտվել որպես թույլատրելի սահմանափակում, բացարձակ իրավունքի պարագայում նման սահմանափակումն անթույլատրելի է սկզբունքորեն: Այսինքն՝ Դիմողները գտնում են՝ եթե սովորական իրավունքների դեպքում գործում է համաչափության սկզբունքը, ապա բացարձակ իրավունքի դեպքում գործում է միջամտության արգելքը, հետևաբար՝ նույնիսկ նվազ չափով պետական տուրքի պահանջումը՝ անկախ դրա չափից կամ հիմնավորումից, արդեն իսկ հակասում է բացարձակ իրավունքի էությանը։
Դիմողները եզրահանգում են, որ «Պետական տուրքի մասին» օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասը՝ նշված ծավալով, չի ապահովում սահմանադրական իրավունքների արդյունավետ իրացումը և հակասում է Սահմանադրությանը։
Միաժամանակ, Դիմողները սույն անհատական դիմումին կից ներկայացրել են իրենց պետական տուրքի վճարումից ազատելու վերաբերյալ միջնորդություն այն հանգամանքների հաշվառմամբ, որ իրենք գյուղաբնակ անձինք են, սեփականության իրավունքով իրենց պատկանող անշարժ գույքերը եղել են իրենց եկամտի միակ աղբյուրը, որից իրենք հարկադրաբար զրկվել են, իրենց չի տրամադրվել համարժեք փոխհատուցում, որպեսզի կարողանային իրենց ընտանիքի համար ապահովել անհրաժեշտ սոցիալական կենսապահովման պայմաններ, և այժմ իրենց գույքային դրությունը թույլ չի տալիս վճարել պետական տուրքի գումարը:
3. Ելնելով դիմումի և կից փաստաթղթերի ուսումնասիրությունից, ինչպես նաև ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի (այսուհետ նաև՝ Սահմանադրական օրենք) 29 և 69-րդ հոդվածներով՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման՝ հետևյալ պատճառաբանությամբ.
Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք՝ կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը։
Սահմանադրական վերոհիշյալ նորմն իր ամրագրումն է ստացել նաև Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում, որը սահմանում է այն հիմքերը, որոնց միաժամանակյա առկայության պարագայում ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով կարող է անհատական դիմում ներկայացնել Սահմանադրական դատարան։ Դրանք են՝
ա) երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը,
բ) երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,
գ) երբ վիճարկվում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:
Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում, եթե դիմումում առաջադրված հարցերը ենթակա չեն Սահմանադրական դատարանին:
Սահմանադրական դատարանն իր՝ 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արձանագրել է, որ «(…) բոլոր այն դեպքերում, երբ դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարց, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց կամ հետապնդում է այլ նպատակներ, ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման` (…) որպես սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներ»:
Այս առումով Սահմանադրական դատարանը հարկ է համարում փաստել, որ սահմանադրական կոնկրետ վերահսկողության առարկա կարող են դառնալ այնպիսի վեճեր, որոնց հիմքում դրված են ոչ թե կոնկրետ գործի փաստական և (կամ) իրավական հանգամանքների գնահատման, վիճարկվող իրավական նորմի տվյալ գործով կիրառման կամ չկիրառման, այլ նորմատիվ իրավական ակտի վիճարկվող դրույթի (դրույթների) սահմանադրականության գնահատման հարցեր:
Քննարկվող համատեքստում, հաշվի առնելով Դիմողների ներկայացրած դիրքորոշումները և հիմնավորումները՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ վերջիններիս կողմից բարձրացվել է այնպիսի հարց, որը ենթակա չէ Սահմանադրական դատարանի քննությանը՝ հետևյալ պատճառաբանությամբ.
գործի նյութերի ուսումնասիրությունը վկայում է, որ սույն անհատական դիմումով Դիմողները, ձևականորեն վիճարկելով «Պետական տուրքի մասին» օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի (դրանում առկա ենթադրյալ օրենսդրական բացի) սահմանադրականությունը, ըստ էության, բարձրացնում են տվյալ դրույթի կիրառման իրավաչափության հարց:
Այսպես՝ նկատի ունենալով սույն անհատական դիմումով Դիմողների կողմից ներկայացված դիրքորոշումները՝ հարկ է փաստել, որ վերջիններս իրենց անհամաձայնությունն են հայտնում թիվ ԼԴ/1276/02/08 քաղաքացիական գործով ՀՀ դատարանների կողմից կայացված դատական ակտերի բովանդակության հետ։ Մասնավորապես՝ Դիմողները վիճարկվող՝ «Պետական տուրքի մասին» օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի (դրանում առկա ենթադրյալ օրենսդրական բացի) հակասահմանադրականության որևէ հիմնավոր փաստարկ չեն ներկայացնում, իսկ որպես փաստարկ ներկայացվող դիրքորոշումներն առավելապես վերաբերում են խնդրո առարկա քաղաքացիական գործով ՀՀ դատարանների գործողությունների (կայացրած դատական ակտերի) իրավաչափությանը:
Ելնելով վերոգրյալից՝ Սահմանադրական դատարանը եզրահանգում է, որ սույն դիմումով Դիմողների բարձրացրած հարցի ըստ էության քննությունը ենթադրում է Սահմանադրական դատարանի կողմից ոչ թե վիճարկվող դրույթի (դրանում առկա ենթադրյալ օրենսդրական բացի) սահմանադրականության գնահատում, այլ թիվ ԼԴ/1276/02/08 քաղաքացիական գործով ՀՀ դատարանների կայացրած դատական ակտերի իրավաչափության ստուգում, ինչը դուրս է Սահմանադրական դատարանի իրավասության շրջանակից:
Ուստի՝ սույն անհատական դիմումի հիման վրա գործի քննությունը Սահմանադրական դատարանի կողմից ենթակա է մերժման՝ Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված՝ դիմումում առաջադրված հարցի՝ Սահմանադրական դատարանին ենթակա չլինելու հիմքով:
Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝ Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. Բավարարել Վարազդատ Մաշինյանի, Շաքար Մաշինյանի և Լիաննա Ռամազյանի՝ սույն գործով պետական տուրքի վճարուﬕց ազատելու մասին ﬕջնորդությունը։
2. «Վարազդատ Մաշինյանի, Շաքար Մաշինյանի և Լիաննա Ռամազյանի դիմումի հիման վրա՝ «Պետական տուրքի մասին» օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժել:
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ՆԱԽԱԳԱՀ Ա. ԴԻԼԱՆՅԱՆ
9 հունիսի 2026 թվականի
ՍԴԱՈ-101
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 9 հունիսի, 2026 թ.
- Գործի #:
- ՍԴԱՈ-101
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
